«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Իրավունք». Որոնվում է մաքուր զուգարան, ցանկալի է՝ կենտրոնում

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է. «Նախկին ավագանիներն էլ են մարդ եւ զուգարան են գնում: Չե՞ք հավատում, ուրեմն` կարող եք սոցցանցում գտնել մի տեսանյութ, որտեղ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության նախկին անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանն իր մեքենայով ողջ քաղաքով մեկ զուգարան է փնտրում: Հասկանալի է, թե ինչու, բայց անհասկանալի է մի բան, երբ նույն Իսպիրյան Արթուրը ավագանու անդամ էր, չէ՞ր ունենում բնական կարիքներ, դա առաջացավ մանդատը դնելուց հետո՞: Թե՞ նոր սկսեց նկատել քաղաքում ոչ պակաս կարեւոր խնդրի՝ հանրային զուգարանների բացակայության մասին:

Ողջ Երեւան քաղաքում գործում է 15 հանրային զուգարան, որոնց սանիտարահիգիենիկ վիճակի մասին խոսելիս հարկավոր է ամուր փակել քիթ-բերանը: Հանրապետության հրապարակի հարեւանությամբ՝ Երեւանի 2750-ամյակի այգու հանրային զուգարանը տեսքից կոկիկ, շրջանաձեւ կրպակ էր հիշեցնում, բայց դռները պինդ փակված էին։

Զուգարանը ենթադրաբար չի շահագործվում։ Ստացվում է, որ հրապարակում եթե քաղաքացին զուգարանի կարիք ունենա, պետք է շտապ գնա Աջափնյակ կամ Գարեգին Նժդեհի հրապարակ, իսկ եթե չհասցնի, ապա պիտի երազի, որ մի 5 րոպեով վերածվի շան, որպեսզի մոտակա ծառը օգտագործի՝ որպես զուգարան:

Հետո թողնես, մեծ-մեծ խոսեն, թե բա՝ տուրիզմը զարգանում է կամ չի զարգանում, ֆլան-ֆստան: Նորից «ռամաշկա» ենք խաղում: Իսկ իրականում ընդամենը պետք է ուշադրություն դարձնել քաղաքում  տիրող սանիտարահիգիենիկ վիճակին, եւ երբ ներկայիս իշխանությունը փորձում է համեմատվել Եվրոպայի հետ, որտեղ անգամ կենդանիների համար հատուկ նախատեսված պետքարաններով այգիներ են գործում, թող առաջին հերթին ուշադրություն դարձնի քաղաքի նվազագույն պայմաններին, պահանջներին եւ բյուջեով հաստատված գումարների վատնմանը:

Ի դեպ, սա ի գիտություն նախկին եւ գործող ավագանիների, որոնք նույնպես մարդ են եւ զուգարան են գնում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության