«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչ տվյալներ էր պարունակում ձայնագրությունը և ինչո՞ւ դատարանը չթույլատրեց բարձրաձայնել տուժողներին. Բացառիկ զրույց 15 զինվորի գործով

Իրավական

Ազատի զորամասի հրամանատար Արգամ Գեւորգյանը նախօրեին կայացած դատական նիստին ասաց, որ դեպքի հաջորդ օրը զինծառայողները ավտոբուսով իրենց ամբողջանձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության՝պարզելու համար հնարավոր թմրանյութերի առկայության կամ հերքման հանգամանքը։ Ի՞նչ է հայտնի այս մասով գործով անցնող  մեկ այլ հրամանատար Գոռ Աղեկյանին, վերջո ի՞նչ է ի հայտ գալիս դատավարության ընթացքում, փորձել ենք հետաքրքրվել մեղադրյալ Գոռ Աղեկյանի փաստաբան, ԱՀ նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանից, ով նկատեց.

-  Այո, զորամասի նախկին հրամանատարը հայտնեց, որ ռազմական ոստիկանության գրության հիման վրա պետք է մեքենա տրամադրեին, որ վաշտի անձնակազմը տարվեր փորձագիտական հետազոտության: Բայց այս գործը շատ նուրբ ու հավասարակշռված մոտեցում պահանջող գործ է և տեղեկության ցանկացած սխալ ընկալում սխալ մեկնաբանությունների տեղիք է տալիս և արդեն նման մի քանիսը լսել եմ անձամբ: Արգամ Գևորգյանը ամենևին չի ասել, որ վաշտի անձնակազմը ներգրավված էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության ինչ-որ հանցավոր գործունեության մեջ: Իրականում նրա հաղորդած տեղեկությունը ընդամենը հուշում է չստուգված մեկ այլ վարկածի մասին` կայի՞ն արդյոք անձինք, որոնց «անօրինական գործունեությանը» ինչ-որ կերպ խանգարել կամ կարող էին խանգարել զինծառայողները: Բայց նաև պետք է ասեմ, որ մինչդատական վարույթում գտվող գործ կա, այդ թվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ, որը գտնվում է նախաքննության փուլում, հուսանք դրա շրջանակում նախաքննական մարմինը կստանա կողմերին հուզող հարցերի պատասխանները: Գոռ Աղեկյանը դրանց վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, նա զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալն էր և 2022թ. սեպտեմբերյան իրադարձություններից հետո զորամասի թիկունքային մասում այնքան նոր խնդիրներ էին ծագել, որ անգամ ազատ վայրկյան չունեին մարդիկ: Հետևաբար,  այդ օղակներում կարող էին հարցեր լինել, որոնց մասին զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը ուղղակի տեղյակ չլիներ:

- Պարոն Ներսիսյան, Արգամ Գևորգյանին հարցքաննելու ժամանակ տուժողները ցանկանում էին ձայնագրություն հրապարակել, սակայն դատարանը նրանց չթույլատրեց, ի՞նչ տվյալներ էր պարունակում ձայնագրությունը և ինչո՞ւ դատարանը չթույլատրեց բարձրաձայնել այն լրատվականների ներկայությամբ:

 – Իրականում դատարանը ոչ թե չթույլատրեց, այլ ուղղակի ասաց, որ դա այս գործին չի վերաբերում և նպատակահարմար է ձայնագրությունը ներկայացնել դատախազությանը կամ քննչական մարմիններին, իսկ քանի որ տուժողների մոտ իրավապահների հանդեպ խորը անվստահություն կա, այդ պատճառով նրանք ուզում էին ձայնագրությունը հրապարակել դատական նիստում: Այդուհանդերձ, տուժողները դատարանում բարձրաձայնեցին, որ ձայնագրության մեջ դասակի հրամանատարի խոսքն է, ով զոհված զինծառայողների ծնողների հետ խոսակցության ժամանակ հայտնել էր, որ ինքը տիրապետում է զորամասում դիզվառելիքի և կամ թե բենզինի վաճառքի մասին տեղեկությունների: Հուսանք դատախազությունը այդ տվյալները կփոխանցի նախաքննական մարմնին ու դրանց շուրջ նույնպես քննություն կիրականացվի:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան