«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայտնագործություն չէ, բայց արժե արձանագրել. հանրային ցանկացած ակտիվություն Փաշինյանն ու ՔՊ-ն ընկալում են որպես իրենց իշխանավարումն ընդհատելուն ուղղված քայլ, անգամ՝ դավադրություն: Ու կապ չունի, թե հանրային ակտիվության այս կամ այն դրսևորումը կոնկրետ ինչի հետ է կապված, դա պռոշյանցիների՞ բողոքն է՝ հանրային փոխադրամիջոցի հասանելիության հարցով, թե՞ «ոսկու շուկայի» աշխատողների՝ հարկային մամլիչի հարցով:

Կարճ ասած՝ իշխանությունն իրեն խայտառակ անվստահ է զգում ու ծայրահեղ ագրեսիվ է դրսևորվում: Ասվածի ցայտուն մեկ այլ օրինակ է քպական մեկ այլ կարկառունի ծնողի կողմից «Սրբազան պայքարի» երիտասարդների նկատմամբ արձանագրված ագրեսիվ ու նախահարձակ դրսևորումը: Իշխանություններն, իրոք, շատ ծանր են տանում նմանօրինակ շարժումները, հասարակական, հատկապես՝ երիտասարդների ակտիվությունը: Դե, այս դեպքում՝ առավել ևս: Մանավանդ, որ շարժումը նախաձեռնել է «Չեմ վստահում Փաշինյանին» ստորագրահավաք:

Այստեղից էլ փաշինյանականների ագրեսիան, քպականների ելույթներում հնչող պիտակավորումները, ամեն ինչի ետևում իրենց դեմ ուղղված դավադրություններ տեսնելը:

Պարադոքսալ կարող է թվալ, բայց Փաշինյանի, ՔՊ-ի ու նրանց սատելիտվողների ագրեսիան օրինաչափ է: Առհասարակ, հանրային աջակցության պաշար ունեցող, ինչպես ասվում է՝ իր ուժերի վրա վստահ որևէ իշխանություն իրեն նման կերպ չէր դրսևորի: Այնպես որ, իշխանության հիստերիան մատնում է այն, որ իրենք էլ հրաշալի տեսնում են իրենց խախուտ վիճակը: Նաև այն, որ «Սրբազան պայքարի» երիտասարդների քայլերը վստահաբար ճիշտ ուղղության վրա են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում