«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փաստորեն, Ավինյան Տիգրանն էլ եկավ այն համոզման, որ հողի գողն էլ է գող. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ի՞նչ մոծակ էր կծել Նիկոլ Փաշինյանի զուգընկերոջը՝ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ , կիրակի երեկոյան, անգամ բրիտանացի գիտնականները դեռ չեն պարզել: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս սոցցանցում հպարտ քաղաքացիներին է աջ ու ձախ վիրավորում: 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջը՝ Տաթեւ Վիրաբյանին նա անվանել է «ոջիլ», Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին եւ «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանին՝ «տխմարներ», «Իմինեմնի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին՝ «ինտելեկտուալ ղզիկներ»: «Երբեք որեւէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Հայաստանի ղեկավարների կանանցից մեկը ՀՀ քաղաքացուն հրապարակային կանվանի ոջիլ, մյուս քաղաքացուն՝ տխմար եւ այսպես շարունակ: Ո՛չ Ռիմա Դեմիրճյանը, ո՛չ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, ո՛չ Բելլա Քոչարյանը, ո՛չ Ռիտա Սարգսյանը երբեք նման բան իրենց թույլ տալ չէին կարող: 2018-ին իշխող ընտանիքի կողմից «հպարտ» հայտարարված քաղաքացուն այսօր նույն ընտանիքը հրապարակային հայհոյում է… Կարճ տեւեց հպարտ քաղաքացուց մինչեւ ոջիլ էվոլյուցիան՝ ընդամենը 7 տարի: Ես առաջարկում եմ ոջիլներով հավաքվենք եւ իմպիչմենտի միջոցով վռնդենք սրանց, կամ համակերպվենք ոջիլի կարգավիճակին, ինչպես որոշ ընդդիմադիր պատգամավորներ արդեն արել են», - գրել է նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը:

Ինչպես իմաստուն ժողովուրդը կասեր. «Սելը ճռռալու տեղը, սելվորն է ճռռում»: Երեկ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ուղիղ եթերում քաղակտիվիստի ծեծած Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար ՏԻԳՐԱՆ ՏԵՐ-ՄԱՐԳԱՐՅԱՆԸ հայտարարեց, թե օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած «սադրանքն» ու դրան հաջորդած գործողությունները դարձան լայն քննարկման առարկա եւ հասան ՀՀ թիվ մեկ ամբիոն՝ ԱԺ։ «Դառնալու է շահարկման առարկա այն, որ ես, լինելով վարչական շրջանի ղեկավար, խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետեւաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները՝ որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար»,- ասել է նա ու հավելել. «Խոսքս ուզում եմ ուղղել ԱԺ-ում ծվարած որոշ մանդատագողերի՝ 2026թ. սարերի հետեւում չէ, մենք հանդիպելու ենք 2026-ին, եւ ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին»: Այ քեզ բան, փաստորեն, մի խայտառակ պատմությունից դեռ դուրս չեկած` Եվրամիության արժեքների ջատագով «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Տեր-Մարգարյանը էլի սպառնում ու հաթաթա է տալիս, ընդ որում՝ այս անգամ ոչ թե բավարարվելով միայն ծեծով, այլ՝ վախճանով:

Ի դեպ, գողերի մասին. Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ հայտարարել է, որ ապօրինի շինարարության դեմ Երեւանի քաղաքապետարանը պայքարելու է ամենակոշտ մեթոդներով եւ անհոգնել քանդելու է պոտենցիալ նոր առաջացող ապօրինի շենքեր, շինություններ, հարկեր, կցակառույցներ, առաջ տված բալկոններ: «Հոգեկան էդ տեսակ դրսեւորումները, չեմ կարծում, որ արդեն նորմալ են։ Փողի գողը գող ա, հողի գողը գող չի՞, հողի գողն էլ ա գող», - շեշտել է նա: Ի՞նչ ասես, ավելի լավ է ուշ, քան՝ երբեք: Փաստորեն, Ավինյան Տիգրանն էլ եկավ այն համոզման, որ հողի գողն էլ է գող: Միայն թե զարմանալի է` ո՞ւմ վրա է մուննաթ գալիս, երբ հենց այն իշխանության հասցեին  են սա ասում, որի մաս է կազմում ինքը: Այսպես որ գնա, շուտով Ավինյանը շուռ է գալու ու ՔՊ-ականներին ասի՝ հայրենագող, հողագող, պատմության ու անցյալի գող, Արցախի գող, պապական գերեզմանների գող, ներկայի ու ապագայի գող, Դադիվանքի ու Շուշիի գող։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան