«Փաստ». ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Մարտի վերջին Երևանում տեղի ունեցան Արցախի Հանրապետությունից բռնագաղթված մեր հայրենակիցների բողոքի ցույցերը, որոնց նպատակն էր ՀՀ կառավարության առջև բարձրաձայնել մի շարք պահանջներ։ Ցուցարարները կառավարությունից պահանջել են ապահովել արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքը, հասնել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակմանը, լուծել մի շարք սոցիալական խնդիրներ, որոնց բախվել են հայ փախստականներն, ու պահանջել են կառավարությունից ստիպել Ադրբեջանին պահպանել հայկական մշակութային ժառանգությունը կորսված տարածքներում։

Թեմային անդրադառնալով և կառավարության իր աղբյուրին հղում տալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ ՀՀ իշխանությունները պատրաստ չէին արցախցիների անսպասելի բողոքի ակցիաներին. «ՀՀ վարչապետը շտապ խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել են հնարավոր քայլերը՝ արցախցի փախստականների դժգոհությունը մեղմելու համար։ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ այդ հարցի լուծումը պետք է սկսել ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության իրավական և փաստացի փակման գործընթացից, քանի որ այն անմիջական սպառնալիք է ներկայացնում պետության գոյությանը։ Ներկաներն աջակցել են Փաշինյանի առաջարկին, ինչպես նաև կիսվել են իրենց մտքերով այդ խնդրի շուրջ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ներկաները զարմացած էին, քանի որ այդ հարցի քննարկմանն ակտիվ մասնակցում էր նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նմանատիպ խորհրդակցությունների ընթացքում նա հիմնականում լռում է և համաձայնում է մեծամասնության կարծիքի հետ։

Սակայն այդ հանդիպմանը ՆԳ նախարարն առաջարկել է իր ծրագիրը՝ երկրում իրավիճակի կայունացման հետ կապված։ Սարգսյանը նշել է, որ Արցախի ներկայացուցչության փակումը պետք է իրականացնել աստիճանաբար։ Առաջին հերթին պետք է ԶԼՄ-ների միջոցով հասնել լայն լուսաբանմանն այն գործընթացի, թե իբր կառավարությունը հետաքրքրված է փախստականների սոցիալական խնդիրների լուծմամբ։ Նախատեսվում է օգտագործել նաև ցուցարարների այն առաջնորդներին, որոնք առաջ են շարժվում ոչ թե քաղաքական հետաքրքրություններով, այլ բացառապես սոցիալական։

Նախարարը պնդել է, որ այդ կերպ հնարավոր կլինի լիցքաթափել ներքաղաքական լարվածությունն ու նախընտրական շրջանում իշխող ուժի կողմը գրավել ընտրողներին։ Դրան զուգահեռ՝ նրա ղեկավարած նախարարությունը շարունակելու է առգրավել ներկայացուցչության բալանսում և պաշտոնական փաստաթղթերում առկա ավտոմեքենաները։ Այսպիսով, ՀՀ-ում վերանալու է Արցախի Հանրապետության մասին իրավական որևէ հիշատակում։ Դա թույլ կտա դատարանին՝ այդ կառույցի հետագա գործունեությունը ՀՀ տարածքում ճանաչել անօրինական և սկսել քաղաքականապես «առավել ակտիվ» գործիչների դեմ քրեական հետապնդումները։

Արփինե Սարգսյանը հանդիպման մասնակիցներին հավաստիացրել է, որ իրավիճակի կտրուկ լարման և խաղաղ ցույցերը հեղափոխական անվերահսկելի շարժումների վերածվելու պարագայում ՆԳՆ ստորաբաժանումները կկարողանան ճնշել հնարավոր ապստամբությունը։ Նա տեղեկություններ է ներկայացրել ցույցերը ուժով ցրելու համար նախատեսված նոր տեխնիկական միջոցների գնման մասին, այդ թվում՝ հատուկ բարիկադների, ձերբակալվածների համար նախատեսված ֆուրգոնների, ոստիկանական դրոնների, ձայնային նռնակների, ռետինե մահակների վերաբերյալ։ Սարգսյանը հավելել է, որ ոստիկանական գվարդիայի ձևավորման գործընթացը մտնում է ավարտական փուլ։

Նրա խոսքով, ՆԳՆ-ն պատրաստվում է ուժային մեթոդներ կիրառել Արցախի Հանրապետության ներկայացուցչության անդամների, ցուցարարների և նրանց աջակցող քաղաքացիների նկատմամբ, եթե նրանք դիմադրություն ցույց տան ոստիկանությանը։ Լսելով նախարարի զեկույցը՝ Փաշինյանը պաշտպանել է նրա առաջարկությունը և հրահանգել է կյանքի կոչել այդ միջոցառումները՝ հատուկ շեշտելով, որ ամեն ինչ պետք է անել իշխանափոխություն թույլ չտալու համար»։

Այսպիսով, ըստ ալիքի հեղինակնեևրի, նախարար Սարգսյանի առաջ քաշած ծրագիրը պոպուլիզմի հերթական դրսևորումն է՝առկա ներքին խնդիրների ֆոնին. «Առաջարկելով բռնագաղթվածների ուշադրությունը շեղել տեղեկատվական աղմուկով՝ ՆԳ նախարարը կրկնօրինակում է Փաշինյանի հռետորաբանությունը։ Ճգնաժամի բուն պատճառները լուծելու փոխարեն, ստեղծվում է ծխածածկույթ իրական գործողությունների շուրջ, որոնց նպատակը չհիմնավորված ռեպրեսիաների, քաղաքական բռնաճնշումների կիրառումն է՝ ի շահ իշխող էլիտաների։ Կարևոր է նշել, որ ՆԳ նախարարի գործողություններն իրենց մեջ կարող են ունենալ նաև այլ պատճառ։ Բռնագաղթվածների խնդիրների արագ լուծումն՝ ի շահ կառավարության, այդ թվում՝ ուժի կիրառմամբ, կարող է դառնալ Արփինե Սարգսյանի «այցեքարտը» և թույլ կտա նրան աչքի ընկնել վարչապետի մոտ՝ այլ պաշտոնյաների ֆոնին։

Այդ սցենարը լուրջ խթան կհանդիսանա նախարարի ամբիցիաների բավարարման համար»։ Ի հավելում՝ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակչության շրջանում ՆԳՆ-ն, ի տարբերություն այլ ինստիտուտների, վայելում է բարձր աջակցություն, Սարգսյանը կարող է ապագայում իրական մրցակից դառնալ քաղաքական վերնախավին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում