«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Շոշափելի անկում արտահանման և ներմուծման ծավալներում. առաջին եռամսյակը թվերով

Տնտեսություն

Վերջին ամիսներին տեղի ունեցող ներքին և արտաքին իրադարձությունների պայմաններում 2025թ․ առաջին եռամսյակում ՀՀ-ում արձանագրվել են հետևյալ սոցիալ-տնտեսական առանցքային ցուցանիշները.

 

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2025թ․ առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏599,827 մլն, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ ֏97,470 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏77,568 մլն:

 

2025թ․ առաջին եռամսյակում առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏1,343,628 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏865,288 մլն արդյունքները:

 

2025թ․ առաջին եռամսյակում ՀՀ-ում արտադրվել է 2,625 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա: Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի մարտին կազմել է ֏298,879: Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $1,700 մլն և $2,780մլն:

 

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2025թ․ առաջին եռամսյակին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2024թ․ առաջին եռամսյակումարձանագրված արդյունքների համապատասխան մակարդակների հետ.

 

Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025թ․ առաջին եռամսյակում կազմել է 4․1%։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումը 2024թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է շուրջ 19%:

 

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների աճը 2024թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 10․5%։

 

2025թ․ առաջին եռամսյակում 2024թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ առևտրաշրջանառության ծավալների աճը կազմել է ընդամենը 6%։ 2025թ-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է 11․5%։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի համեմատ գնաճը կազմել է 2․5%։ Իսկ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․7%-ով։ Արտահանման և ներմուծման ծավալները 2025թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են համապատասխանաբար 61․8%-ով և 47․9%-ով։ ։

 

Ամփոփելով վերոգրյալ արդյունքները` նշենք, որ բավականին մտահոգիչ են արդյունաբերության համախառն արտադրանքի, արտահանման և ներմուծման ծավալների անկումները։ Մյուս կողմից, նկատվում է զգալի աճ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալներում։

 

Աղբյուրը՝ banksnews.am

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան