Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք․ իմ արձագանքը համարժեք կլինի․ Աննա Հակոբյան

Հասարակություն
«Ինձ դուր է գալիս, որ մարդիկ, որ տարիներով չեն հետեւել իրենց հանրային խոսքին, անցել են բարեկրթության բոլոր սահմանները, ոտնակոխ են արել բոլոր սրբությունները, չեն խնայել փոքրիկ երեխային անգամ, հիմա լացում են, թե Աննա Հակոբյանը էս ինչ է անում, մեզ վիրավորում է։ Սկսել են հիշել ինչ-որ առաքելության մասին, որ ես ունեմ՝ հավասարակշռություն են ակնկալում, հանրային համերաշխությանն ուղղված քայլեր, ներողամտություն եւ այլն»– Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
 
Նա նշել է․ «Հենց այդ առաքելությանը հավատարիմ էր, որ դեռեւս անցած դեկտեմբերին ՀՀ բոլոր իբր ընդդիմադիր ԶԼՄ-ներին, ընդդիմադիր բլոգեր կոչվածներին, իսկ իրականում տարիներ շարունակ իմ եւ իմ ընտանիքը, իմ երեխաներին սրբապղծորեն անվանարկողներին հրավիրեցի Կրթվելը նորաձեւ է նախաձեռնության շրջանակում քննարկելու հարցեր, այդ թվում՝ թե ինչպես կարող ենք փոխել մեր միջավայրը, բարձրացնել հանրային խոսքի որակը։
 
Մերժեցի՞ք, ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, որոշեցի՞ք հաստատուն մնալ հատակից ցածր մակարդակում։ Շատ լավ։ Իմ արձագանքը համարժեք կլինի. ուստի ազատե’ք մեզ ձեր լացուկոծից ու մնացած սրտաճմլիկ տեսարաններից՝ օ՜, աստվածնե՜ր, այս ի՜նչ է անում։ Ու մի վախեցեք։
 
Հ. Գ. Եւ այնուամենայնիվ, եթե հանկարծ ցանկանաք հանդիպել եւ քննարկել մեր ընդհանուր խնդիրը, ես կրկին պատրաստ եմ։
Հ.Գ. Բոլոր նրանց, ովքեր այս օրերին առավոտից երեկո իրենց կաբինետներում եւ այլուր վերլուծություններ են անում՝ խելոք մտքեր արտահայտելով, թե արդյո՞ք ճիշտ եմ անում, սխալ եմ անում, հարիր է, հարիր չէ, էթիկայի սահմաններում է, սահմաններում չէ, արժի, չարժի՝ ձեր գործով զբաղվեք, կենտրոնացեք ձեր աշխատանքային պարտականությունները ավելի լավ կատարելու վրա»։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում