«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը մի շարք ահազանգեր է ստանում, որ վերջերս պոլիկլինիկաներում քաղաքացիներին տրամադրում են ոչ թե իրենց հասանելիք անվճար դեղերը, այլ երբեմն այլ դեղամիջոցներ: Մտահոգությունն այդքան մեծ չէր լինի, եթե դրանք լիարժեք փոխարինողներ լինեին:

Մասնավորաբար, մեզ դիմած քաղաքացիներից մի քանիսը օրինակ էին բերում շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերը: Խոսքն այն մասին է, որ վերջին անգամ նրանք ստացել են ոչ թե «Մետֆորմին» կամ «Դիաբետոն», այլ «Նովոնորմ»:
Բոլորն էլ, իհարկե, նշանակվում են 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում, սակայն եթե առաջին երկուսը երկարաժամկետ ազդեցության դեղամիջոցներ են, ապա վերջինը՝ կարճաժամկետ, «աջակցող», այսինքն, պարզ հայերենով ասած, եթե մարդը օրական պետք է ընդուներ, ենթադրենք, 1 հաբ «Դիաբետոն» կամ «Մետֆորմին», ապա հիմա ստիպված է յուրաքանչյուր սնունդ ընդունելուց առաջ ընդունել «Նովոնորմ», ընդ որում՝ դա էլ երաշխիք չի տալիս, որ ամբողջ օրվա ընթացքում հնարավոր կլինի ապահովել գլ յուկոզայի թույլատրելի քանակ: Արդյունքում շատ բուժառուներ դժգոհում են, որ իրենց «շաքարի մակարդակը» կտրուկ տատանումներ է ունենում:

Մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ ի պատասխան իր հարցի, թե ինչու է փոխվել դեղամիջոցը, պատասխանել են, որ երկիրը ինչ-որ այլ երկրից նվեր է ստացել «Նովոնորմի» որոշակի քանակ, և դա պետք է սպառել: Հետո նորից կվերադառնան նախկին դեղերին: Ավելին, պարզվել է, որ այդ խմբաքանակի պիտանելիության ժամկետը սպառվում է այս մայիսին, այսինքն՝ մոտ 5 տարվա վաղեմության դեղորայք է: Ապրիլին դեղորայք ստացած քաղաքացու դժգոհությանն էլ, թե գուցե առաջիկա մեկ ամսում տրամադրված դեղը չօգտագործվի, պատասխանել են, թե խնդիր չկա, ցանկացած դեղորայք պիտանելիության ժամկետից հետո կարելի է օգտագործել ևս վեց ամիս:

Ի դեպ, մեզ դիմած քաղաքացիները նաև դժգոհում էին, որ պոլիկլինիկաներում էնդոկրինոլոգները ոչ իրենց մեղքով փաստացի բուժմամբ չեն զբաղվում. այնպիսի վիճակ է ստեղծել առողջապահության նախարարությունը, որ նրանք հազիվ կարողանում են զբաղվել միայն դեղ տրամադրելով ու «թղթաբանությամբ»: Ընդունելության 15 րոպեի ընթացքում նրանք չեն կարողանում նույնիսկ լսել, հասկանալ բուժառուի հիվանդության ընթացքի մասին, որպեսզի կարողանան համապատասխան խորհուրդներ տալ կամ բուժում նշանակել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության