«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մնացել են ԱԺ-ում, որ ի՞նչ անեն, ավելի լավ է մանդատները դնեն, դուրս գան. Վահան Բաբայան

Ներքաղաքական

Նախորդ շաբաթ Ազգային ժողովում ականատես եղանք փոխադարձ հայհոյանքների պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ ՔՊ-ականների միջեւ: Բանը հասավ նրան, որ Քոչարյան կրտսերը խոսում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին դուրս շպրտելու, փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ՝ նույն կերպ Քոչարյանի հետ վարվելու մասին: Անդրադառնալով վերոնշյալին՝ պարզել ենք Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ տեսակետը:

— Այսօր մեր քաղաքացիները կամ ընտրողները իրենք առաջին հերթին պետք է տեսնեն այդ ամենը, հատկապես նրանք, ովքեր այս տարիների ընթացքում պայքարի մեջ են եղել: Մենք ամեն ինչ ենք տեսել, շատ բան գիտենք եւ շատ լավ պատկերացրել ենք` մեզ ինչ է սպասվելու։ Այս ամենից մեր քաղաքացիները պետք է հետեւություններ անեն։ Ի՞նչ է անում Ազգային ժողովը, եկեք ավելի գլոբալ նայենք՝ պատգամավորները գնում են աշխատանքի, ստանում են բարձր աշխատավարձ հարկատուների հաշվին: Այսինքն՝ մեր բոլորի հաշվին կռվում են իրար հետ, քաշքշում են իրար, բրթբրթում են, վիրավորում են, վերջում թողնում, գնում են տուն: Սա է մեր Ազգային ժողովի ընդհանուր պատկերը: Եվ հիմա, թե ով ասաց`«արա», ով ասաց՝ «հլը էս կողմ», այլեւս երկրորդական է:

Սա ո՛չ առաջին անգամն է, ո՛չ վերջին: Այնպես որ, կոնկրետ գնահատական տալ կոնկրետ դեպքին, անիմաստ է: Այս վերջին 4 տարիները ապացուցեցին, որ այս խորհրդարանում քաղաքական բանավեճ գոյություն չունի:

— Բայց, այսպես կոչված, որոշ ընդդիմադիրներ համոզված են, որ սրանով բացահայտում ու դիմակազերծում են Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Փաշինյանը երբ գալիս է պառլամենտ, ինչ-որ բաներ է խոսում՝ բավականին էմոցիոնալ` շատ անգամ դուրս գալով ընդհանուր էթիկայի նորմերից եւ տրամաբանությունից: Բայց ես չեմ տեսել այնտեղ պատգամավորներ, ովքեր այդ ամենի դեմն առնեն: Անկախ ամեն ինչից, Սահմանադրությամբ առաջնային մանդատով օժտված պաշտոնյաներ են, իրենք բոլոր տիպի հարցերը կարող են տալ վարչապետի աթոռը զբաղեցնողին, նախարարներին, բանավիճել, լուրջ դեբատներ անցկացնել: Զարմանում եմ, որ ամեն անգամ Փաշինյանի ելույթները ավարտվում են իր իսկ մենախոսությամբ։ Կան պատգամավորներ, իհարկե, կարող եմ մատերի վրա հաշվել, ովքեր թե՛ հետագա հարցազրույցներում կամ նույնիսկ ամբիոնից ելույթների ժամանակ ինչ-որ կերպ անդրադառնում են:

— Բայց ասել` անհայրենիք, դավաճան ու հետո քաղաքական բանավեճեր ունենալը որքանո՞վ է ճիշտ:

— Եթե դու գնացել ես այնտեղ, ուրեմն՝ պետք է շարժվես կանոնակարգով, որովհետեւ ՀՀ օրենսդիր իշխանություն ես: Բայց եթե գնացել ես այնտեղ ու չես բանավիճելու, դեբատներ չես անցկացնելու ու չես էլ կարողանում ոչ մի ձեւով հեռացնել իշխանությանը, ուրեմն՝ մնացել ես այնտեղ, որ ի՞նչ անես: Ավելի լավ է մանդատները դնեն, դուրս գան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան