«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնում

Առողջապահական
Ինչպե՞ս է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը վերահսկում Հայաստան ներմուծվող դեղերի շուկան, որքանո՞վ են առկա գործիքակազմերը ապահովագրում դեղերի սեւ շուկան, այսպես ասած, արգելակելուն այս եւ թեմային վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցել ենք  Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւան քաղաքի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության եւ վերահսկողության բաժնի պետ ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ․
-Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողությունը դեղերի շրջանառության ոլորտում իրականացնում է ստուգումների եւ վարչական վարույների միջոցով։ Ստուգումները վերաբերելի են տարեկան, պլանային ստուգումներին, իսկ վարչարարությունը իրականացվում է դիմում-բողոքների եւ տեսչական մարմին տեղեկատվությանն ստանալուց հետո։
-Առկա գործիքակազմերը արդյո՞ք բավարար են դեղերի շուկան վերահսկելու համար։
- Դեղերի շրջանառության վերահսկողությունը  իրականացվում է դեղերի ներմուծումից մինչեւ մանրածախ իրացում, այսինքն մինչեւ սպառող՝ վարչական վարույթների եւ ստուգումների շրջանակում, այնպես որ այո, կարող ենք ասել մեր գործիքակազմերը բավականին լայն են։
-Հայաստանի բժիշկները, միջազգային ուղեցույցներին հետևելով, բուժման համար երբեմն Հայաստանում չգրանցված դեղեր են նշանակում, հաճախ ուղղորդում` որտեղից գնել: Պահանջված շատ դեղեր կա՛մ Հայաստանում գրանցված չեն, կա՛մ եթե գրանցված էլ են, այնքան թանկ են, որ բուժառուների մեծ մասին հասանելի չեն։  Արդյունքում , Բուժառուները հաճախ ստիպված են լինում անօրինական ճանապարհով ներմուծված դեղեր գնել: Չգրանցված դեղեր վաճառում են դեղատներում և սոցիալական ցանցերում։ Ի՞նչ է անում այս մասով տեսչական մարմինը, հաշվի առնելով, որ սեւ շուկայից ձեռք բերված դեղերն անվտանգության ոչ մի երաշխիք չունեն, ինչը ուղիղ նպաստում է ոչ միայն դեղերի սեւ շուկայի «բարգավաճմանը», այլ ուղիղ ազդում է հասարակության առողջության վտանգմանը։ 
-Տեսչական մարմինը դեղերի շրջանառության վերահսկողությունը իրականացնում է «Դեղերի մասին» օրենքի եւ դրանից բխող իրավական ակտերի շրջանակներում։ Մենք ներկայումս ունենք տասնյակից ավել բկ-ներում վարչական վարույթներ, որը առնչվում է դեղատոմսով բաց թողնվող դեղերին։ Այսինքն բժիշկները բուժառուներին դուրս են գրում թերթիկների վրա գրված դեղատոմսերոէ եւ այդ մասով այո, հաճախ ենք հանդիպում Ձեր բարձրացրած խնդիրներին։ Սակայն, ուղորդելու մասով որեւէ լիազորություն Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողական գործիքակազմեր չունի։ Այդ իսկ պատճառով, եթե ՀՀ-ում չգրանցված դեղերը հայտնվում են դեղատանը , ապա վարչական վարույթների շրջանակներում մեր տեսուչները զննման արդյունքում արձանագրում են եւ ՀՀ-ում գրանցված եւ օրինական ճանապարհով ներմուծված լինելու առումով կասկած հարուցվող դեղերը, ապա դրանք ուղարկվում են փորձագիտական կենտրոն, ստանում ենք համապատասխան տեղեկատվություն, որ դեղերը ՀՀ են ներմուծվել ոչ օրինական ճանապարհով, որից հետո սկսում ենք վարչական իրավախախտման վարույթներ, որի շրջանակներում ՀՀ-ում չգրանցված դեղեր իրացնողները ենթարկվում են վարչական պատասխանատվության։
-Իսկ չգրանցված դեղերի մասով անհանգստացնո՞ղ է վարչական վարույթների թիվը, ի՞նչ տենդենց է նկատվում։
- Չգրանցված դեղերի մասով պարբերաբար տեղեկություններ ստանում ենք, որից անմիջապես հետո Կառավարության որոշմամբ մեզ տրված գործիքակազմերի միջոցով հայտնաբերում ենք ոչ միայն չգրանցված դեղ իրացնողներին, այլ նաեւ ապահովում ենք դրա հետագծելիությունը՝ մինչ մատակար ու ապօրինի ճանապարհով ներմուծող։
-Իսկ, հիմնականում ի՞նչ դեղորայքներ են սեւ շուկայի միջոցով ներմուծվում Հայաստան։
-Հաշվի առնելով, որ ՀՀ-ում գրանցված դեղերի քանակը տարեց-տարի նվազում է, այդպիսի հատուկ դեղեր չկան, որոնք ունեն առավելություն ապօրինի ներմուծվելու համար։ Հետեւաբար,  այն դեղերն են հիմնականում, որոնք մեծ պահանջարկ ունեն, ըստ այդմ դեղերը բազմաթիվ են եւ բազմապիսի։
-Ո՞ր երկրներից են հիմնականում ապօրինի ճանապարհով ՀՀ հասնում չգրանցված դեղերը։
-Հիմնականում ԵՏՄ երկրներից ներմուծված դեղերն են, որոնք որ փորձաքննություն չեն անցնում, ներմուծող կազմակերպություներն էլ չեն դիմում Առողջապահության նախարարություն, հետեւաբար ԱՆ ենթակա փորձագիտական կենտրոնի փորձագետներընմուշառում չեն իրականացնում եւ եզրակացություն չեն տալիս։
Ինչը, ըստ էության, անօրեն ճանապարհով տնտեսվարողները շրջանառում են։
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան