Մերօրյա քրոնիկոն՝ «փրկել» ուսուցչին, «խժռել» անչափահասներին

Հասարակություն

Պաթոսախեղդ ազգ ենք դարձել, ու դրա վառ օրինակները բազում են: Դրա թարմ օրինակն է վերջերս Մերձավանի դպրոցում տեղի ունեցածը եւ դրան հաջորդող իրադարձությունների զարգացումը:

Բանն այն է, որ պատմության ուսուցչի շուրջ բարձրացված աղմուկը անմիջապես տարածվում է սոցցանցերում, եւ հասարակությունը բաժանվում է երկու մասի՝ առաջին մասը փորձում է ադեկվատ կերպով հասկանալ, թե ինչ է եղել իրականում, երկրորդը իր ուսերի վրա է վերցնում ուսուցչին պաշտպանելու սուրբ առաքելությունը:

Հիմա անցնենք հերթով . ուղիղ եթերում վիրավորում էին շրջափակված Ռոզա Դավթյանին՝ պատմության ուսուցչին` նրան մեղադրելով վատ վարքի, դասապրոցեսը ճիշտ չիրականացնելու, դասի ժամանակ ծամոն ծամելու եւ այլնի մեջ: 57 -ամյա մանկավարժը համառորեն հերքում էր պնդումները, սակայն մյուս բոլոր կողմերից  շարունակվում էին բղավոցները: Նրանց միանում են նաեւ աշակերտները՝ փողոցային բառապաշար օգտագործելով, «արա»-ից մինչեւ «հորս արեւ»: Չափահասները ոչ միայն չէին սաստում, այլեւ ձայնակցում էին: Աղմուկ-աղաղակ էր մի հաստատությունում, որտեղ մեծ ու փոքր խառնվել էին իրար եւ պատին էին դեմ տվել կնոջ, ով այդ պահին ուներ աջակցության կարիք: Սակայն ուսումնասիրության արդյունքում հնարավոր է դառնում պարզել, որ տվյալ ուսուցիչը իր բնավորության պատճառով արդեն փոխում է երրորդ դպրոցը՝ չի հարմարվում կոլեկտիվի հետ, աշակերտների հետ եւ մշտապես հայտնվում է կոնֆլիկտի կիզակետում՝ ի տարբերություն մնացած ուսուցիչների:

Սա էլ հասկացանք, հիմա անցնենք պաթոսին. պաթոսը այն աստիճան է հասել, որ իրեն հարգող ամեն երկրորդ բլոգեր կամ ակտիվիստ, հոգու պարտքն է համարում աջակցել Ռոզա Դավթյանին. մեկը 1000 դոլար է փոխանցում, մյուսը ծաղիկներ տանում, երրորրդը առաջարկում է տունը վերանորոգել, հաջորդը, չես հասկանում ինչու, ցանկանում է կնոջը տանել վարսավիրանոց եւ այսպես շարունակ: Իսկ այս ամենի պիկը հասնում է նրան, որ վերջում առաջարկում են այս կնոջը նշանակել դպրոցի տնօրեն: Ինչպես ասում են՝ հասել ենք, իջեք: Դպրոցի տնօրեն նշանակել մի մարդու, ում պարզապես խղճում են: Անշուշտ, հետո նման առաջարկ անողները պետք է խոսեն կրթական համակարգից ու մնացած ձախողված բաներից:

Ակամայից հիշում ենք Ծիծեռնակաբերդի պապիկին, ում թեւը մտած, տեսախցիկների առաջ քաշ-քաշ տանում բերում էին հուշահամալիր, հետո էլի` տան վերանորոգոմ, շոր-կոշիկ եւ բնականաբար՝ վարսավիրանոց: Ինչ-որ տարբերություն տեսնո՞ւմ եք պապիկի եւ ընկեր Ռոզայի միջեւ՝ ո՛չ, չկա, նույն տեսարանն է:

Հարց է ծագում՝ ինչու այդ բլոգերները որոշեցին, որ տիկնոջը պետք է նման աջակցություն եւ սրտացավություն ցուցաբերեն՝ այն դեպքում, երբ ակնհայտ երեւում է, որ տվյալ անձը բացարձակ չունի պաշտպանության կարիք, ավելին՝ ինքը ի վիճակի է իրեն պաշտպանել , դեռ մի բան էլ կողքիններին կարող է աջակցել: Թե բա՝ վարսավիրանոց, տան վերանորոգոմ: Ռոզա Դավթյանն էլ իր հերթին նմանատիպ ուշադրությունից մոլորված էլ ավելի է խճճվում այս սարդոստայնում, թե բա՝ պաչեմ բոլորին, դնեմ մի կողմ:

Հիմա անցնենք երեխաներին, ովքերի իրավամբ չափազանց սխալ պահվածք են դրսեւորել՝ նման կերպ խոսելով մեծի, ուսուցչի հետ: Սա արդեն բոլորովին այլ՝ խորքային խնդիր է, որի մասին շատ խիստ եւ հետեւողական պետք է գտնվել: Դատապարտել ՝ այո, սաստել, դաստիարակել ե՛ւ երեխաներին, ե՛ւ նրանց ծնողներին, իհարկե՝ պետք է: Բայց ո՞ւր հասավ հասարակությունը: 13-14 տարեկան երեխաներին հանեցին ցցի: Թե բա՝ դատել գործ տվողներին: Այստեղ շեշտը դրվում է մի բանի վրա, թե ինչպես է հասունացման շրջանում գտնվող տղա երեխային հասարակությունը խժռում բառի բուն իմաստով: Է՛լ դավաճան, է՛լ «Լորիս», է՛լ գործ տվող: Սակայն 4 տարի անց նույն տղա երեխայից պահանջելու են զինվոր դառնալ: Իսկ ի՞նչ զինվորի մասին է խոսքը, երբ մի սխալի համար քո ապագա զինվորին կոտրում ես անխնա, ասում վերջին բառերը, ու դա հասցնում այն աստիճան, որ երեխան, ով իսկապես սխալ պահվածք է ցուցաբերել, ցանկանում է ինքնաոչնչանալ, միայն թե իրեն ներվի այդ սխալը: Խժռում են այն սերնդին, ում վրա հույս պիտի դնեն, ով պիտի մեծանա, եւ ինքը երեխա դաստիարակի, ով այս դժվարին շրջանում, պիտի կարողանա հավաքվել եւ կրկին շարունակել ապրել:

Չէ՛, պաթոսը պիտի պատժի անխնա: Ազգը ներել չի սիրում, փոխարենը՝ ուսուցչին տանում է վարսավիրանոց, իսկ երեխային խրատ տալու փոխարեն՝ ճզմում ու խժռում: Ինչպես ասվում է ֆիլմում. «Համայնքը զորավոր է», ու այդ զորավորության պատճառով հասել ենք մի կետի, որից փրկում չունենք: Գուցե իսկապես հանգի՞ստ թողնենք երեխաներին, գուցե հոգեբաննե՞րն աշխատեն նրանց հետ, ոչ թե` բլոգերները, գուցե թողնե՞նք ուսուցիչն ինքն իր մազերը հարդարի, գուցե ամեն մարդ զբաղվի՞ իր եւ իր երեխայի դաստիարակությամբ...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում