Տոտալիտարիզմի շնչից նիկոլական ժողովրդավարությունն ուղղակի թառամեց. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Տրամաբանության ու պատշաճության սահմաններն անցնելը նորություն չէ մեր իրականության մեջ։ Բայց այս մեկը պարզապես զարմացնող չէր, այլ՝ ցավալի։ Աշխարհ, կանգնիր, իջնող կա: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունից հեռացած անկախ պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ, որը հայտարարում էր, թե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթին, ասել է. «Երկրի առաջնորդ ինձ եմ տեսնում, կոշտ եմ գործելու ու սկսելու եմ մանկապարտեզից»: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Ա՛յ, քաղաքական խեղկատակ, Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դիմաց նստած յուրաքանչյուր մուրացիկ ավելի լավ առաջնորդ կլինի, քան` դու... Զոհված որդուդ շնորհիվ ճանաչելիություն ձեռք բերեցիր, բայց սրտով-հոգով որդուդ «սպանած» Նիկոլի երկրպագու էլ մնացիր...»: Է՛հ, մարդու լեզուն էլ չի պտտվում մի բան ասի…

Նորից լրագրողի են ուզում բանտ նետել։ Այն էլ ի՞նչ լրագրող, սյունեցի… Այս մասին ահազանգում է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը: Պարզվում է՝ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում հանրային քրեական հետապնդում է հարուցվել լրագրող ԱՆՈՒՇ ՄԻՐԶՈՅԱՆԻ նկատմամբ: «Հավանական է, որ իշխանությանը դուր չի եկել, որ Անուշը փաստեր էր ներկայացնում Սյունիքի տարածքները, այդ թվում՝ Շուռնուխը, Որոտանը, Փայլասարը, Տեղը, Ներքին Հանդը եւ այլ դիրքերը թշնամուն հանձնելու մասին», - նշել է Նարինե Կիրակոսյանը։ Հիշեցնենք, որ վերջերս էլ կալանքի տակ հայտնվեց գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը: Նրան բերման էին ենթարկել ո՛չ ավել, ո՛չ պակաս գիշերազգեստով ու հողաթափերով: Ի՞նչ ասես, տոտալիտարիզմի շնչից նիկոլական ժողովրդավարությունն ուղղակի թառամեց, իսկ խոսքի ազատության մասին ո՛չ տեսել են, ո՛չ լսել: Բայց Անուշ Միրզոյանի դեպքն առավել զարմանալի է, ինչի մասին փակագծեր է բացել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Նրա նկատմամբ քրեական հետապնդում են սկսել Փաշինյանի` 4 տարի առաջ կայացած Սյունիքի այցը լուսաբանելու համար: Լրագրողը մեղադրվում է Փաշինյանին «ողջույներ» հղելն ու վերջինիս այդ օրվա արկածներն իր ողջ գույներով լուսաբանելու համար: Այսինքն` իշխանությունն այդ այցն ու դրանում տեղ գտած իրադարձությունները հանցագործություն է դիտարկում, ապա դրա լուսաբանումն էլ որպես հանցագործակցության օժանդակություն», - զարմացած է պատգամավորը:

Իսկ թուրքական մամուլն աչքալուսանք է տվել, թե ԼԵՎՈՆ 14-ՐԴ Հռոմի նորընտիր պապը կեսարիահայ է: Ըստ լայնորեն տիրաժավորվող տեղեկության` վերջինս նախկին էվերեկցի` ներկայումս Դեվերիցի-Կեսարացի հայի՝ Սեդրակ Բարսեղյանի թոռն է։ Մեծ հայրը 1915 թվականին Էվերեկից մեկնել է Արգենտինա։ Տարօրինակն այն է, որ ըստ պաշտոնական կենսագրության եւ արխիվային տվյալների` Լեւոն 14-րդ պապի հորական կողմը իտալական եւ ֆրանսիական ծագում ունի, իսկ մորական կողմը՝ Նյու Օռլեանի կաթոլիկ կրիոլ համայնքից՝ իսպանական, աֆրիկյան եւ եվրոպական խառը արմատներով։ Թե որտե՞ղ են թուրքերը գտել հայկական արմատ, միայն Ալլահը կիմանա: Բայց առանց խորամուխ լինելու՝ հայերն արդեն սկսել են պարծենալ, թե՝ «աշխարհը մերն ա, մերն ա, ամեն մի հայ, աշխարհի տերն ա»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում