«Ուիգմոր Քլինիք»-ում մահացած 1-ամյա երեխայի ծնողները պնդում են՝ եթե «Վանաձոր» ԲԿ-ի որոշ բժիշկներ իրենց պարտականությունները պատշաճ կատարեին, երեխայի կյանքը կփրկվեր

Առողջապահական

Այս տարվա ապրիլի 29-ին «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոնում մահացած 1-ամյա երեխայի ծնողները պնդում են, որ երեխան մահացել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժշկի անգործության և մասնագիտական պարտականությունները չկատարելու հետևանքով։

Այսօր՝ մայիսի 5-ին, երեխայի մայրը՝ Լոռու մարզի բնակիչ Աշխեն Կիրակոսյանը, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց․

«Մարտի 21-ին նկատեցինք որ երեխան իրեն վատ է զգում, անընդհատ փսխում է, նորմալ չի սնվում ու ամուսնուս հետ տարանք «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ մոտեցանք բժիշկների պոստին ու մանկաբույժ Նավասարդյանին, ով պարապ կանգնած էր, դիմեցինք, ով պատասխանեց, որ դա իր պրոֆիլը չի, տեղ չունեն, ոչինչ չի կարող անել, քանի որ զբաղված է և տեղափոխենք ինֆեկցիոն բաժանմունք։ Տարանք այնտեղ ու ասացին, որ նոր սկսվող ինֆեկցիա է, այնինչ երեխան անընդհատ քնել էր ուզում, փսխում էր, ասացինք, որ տանը ճաշիկ է կերել, ասացին՝ հնարավոր է ճաշիկից լինի ու պառկեցրեցին։ Մինչև հաջորդ օրը մենք բուժվեցինք։ Հաջորդ օրը եկավ հերթապահ բժիշկ ու ասացինք, որ փսխումները նույն ձև առկա են, երեխան անընդհատ քնում է, կաթը ուտում, հետ է տալիս ու միայն սիստեմա է ստացել։ Արդեն երեկոյան երեխան սկսեց տհաճ հոտով փսխել, գույնը գցեց։ Հիվանդանոցի բժիշկ Գագիկ Ղամբարյանը հասկացավ, որ աղիքի ոլորում է, ինչից սեպտիկ շոկ է սկսվել ու պետք է շտապ վիրահատվի։ Մի կերպ կարողացանք «Ուիգմոր Քլինիք»-ից կանչել ռեանիմոբիլ, որով երեխային տեղափոխեցինք այնտեղ։ Միանգամից տարան ռեանիմացիա, որտեղ սկսեցին համապատասխան բուժումը, հետազոտություններ կատարեցին ու ասացին, որ պետք է շտապ վիրահատեն։ Նորմալ անցավ վիրահատությունը, որից հետո սկսեցին բուժել թոքաբորբի և արյան սեպսիսի դեմ։ Շուրջ 1 ամիս արեցին ամեն ինչ, ջանք ու եռանդ խչնայեցին, բայց ցավոք ապարդյուն։ Մեզ ասացին, որ ուշացած վիճակ է երեխայի մոտ, դրա համար չկարողացան պայքարել ու ապրիլի 29-ի առավոտյան երեխան մահացավ։ 

Մենք հասկանում ենք, որ մեր երեխային հետ չենք բերի, բայց ցանկանում ենք, որ մեր նման այլևս ոչ մեկ վիշտ չունենա։ Մենք վստահ ենք, որ եթե Վանաձորի հիվանդանոցի բժիշկ Նավասարդյանը զններ երեխային, հետազոտություններ նշանակեր ապա մեր երեխան մեր հետ կլիներ։ Մենք շատ գոհ ենք «Ուիգմոր Քլինիք»-ի անձնակազմից, ովքեր արեցին ամեն ինչ, բայց քանի որ հիվանդությունը արդեն բարդացել էր, այլևս հնարավոր չէր ոչինչ անել»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էրSHAMSHYAN.com-ը, ապրիլի 29-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում»։ 

Մարտի 23-ին  Հանրապետության մարզերից մեկից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, ռեանիմոբիլով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1-ամյա տղա երեխա։

Հիվանդանոցում բժիշկները մի քանի օր շարունակ պայքարել էին երեխայի կյանքի համար, սակայն հնարավոր չէր եղել փրկել նրա կյանքը։

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Վահե Գ.-ն է։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում