«Որքան ճղճղան է տղամարդը, այնքան շատ են նրա սեռական խնդիրները». սեքսոպաթոլոգ

Հասարակություն

«Առավոտի» հարցերին պատասխանել  է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանը:

– Ինչպես եք վերաբերվում հայհոյախոսություններին արվեստում եւ գրականության մեջ:

– Ողջունելի չէ։ Արվեստն ու գրականությունը պետք է ունենան միմիայն կրթական եւ դաստիարակչական առաքելություն։ Հայհոյախոսությունը չի կարող արվեստի մաս կազմել, առավել եւս՝ չպետք է արժանանա դրվատանքի։ Արվեստի նպատակն է մեր հոգուց մաքրել առօրյա կյանքի փոշին, ոչ թե հյուսել հայհոյախոսություններ եւ գռեհկաբանություններ: Արվեստը ունի թշնամի: Նրա անունն է տգիտություն:

– Որպես մասնագետ կարո՞ղ եք ասել՝ հայհոյելը կապ ունի՞ սեռական խանգարումների հետ, թե՞ պարզապես արտահայտչամիջոց է:

– Նայած՝ ինչ պայմաններում։ Հաճախ հայհոյախոսությունը սեփական անկարողունակության դրսեւորման տարբերակ է, երբեմն էլ՝ չլուծված եւ չբուժված սեռական խանգարումների հետեւանք։ Ապացուցված է, որ որքան հայհոյախոս եւ ճղճղան է տղամարդը, այնքան շատ են նրա սեռական խնդիրները։

– Սեռական հարաբերության ժամանակ հայհոյելը ինչպե՞ս կբնութագրեք։

– Սեռական հարաբերության ժամանակ որոշ տղամարդիկ սկսում են հայհոյել, արտաբերել սեքսուալ, երբեմն էլ` կոպիտ, գռեհիկ արտահայտություններ: Դա կարող է պայմանավորված լինել խիստ գրգռված վիճակով, կամ էլ` անկողնում իշխելու միտումով: Ոմանք այդ ամենից կարծես թե ավելի են ինքնահաստատվում, ոմանք էլ դրանով իսկ փորձում են հարաբերության ժամանակ զուգընկերուհուն հաճույք պատճառել: Այն տղամարդիկ, որոնք սեռական հարաբերությունների ժամանակ զուգընկերուհուն հայհոյախառն բառեր են ասում, իրականում գիտակցում են, որ դա այդպես չէ: Կանայք էլ, որոնց դուր է գալիս ու չեն վիրավորվում տղամարդու՝ այդ կերպ իրենց հաճույք պատճառելու ձեւից, սեռական կյանքում բազմազանության կողմնակիցներ են: Անկողնում տղամարդու «իշխող» կերպարին «հնազանդվելը», «սեքսուալ ծառայի» դերը ստանձնելը երբեմն ավելի է բարձրացնում տղամարդու ինքնագնահատականը: Սեռական հարաբերությունների ժամանակ տղամարդու կողմից իրականացվող սեռական գործողությունները, զուգորդված հայհոյախառն բառերով, հաճախ նման է կնոջը ստորացնելու, պատժելու ձեւի: Իհարկե, չպետք է մոռանալ, որ սեռական հարաբերությունների ժամանակ ամեն ինչ պետք է հիմնված լինի փոխադարձ համաձայնության վրա: Այսինքն՝ եթե զույգը որոշում է հայհոյախառն սեռական հարաբերություն ունենալ, իրենց սեռական հարաբերությունում զանազանություն ներմուծել, ապա դա զույգի անձնական ցանկությունն է եւ անպարկեշտություն կամ բռնություն չէ: Անպարկեշտ ու բռնի կհամարվի սեռական հարաբերության այն տեսակը, երբ զուգընկերներից մեկին ստիպում են կամքին հակառակ որեւէ բան կատարել: Շատ տղամարդիկ սեռական հարաբերության ժամանակ գռեհիկ արտահայտություններն օգտագործում են որպես բազմազանության միջոց: Այս կապակցությամբ պետք է նշեմ, որ մասնագիտական պրակտիկայում եղել են դեպքեր, երբ կինը գանգատվում էր, որ ամուսինը սեռական բավարարվածություն է ստանում միայն այն ժամանակ, երբ հարաբերվելիս օգտագործում է չափազանց գռեհիկ արտահայտություններ: Մասնագիտական լեզվով երեւույթը կոչվում է կոպրոլալիա` սեռական բավարարման ձեւ, երբ սեռական հարաբերության ժամանակ կիրառվում են գռեհիկ եւ անպարկեշտ արտահայտություններ:

– Նյարդային վիճակն ու սթրեսը ինչպե՞ս կարող են անդրադառնալ սեռական կյանքի վրա:

– Մենք, ցավոք, սկսել ենք ապրել սթրեսի հետ կամ սթրեսի մեջ։ Ապացուցված է, որ տեւական սթրեսը հանգեցնում է գլխավոր սեռական հորմոնի՝ տեստոստերոնի մակարդակի իջեցման եւ սթրեսի հորմոնի՝ պրոլակտինի մակարդակի բարձրացման, ինչի արդյունքում նվազում է տղամարդու եւ կնոջ սեռական ցանկությունը, խանգարվում է գրգռումը, տուժում պտղաբերությունը: Այսինքն՝ տեւական սթրեսը հանգեցնում է տղամարդու սերմնահեղուկի որակական ու քանակական ցուցանիշների վատթարացման: Կանանց պարագայում խանգարվում է դաշտանային ցիկլը, ինչի արդյունքում տուժում է ձվազատումը։

– Որպես մասնագետ կարո՞ղ եք ասել՝ արդյոք սեռական կուլտուրան Հայաստանում այսօր ավելի բարվոք վիճակում է, քան 10 տարի առաջ:

– Ժամանակի հարց է: Հայաստանում սեռական կուլտուրան դանդաղ քայլերով աստիճանաբար դուրս է գալիս հոգեվարքի ճահճից: Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեռական կուլտուրայի առանձնահատկությունները, սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումները եւ այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեռական առողջության բժիշկն է, ով բուժում եւ կանխարգելում է սեռական խանգարումները:

– Համակարգչի առաջ ժամերով նստելը արդյոք չի՞ վնասում մարդկանց սեռական ակտիվությանը:

– Իհարկե, վնասում է։ Սակավաշարժ կենսակերպը, օր ու գիշեր համակարգչի առջեւ նստելը հանգեցնում է կոնքի խոռոչում արյան շրջանառության խանգարման, ինչն էլ բերում է կանգային բորբոքումների, մասնավորապես շագանակագեղձի բորբոքումների, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել պոտենցիայի խանգարումների, սերմնահեղուկի որակական եւ քանակական ցուցանիշների վատթարացման:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում