Ինչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ Սարգսյան

Տնտեսություն

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հայկական կոնյակը կվերանվանվի «Հայկական բրենդի»։ Այս որոշման մասին բազմիցս անոնսավորվել է գործադիրում, Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին հայտարարել է, թե հայկական ալկոհոլային արտադրանքը չի կարելի «կոնյակ» անվանել։ Նրա խոսքով՝ «կոնյակը» ի սկզբանե ոչ թե խմիչքի, այլ Ֆրանսիայի մի շրջանի անվանում է, այնպես որ, նույնիսկ ընտանիքներում հայերը «կոնյակը պետք է անվանեն՝ բրենդի»։ Հիշեցնենք, որ Հայաստան-Եվրամիություն ստորագրված համաձայնագրերի համաձայն, այս որոշման համար ԵՄ-ն Երեւանին վճարել է 3 միլիոն եվրո։ Ըստ նույն համաձայնագրերի, Հայաստանին տրվել է 14 տարի՝ կոնյակ ապրանքանիշը շուկայից փուլ առ փուլ դուրս բերելու եւ 25 տարի՝ նույնը երկրից դուրս օգտագործելուց հրաժարվելու համար։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է Հայաստանի խաղողագործների միության նախագահ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։

— Որքանո՞վ է ճիշտ աշխարհահռչակ հայկական կոնյակն անվանափոխել «բրենդիի», եւ ի վերջո՝ ինչո՞ւ է իրականում Եվրոպան այսքան շահագրգռված անվանափոխության հարցում։

— Եթե ռեալ ուսումնասիրեք պատմությունը, կտեսնեք, որ մեր հայկական կոնյակը շատ ավելի վաղ է արտադրվել եւ այդ անունով ճանաչվել է աշխարհում, քան եվրոպականը։ Ամեն ինչ՝ տարեթվերով, փաստերով, պարզ ցույց է տալիս, որ հայկական կոնյակն ավելի հին է, եւ մենք այդ անունը ստացել ենք շատ ավելի շուտ։ Երբ մենք արդեն ունեինք այդ ապրանքանիշը, մեր հարգարժան եվրոպացիները դեռ կոնյակ չունեին։ Այս դեպքում՝ մեր շահերը պետությունը պետք է պաշտպանի միջազգային մակարդակով։ Դուք՝ որպես լրագրող, ես՝ որպես խաղողագործ, կարող ենք բարձրաձայնել խնդիրը, բայց հարցին լուծում պետք է տրվի հենց պետական մակարդակով։

Մենք ասում ենք, որ առաջինը մենք ենք կոնյակ արտադրել, իսկ Ֆրանսիան ասում է՝ ինձ մոտ է առաջին անգամ ստեղծվել, ու որտեղ ստեղծվել է, այդ տարածաշրջանի անունը «Կոնյակ» է, դրա համար էլ խմիչքն անվանվել է՝ կոնյակ։ Բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Մենք 1887 թվականից արդեն կոնյակ ենք արտադրել, իսկ եվրոպացիները՝ միայն 1902-ից։ Ուրեմն՝ մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի եւ ասի՝ Սարգսյան Արտակը, որպես խաղողագործ, այդ պատմությունը գիտի՝ արխիվներ կարդալով, հետաքրքրվելով, բա դուք չգիտե՞ք, որ կարողանաք մեր իրավունքները պաշտպանել:

— Գուցե դրա պատճառը պետության կողմից անվանափոխության դիմաց ստացված դրամաշնորհներն են, եւ այդ պատճառո՞վ են լռում ու համաձայնվում։

— Շատ ճիշտ եք ասում։ Եթե պարտավորություն են վերցրել՝ գումարի դիմաց, դրա արդյունքում էլ չեն կարողանում ներկայացնել իրականությունն աշխարհին այնպես, ինչպես կա, սա այլ խնդիր է: Բավական է միայն Երեւանի կոնյակի գործարանի արտադրության շշերի վրա կարդալ, որ գրված է, թե աշխարհում որ տարեթվից է այն արտադրվում եւ, պարզապես, Google-ով որոնել ու տեսնել, թե երբ է Եվրոպայում առաջին կոնյակն արտադրվել։ Իհարկե, Ֆրանսիայում կա Կոնյակ անունով տարածաշրջան, որտեղ խաղող են մշակում եւ այնտեղ առաջինը պատրաստել են իրենց կոնյակը։ Բայց երբ համեմատում ենք այդ ամենի ստեղծման տարիները, հստակ երեւում է՝ հայկական կոնյակը շատ ավելի հին է, ինքնուրույն ծագում ունի եւ որպես խմիչք՝ ճանաչված է եղել աշխարհում դեռ մինչեւ եվրոպական կոնյակի հայտնվելը։

Բայց այսօր Եվրոպան իր կամքն է թելադրում։ Ասում է՝ ապրանքանիշը իմն է, դուք փոխեք անունը։ Ինչի՞ համար փոխենք, ինչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից։ Միայն նրա համար, որ դրա համար Հայաստանին գումա՞ր են տվել։ Այս հարցը պարզ լուծում ունի։ Պետք է կարողանանք մեր շահերը, մեր իրավունքները պաշտպանել համաշխարհային մեծ հարթակներում:

Ի դեպ, հիշեցնենք, որ «հայկական կոնյակ» բրենդի վերանվանելու պահանջը Եվրոպան առաջին անգամ առաջադրել է դեռ 1959թ.-ին՝ Խորհրդային Հայաստանին։ Երկրորդ նման պահանջը Հայաստանին ներկայացվել է արդեն անկախացումից հետո` 1989թ.-ին. ֆրանսիական «Պեռնո Ռիկար» խումբը գնեց Երեւանի կոնյակի գործարանը եւ որոշում կայացրեց դադարեցնել «կոնյակի» արտադրությունն ու արտադրել միայն «բրենդի»։ Բայց այդ հայտարարությանը հաջորդած մտահոգությունները շուտով փարատվեցին, եւ «կոնյակը» մնաց «կոնյակ»։ Խնդիրը լուծվեց հետեւյալ կերպ. նախկին ԽՍՀՄ տարածքում այն շարունակեց արտահանվել որպես՝ «կոնյակ», իսկ Եվրոպական երկրներ` որպես «բրենդի»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում