Հայաստանում թենիսի վերածննդի ժամանակն է.ՌԹՖ նախագահ Շամիլ Տարպիշչև

Սպորտ

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանի հրավերով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը, որը հետևել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացող ITF-ի կանանց վարկանիշային պրոֆեսիոնալ մրցաշարին։

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում Շամիլ Տարպիշչևը խոսել է Հայաստան այցի, Հայաստանում թենիսի զարգացման, ֆեդերացիայի նորընտիր նախագահ Վարդան Զաքարյանի հետ հարաբերությունների ու աշխատանքային համագործակցության հեռանկարների մասին․

«Նախորդ անգամ Հայաստանում եղել եմ անցյալ տարի հոկտեմբերին։ Ամեն տարի 2-3 անգամ այցելում եմ Հայաստան, այդ պատճառով, կարծես հիմա տանը լինեմ։ Արդեն 2-րդ տարին է մասնակցում ենք տղամարդկանց ու կանանց մրցաշարերին։ Երիտասարդների համար սա լավ փորձառություն է։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակում հայտնվելու համար առաջին միավորները նրանք հենց նման մրցաշարերում են վաստակում։ ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում եղել եմ այստեղ, հավաքներ եմ անցկացրել։ Այն ժամանակ կորտեր չկային, միայն ֆիզիկական պատրաստավածությունն էինք բարելավում, իսկ հիմա գալիս ենք նաև թենիս խաղալու։ Մեզ հաճելի միջավայր է։ Կան լավ կորտեր, լավ մարզաբազա՝ լեռներում։ Սա կարևոր է մարզիկների վերականգնման համար։ Բոլորս գոհ ենք։ Ես նախորդ երկու տարիներին հանդիպել են Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ, որի ընթացքում 13 Օլիմպիական չեմպիոն էր ներկա։ Այստեղ եմ բերել տարբեր մարզաձևերի Օլիմպիական չեմպիոնների։ Սա ապացույցն է այն բանի, որ կարելի է Ծաղկաձորը դարձնել մարզական հզոր կենտրոն, ինչպիսին ԽՍՀՄ-ի ժամանակ էր։ Ավանդույթները մեծ են, կլիման յուրահատուկ, 1895 մետր ծովի մակարդակից բարձրությունը ցանկացած սպորտաձևի համար, մարզիկների ֆունկցիոնալ վիճակը բարելավելու համար՝ իդեալական է։ Ավելի լավ տեղ դժվար կլինի գտնելը։ Մենք որպես թենիսիստներ, վերջին տարիներին այստեղ ենք մարզվել ու պատահական չէ, որ անցած տարի հաղթել ենք բազմաթիվ միջազգային մրցաշարերում և հաղթանակների քանակով սահմանել ենք նոր ռեկորդ»։

Խոսելով Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Վարդան Զաքարյանի հետ հարաբերությունների ու երկու երկրների ֆեդերացիաների համագործակցության մասին, Տարպիշևիչն ասել է․

«Թենիսը Հայաստանում ունի մեծ ավանդույթներ։ Այն դպրոցը, որը կար, ցավոք այն մեծ հաշվով այլևս չկա, բայց ավանդույթները մնում են ու կարծում եմ, որ Հայաստանում թենիսի վերածննդի ժամանակն է։ Տեսնելով նախորդ սերունդներին, մտածում եմ, որ կարելի է արագ տեմպերով ապահովել թենիսի «վերածնունդը»։

Ես երկար տարիներ ճանաչում են Վարդան Զաքարյանին ու իր ընտանիքին։ Ես լավ գիտեմ իր հայրիկին, որը 10 տարի եղել է սպորտի նախարարի պաշտոնում։ Ավանդույթներն ու հիշողությունները շատ-շատ լավն են։ Կարծում եմ, որ Հայաստանի համար շատ լավ է, որ Վարդան Զաքարյանը դարձել է թենիսի ֆեդերացիայի նախագահ։ Այն, ինչի մասին ասում էի։ Կարծում եմ, որ թենիսը նոր կյանք կստանա Հայաստանում ու նա կկարողանա անել այդ ամենն ու ստեղծել այնպիսի համակարգ, որն ապագայում կտա իր պտուղները։ Ինչ վերաբերվում է համագործակցությանը, մենք քննարկել ենք այն բոլոր խնդիրները, որոնք առկա են։ Ունենք «ճանապարհային քարտեզ», որով պետք է շարժվել ու շարունակել հայկական թենիսի ավանդույթները։ Այս պարագայում ես Վարդան Զաքարյանի կողքին եմ»։

Շամիլ Տարպիշչևի խոսքով միայն Ծաղկաձորում մարզվել և փորձել կերտել պատմություն շատ բարդ է:

«Ցավալի է, որ Հայաստանում կորտերը դարձել են սեփականություն, իսկ թենիսի զարգացման համար, անհրաժեշտ է, որ տարբեր քաղաքներում լինեն կորտեր ու այդ ժամանակ հնարավոր կլինի ստեղծել ակադեմիաներ, ակումբներ։ Մենք կարող ենք մեր օրինակը ցույց տալ։ Պայմաններ ստեղծելը կախված է նաև երկրի ղեկավարներից։ Ամբողջ աշխարհում թենիսը համարվում է էլիտար սպորտաձև, այն «դիվանագիտական» սպորտ է։ Թենիս խաղում են աշխարհի 200-ից ավելի երկրում։ Թենիսը նաև ընտանեկան հանգստի միջոց է և պատահական չէ, որ ԽՍՀՄ-ի հարավային շրջաններում թենիսը դիտարկվում էր ընտանեկան հանգստի տարբերակ։ Մարդիկ այցելում էին հանգստյան տներ, իրենց երեխաներին թողնում էին այնտեղ, խաղում էին թենիս, հանգստանում էին ու երեկոյան վերցնում երեխային։ Այս ձևն ամբողջ աշխարհում է տարածված։ Հաջողություն եմ մաղթում ու երջանիկ կլինեմ, որ Հայաստանը մեծ հաջողություններ ունենա թենիսում»,-եզրափակել է Տարպիշչևը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում