«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսը

Մշակութային

Մայիսի 17-ին և 18-ին Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը ևս միացել էր «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» միջազգային նախաձեռնություններին, որոնք այս տարի անցկացվել են «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո։

Երկօրյա ծրագրի ընթացքում թանգարանի այցելուները հնարավորություն ունեցան դիտելու ինչպես հիմնական ցուցադրությունն, այնպես էլ՝ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսը, որը նվիրված է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի 75-ամյակին և Աբովյանում նրա ստեղծագործական գործունեության 50-ամյակին։

«Այս ցուցադրությունն անչափ կարևոր է մեր՝ արվեստասեր հասարակության համար, հաճելի և պարտավորեցնող է իրականացնել այս ցուցադրությունը։ Մեզ համար անչափ մեծ է նաև պարոն Սևադայի դերն ու նշանակությունն այս թանգարանում, նրա կապը թանգարանի հետ։ Սամվել Սևադան եղել է այս թանգարանի առաջին տնօրենը։ Կարծում  ենք՝ այս ցուցահանդեսը ևս կնպաստի մարզային մշակութային կյանքի զարգացմանը»,- բացման խոսքում նշեց Հայ և ռ­­­­ուս ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրեն Ռուզաննա Բադալյանը։

Միջոցառմանը ներկա էին սիրված ու ճանաչված մտավորականներ, դերասաններ, քաղաքական գործիչներ, Սամվել Սևադայի արվեստը գնահատող մարդիկ։

Սամվել Սևադան, իրեն բնորոշ համեստությամբ շնորհակալություն հայտնեց ներկաններին՝ հիշեցնելով, որ նմանօրինակ հանդիպումների նպատակը ոչ միայն աշխատանքները ցուցադրելն է, այլ նաև՝ իրար  տեսնելը, տաքուկ, ջերմ և ընկերական միջավայր ապահովելը։ Անվանի արվեստագետն օրվա կապակցությամբ թանգարանին նվիրեց իր ստեղծագործություններից մեկ կտավ։

Ցուցահանդեսի ավարտին Սամվել Սևադայի և սիրված գեղանկարիչ-երգահան Մարտին Ահարոնյանի կողմից կենդանի կատարմամբ հնչեց «Հեթանոս գիշեր» երգը՝ կիթառի նվագակցությամբ։ Ի դեպ, այս երգն արդեն սիրվել է շատերի կողմից, սակայն քչերին է հայտնի, որ այս երգի բառերի հեղինակը կրկին Սամվել Սևադան է։

Այս գունեղ ցուցահանդեսը հասանելի կլինի արվեստասերներին մինչ հունիսի 1-ը։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան