Անմար ոգի, Սյունյաց քոչարի. Սյունիքում պարային հրավառություն է սպասվում

Մշակութային

Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին՝ մայիսի 9-ին եւ 10-ին Սյունիքի մարզը վերածվելու է հայ մշակույթի իրական կենտրոնի. Գորիսում եւ Կապանում կայանալու է «Սյունյաց քոչարի» համահայկական փառատոնը։ Այս մեծ մշակութային իրադարձությունը կյանքի կկոչվի «Ազդարար արտ պրոդաքշնի» նախաձեռնությամբ, որի հիմնադիրներն են Զավեն Խաչատրյանը եւ Ռոբերտ Մկրտչյանը:

Ի դեպ, ԶԱՎԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նաեւ 10-ամյա «ԱԶԴ» Պարային ստուդիայի հիմնադիրն է եւ համանուն անսամբլի գեղարվեստական ղեկավարը, ում հետ էլ ծավալվեց «Իրավունք»-ի զրույցը:

«Արդեն վեց ամիս է, մենք զբաղված ենք այս փառատոնի կազմակերպմամբ։ Սա պարզապես միջոցառում չէ, այլ ազգային միասնության ու մշակութային ինքնության տոն է՝ ի նպաստ հայի ու Հայաստանի»,- ընդգծեց Խաչատրյանը։

Նշենք, որ փառատոնի գործընկերներն են Գորիսի «Լիլի Նարինյան» պարային դպրոցը՝ գեղարվեստական ղեկավար Լիլի Նարինյանի գլխավորությամբ եւ Կապանի «Դայմոնդ» պարային ստուդիան՝ Աղուն Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Փառատոնը կայանալու է Գորիսի եւ Կապանի քաղաքապետարանների աջակցությամբ՝ քաղաքապետեր Առուշ Առուշանյանի եւ Գեւորգ Փարսյանի գլխավորությամբ:

Այս տոնական օրերին սպասվում է իսկական պարային հրավառություն՝ շուրջ 500 պարող-պարուհիներով Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաք Երեւանից: Զավեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ այն դառնալու է ֆլեշ մոբ. բոլոր պարային խմբերը Գորիսում եւ Կապանում միասին կպարեն Սյունյաց քոչարին՝ վերարտադրելով միասնականության, ուժի ու ազգային ոգու հզոր պատկերը։

«Սա միայն Սյունիքի տոնը չէ։ Սա ողջ հայության տոնն է, որի մեջ ներդրված է սեր, նվիրում ու հավատ դեպի մեր մշակույթը։ Սյունյաց քոչարին մեր արմատների ռիթմն է, մեր շարժումների հպարտությունը, մեր ապագայի հիշողությունը: Սա պատմական իրադարձություն է, որը կոչված է միավորել հայ ժողովրդին մշակույթի շուրջ՝ ուս ուսի տված, ձեռք ձեռքի բռնած։ Միացե՛ք մեզ եւ դարձե՛ք այս պատմության մասնիկը»,- եզրափակելով խոսքն՝ ասաց  Խաչատրյանը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում