Հանդիսատեսի հետ դեմ առ դեմ. «Համլետ-փսիխոզ»՝ Երեւանում

Մշակութային

«Համլետ. փսիխոզ»-ը, որը հայ հանդիսատեսը վայելեց մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնի շրջանակում, պարզապես, ներկայացում չէր, այլ՝ մինչեւ վերջ բացված նյարդ։ Ներկայացման հեղինակ եւ դերակատար ԱՆՏՈՆ ՄՈԶԳԱԼԵՎՆ «Իրավունք»-ի հետ զրույցում պատմեց՝ ինչու է դերասանը մենակ դուրս գալիս բեմ, ինչպես է հնչում անկեղծ խոստովանանքը եւ ինչու իր յուրաքանչյուր ներկայացման մեջ անպայման կա հույս։

Անտոն, Դուք առաջին անգամ չեք մասնակցում «Արմմոնո»-յին: Ի՞նչ է Ձեզ համար յուրաքանչյուր անգամ այս փառատոնին վերադառնալը:

— Եթե մեկ բառով՝ ոգեշնչում։ Եթե մի փոքր ավելի լայն ասեմ՝ սպասված հանդիպում։ Երեւանն ինձ այնքան ստեղծագործական գաղափարներ է պարգեւել, այնքան կարեւոր ծանոթություններ, որ ես այս ուղեւորությանն անհամբեր սպասում էի շատ ավելի վաղ, քան փառատոնի մեկնարկն էր։

Ի՞նչ են Ձեզ տալիս փառատոններին մասնակցությունը։

— Հետադարձ կապ։ Թատրոնում, հատկապես տանը, այն հաճախ կանխատեսելի է։ Այստեղ այլ է։ Հանդիսատեսն ու գործընկերներն ազնվորեն են արտահայտվում, նայում են թարմ հայացքով։ Դա օգնում է նորովի տեսնել ներկայացումը։

Մոնոներկայացումը հաճախ կոչում են կա՛մ մենամարտ, կա՛մ խոստովանություն։ Ձեր դեպքում՝ ո՞րն է:

— Անկասկած, ինձ համար խոստովանություն է։ Մենամարտն իմ ուղին չէ: Ես չեմ մրցում, ես կիսվում եմ։

Քանի՞ մոնոներկայացում կա Ձեր խաղացանկում այսօր։

— Յոթ։ Ութ էր, բայց մեկը հանել եմ՝ թեման չափազանց ծանր էր, ու ներկայացումը ավարտեց իր ուղին։ Այդպես լինում է: Մնացածը դեռ ապրում են, խաղացվում։ Որոշներն արդեն ավելի քան 10-ը տարեկան են։

Ի՞նչ է տալիս մոնոներկայացումը դերասանին, ինչը մեծ ներկայացումներում չկա։

— Մոնոներկայացումը պահանջում է ամբողջական, անձնուրաց ներկայություն։ Այստեղ հնարավոր չէ թաքնվել զուգընկերոջ ետեւում։ Պետք է ճշգրիտ բաշխել ուժերը, աշխատել էներգետիկայով, միայնակ պահել դահլիճի ուշադրությունը։

Բայց ավելի կարեւորն այլ բան է՝ սա հանդիսատեսի հետ լիովին ուրիշ ձեւի փոխազդեցություն է։ Զգացողություն է, որ բացվում է մի այլ ալիք. սա կա՛մ ձախողում է, կա՛մ իսկական ազդեցություն։ Մոնոներկայացումը կարող է փոխել աշխարհայացք։ Իսկ դա նշանակում է՝ փոխել մարդուն։ Ահա թե ինչու է այն ինձ այդքան ձգում։

Երբեմն ունենո՞ւմ եք վախ, որ ներկայացումը «չի կրակի» ուղիղ նշանակետին:

— Միշտ։ Չկա ներկայացում առանց կասկածի։ Նույնն է, թե ամեն անգամ տիեզերք թռչելը. չգիտես՝ ով կվերադառնա, եւ կվերադառնա՞ արդյոք։

Դուք աշխատում եք «դրամա եւ ֆիզիկական թատրոն» ժանրում։ Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս ուղղությունը։

— Աշխատել եմ ինչպես մաքուր դրամատիկ, այնպես էլ մաքուր պլաստիկ ներկայացումներում։ Դրամայում ինձ պակասում էր մարմինը, պլաստիկում՝ խոսքը։ Աստիճանաբար հասկացա, որ ուզում եմ միավորել այս երկու աշխարհները։

Ինչպես անել՝ չգիտեի։ Բայց առաջին ներկայացման փորձերի ընթացքում ամեն ինչ ինքն իրեն ստացվեց։ Ժամանակի ընթացքում սա դարձավ իմ ոճը՝ դրամայի եւ ֆիզիկական թատրոնի սինթեզ, որտեղ ոչ մի տարր գերիշխող չէ, երկուսն էլ միասնաբար աշխատում են։

Դժվա՞ր չէ ինքներդ ձեզ ռեժիսոր լինել։

— Դժվար է՝ քանի որ դժվար է ինքդ քեզ կողքից նայել։ Բայց նաեւ՝ հեշտ. քննարկել գաղափարները՝ միշտ կարող ես ինքդ քեզ հետ։ Երբ դերասանն ու ռեժիսորը նույն ալիքի վրա են, դա երկխոսություն է։ Իսկ երբ երկուսը նույն մարդն են՝ այդ երկխոսությունը դառնում է անընդհատ։

Ձեր ներկայացումներում օգտագործում եք դիմակներ։ Ի՞նչ եք թաքցնում դրանց ետեւում։

— Դիմակները, դիմահարդարումը, զգեստները կերպարն ավելի վառ դարձնելու միջոց են։ Բայց նաեւ՝ դերասանական հետաքրքրասիրություն։ Դիմակը ազատություն է տալիս, հնարավորություն՝ լինել ով ուզում ես։ Սա անսահման խաղի տարածք է։

Դիմակնե՞րը ինքներդ եք նկարում։

— Այո, ամեն ինչ ինքս եմ անում։

Իսկ զգեստնե՞րը։

— Սկզբում ինքս էի կարում, հիմա՝ ոչ։ Բայց ամեն բան ինքնուրույն եմ նախագծում, էսքիզներ եմ նկարում, կերպարներ ստեղծում։ Յուրաքանչյուր ներկայացում ամբողջությամբ հեղինակային է։

Եվ այս ամենը ծառայում է այն գաղափարին, որը ցանկանում եք փոխանցել հանդիսատեսին, ո՞րն է այն:

— Անկախ թեմայի մռայլությունից՝ իմ ներկայացումները միշտ հույս են տալիս: Նույնիսկ եթե ավարտը ծանր է՝ մահ, փոխակերպում՝ միեւնույն է, ինչ-որ տեսարանում հայտնվում է լույս՝ սեր, ներողամտություն, հույս։ Դա կարեւոր է՝ ե՛ւ ինձ, ե՛ւ հանդիսատեսի համար։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում