«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երևանցիներն ազատվեցին 2025-ի հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տույժ-տուգանքներից

Սպառողի անկյուն

Առաջարկվում է Երևան քաղաքում 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսների աղբահանության վճարը «Աղբահանության սանիտարական մաքրման մասին» օրենքով սահմանված ժամկետում չվճարված անձանց ազատել վերոնշյալ ամիսների համար մինչև հուլիսի 31-ը ներառյալ վճարը չվճարելու տույժերի վճարման պարտականությունից: 

 

«Արդեն իսկ հաշվարկված աղբահանության վճարի ցանցն առցանց հարթակում դիտել և համապատասխան վճարումներ հնարավոր է կատարել հետևյալ հարթակների վճարահաշվարկային կազմակերպությունների՝ Erevan.am-ի, pay.e-community.am-ի, «Հայփոստի», Еasy pay վճարային համակարգի, «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղերի միջոցով»,- այդ մասին հարցը Երևանի ավագանու՝ մայիսի 20-ի նիստին ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը::

 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցի շրջանակում դիմեց երևանցիներին. «Այս որոշմամբ մենք արձանագրում ենք, որ մինչև այս պահը կուտակված որևէ տույժ-տուգանք չի գործում, ամբողջը հաշվանցվելու է ձեր փաստացի սանմաքրման վճարին»:

 

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ մոտակա 1-2 շաբաթում կլինեն նաև մի շարք այլ առևտրային բանկեր, որոնց հավելվածների միջոցով հնարավոր կլինի վճարումներ կատարել:

 

«Կարծում եմ՝ մոտ 1 ամսից բոլոր այն տարբերակները, որոնք նախկինում հասանելի են եղել, հասանելի կլինեն, և այլևս քաղաքացիները դժվարություններ չեն ունենա»,- ասաց փոխքաղաքապետը:

 

Լևոն Հովհաննիսյանը նաև պարզաբանեց՝ քանի որ առցանց չէր ստեղծվել այն հարմարանքը, որով քաղաքացին կկարողանար հավելվածների միջոցով վճարել աղբահանության համար, հետևաբար որոշում է կայացվել տույժ-տուգանքները 4-5 ամսով հետաձգել:

 

«Կիրառենք [տույժ-տուգանքները] այն կետից, երբվանից մենք ձեզ համար ստեղծել ենք այդ առցանց տարբերակը»,- ասաց նա:

 

Երևանի ավագանին ընդունեց առաջարկը:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան