Կփոխվեն կենսաչափական անձնագրերի գույնը, դիզայնը, դրանք կլինեն առավել անվտանգ

Հասարակություն

Հայաստանում նախատեսում են փոխել կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի դիզայնը, դիզայնից զատ և առաջին հերթին՝ դրանք կլինեն անվտանգային բարձր չափանիշներին համապատասխան: 

 

«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:  

 

2026 թվականի երկրորդ կիսամյակում հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ՝ քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։  

 

Ընտրվել է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափը: Հայտարարվել էր մրցույթ, մասնավոր գործընկերոջ հետ արդեն կնքվել է պայմանագիր: Այսպիսով՝ անձնագրային ծառայությունների մատուցումը պատվիրակվում է մասնավորին:  

 

Մասնավոր այդ ընկերությունը հանրապետությունում կունենա 23 տարածքային ստորաբաժանումներ:

 

«Ներկայում ունենք շուրջ 45 տարածքային անձնագրային ստորաբաժանումներ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե 45-ը փակում ենք, ունենում ենք 23 ստորաբաժանում, և սա կարող է բարդացնել քաղաքացիների կյանքը: Բայց ճիշտ հակառակը՝ հնարավորինս այնպես ենք արել, որ քաղաքացու շփումն անձնագրային ծառայության հետ լինի մինիմալ: Այն տվյալները, որոնք հնարավոր է հավաքագրել էլեկտրոնային տարբերակով, կհավաքագրվեն այդպես: Միայն մեկ անգամ տարածքային անձնագրային ստորաբաժանում այցելելու կարիք կլինի»,-ասաց նախարարը: 

 

Նախարարությունը մասնավոր գործընկերների հետ դիտարկել է հնարավորինս նոր եղանակով ծառայությունների մատուցման սխեմա: «Նախնական պլանավորում ենք, որ Երևանում երկու մեծ առևտրային կետերում՝ մոլերում, կունենանք այսպիսի ծառայություններ, որը նաև մշակութային որոշակի փոփոխություններ կբերի այս առումով: Կարծում եմ՝ նաև հաշվի առնելով տվյալ առևտրային կենտրոնների մարդաշատությունը, կկարողանանք ավելի արագ և հասանելի դարձնել մեր ծառայությունները մեր քաղաքացիներին»,-ասաց Սարգսյանը: 

 

Նորարարություն է լինելու նաև այն, որ Երևանում գրասենյակը սպասարկելու է մինչև 22:00-ն, մարզերում կաշխատեն 09:00-18:00-ն: Կգործեն նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ: 

 

Ըստ ժամանակացույցի՝ 2026 թվականի երկրորդ կիսամյակում կսկսվի կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը:  

 

«Այս պահին մասնավոր գործընկերոջ հետ ակտիվ քննարկում ենք դիզայնի և դրա կոնցեպտի հետ կապված հարցերը: Դրա հետ կապված որոշակի էլեմենտներ ենք դիտարկում, որոնք ավելի բնորոշ կլինեն Հայաստանի Հանրապետությանը: Այս փաստաթուղթը պետք է նաև մեր քաղաքացիների համար շատ խորհրդանշական փաստաթուղթ լինի, և, հետևաբար, ցանկացած դետալ պետք է շատ խնամքով ընտրված լինի: Առաջիկայում, երբ դիզայնի հետ կապված բոլոր լուծումները կհաստատենք, արդեն մասնավոր գործընկերը կանցնի մնացյալ գործընթացներին»,-ասաց Սարգսյանը:

 

Նախարարի խոսքով՝ թե՛ դիզայնի, թե՛ գույնի, թե՛ անվտանգային բաղադրիչների առումով փոփոխություններ են լինելու: Այս պահին քննարկումներ են ընթանում: Թե ինչ գույն կունենան նոր կենսաչափական անձնագրերը, դեռ հայտնի չէ: Սակայն, նախարարի խոսքով, կան գույներ, որոնք անվտանգային առումով նախընտրելի չեն, օրինակ՝ սևը:  

 

«Չափազանց կարևոր է, որ այս փաստաթղթերը լինեն այնպիսի անվտանգային չափանիշներին համապատասխան, որը թույլ կտա մեզ վստահաբար ասել, որ մեր հանրապետությունում թողարկվող բիոմետրիկ փաստաթղթերն անվտանգ են, դրանցում կեղծիքներ կատարելը չափազանց բարդ ու չափազանց բացահայտելի է: Մեր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող անվտանգ փաստաթղթեր»,-ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ անվտանգությունն իրենց համար առաջնային տեղում է:  

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում