«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տերը շարունակում է զորացնել իր լույսով ու ջերմությամբ. Սուրբ Խաչի երևման տոն

Թեմա

4-րդ դարում Երուսաղեմի երկնքում փայլեց Սուրբ Խաչի նշանը՝ Գողգոթայից ձգվելով մինչև Ձիթենյաց լեռը:

Սուրբ Խաչափայտն արեգակից ավելի հզոր իր ճառագայթներն էր մատուցում տեսնողներին, այն աստիճան, որ աստվածտեսության երկյուղով և ուրախությամբ բռնված, քաղաքում բոլորն անխտիր շտապում էին եկեղեցի»: Այսպես է տեսարանը նկարագրում Երուսաղեմի պատրիարք Սուրբ Կյուրեղ հայրապետն իր նամակում: Այն ուղղված էր Կոստանդիանոս Մեծի որդուն: Սքանչելի երևույթը Սուրբ Կյուրեղ հայրապետը բացատրում էր իբրև ուղղափառ դավանության պաշտպանություն արիոսականության դեմ և հորդորում կայսերը ետ կանգնել արիոսականներին պաշտպանելուց:

Նկարագրվում է, որ Տիրոջ նշանն իր փայլով հաղթել է արեգակի ճառագայթներին և արձակած լույսով ծածկել արեգակը: Արտասովոր այդ դրվագը մարդկանց մեջ երկյուղ է ծնել ու ամրապնդել հավատը: Սուրբ Կյուրեղն այդ օրը եկեղեցական տոն է դարձրել:

«Նրա նշանը շողաց Գողգոթայի վրա, որտեղ խաչվեց, լույսի ճառագայթները հասան Ձիթենյաց լեռան վրա, որտեղից համբարձվեց: Դրվագը մարդկանց մեջ զորացրեց հավատը՝ Քրիստոսի հարության: Քրիստոս հաստատեց Իր իրական կենդանությունը: Երկնային պատկերը տեսնելուց հետո շատերը դարձի եկան»,- նշում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը:

Խաչի նշանն ուղղորդեց ընթանալ ճշմարիտ ուղով

Սուրբ Խաչի երևման տոնը, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է մայիսի 18-ին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի է բերվել Քրիստոսի Խաչափայտի Մասունքը: Այսօր նաև Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրն է, մատուցվում է տոնական Սուրբ Պատարագ:

Տեր Պարթևի խոսքով՝ 351 թվականին լուսավոր խաչը հույս է ներշնչել հազարավորներին: Դրվագը փաստել է՝ Աստված մեզ հետ է և շարունակում է զորացնել խաչի լույսով, ջերմությամբ և առաջնորդել դեպի փրկություն:

«Սքանչելի դրվագը եղավ հարյուրավոր մարդկանց դարձի պատճառ: Նրանք ամրացան իրենց հավատքի մեջ: Խաչի նշանն ուղղորդեց ընթանալ ճշմարիտ ճանապարհով: Սուրբ Խաչի երևման տոնը վերահաստատում է Քրիստոսի մշտական ներկայությունը մեր կյանքում: Գողգոթան Հիսուսի խաչի ճանապարհի գագաթն է, Ձիթենյաց լեռը՝ այն գագաթը, որտեղից երկինք համբարձվեց Աստծո Որդին: Խաչն առաջնորդում է մեզ դեպի հավերժություն, դեպի հավիտենական կյանք»,- հավելում է Տեր Պարթևը:

Հետևել խաչին, նշանակում է ապրել քրիստոնյային վայել, պայքարել ազնիվ նպատակների, մարդկության մեջ սեր, եղբայրություն, խաղաղություն հաստատելու համար:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված ևս երեք տոն՝ Խաչվերաց, Գյուտ Խաչի և Վարագա Սուրբ Խաչ:

Qahana.am

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան