«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նույնիսկ եթե աշխատավարձս հնգապատկվի, չի նշանակում, որ ես հարմարվում եմ կատարվող անարդարությունների հետ. Միրաքյան

Մշակութային

ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ

Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում կրքերը չեն հանդարտվում: Օրեր առաջ թատրոնի դերասաններն ասուլիս էին կազմակերպել եւ նաեւ ակնկալում էին քաղաքապետարանից իրավասու ներկայացուցչի մասնակցություն: Սակայն, քաղաքապետարանից այդպես էլ ոչ ոք չմասնակցեց, եւ դերասանները մնացին, ինչպես միշտ, իրենք իրենց հարցերով անորոշ վիճակում: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Պատանի հանդիսատեսի դերասաններից ՎԱՀԱՆ ՄԻՐԱՔՅԱՆԻ հետ:

— Քաղաքապետարանը հայտարարությամբ էր հանդես եկել եւ նշել, որ Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի՝ ի դեմս Աշտարակի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գոռ Մարգարյանի: Ի՞նչ խնդիր եք տեսնում հիմա:

— Պատանի հանդիսատեսի աշխատակազմն ունի հստակ բողոք-պահանջ՝ Երեւանի քաղաքապետարանի նկատմամբ, որովհետեւ տնօրենի աշխատանքից ազատումից եւ միակողմանի պայմանագիրը խզելուց հետո՝ առաջացել են մի շարք հարցեր, որոնց պատասխանները մենք ցանկանում ենք ստանալ տնօրենի նախկին պաշտոնակատար Էմին Թորոսյանի եւ արդեն ներկայիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանի ներկայությամբ: Հարցը հետեւյալն է՝ թե ինչ հիմքով են ազատել Էմին Թորոսյանին, որովհետեւ այն պատճառաբանությունը, որը ներկայացվում է, մի փոքր ծիծաղ է առաջացնում՝ Թորոսյանին ազատել են աշխատանքից տոմսեր նվիրելու պատճառով:

— Այսինքն՝ թատրոնի անձնակազմը չի համարում, որ որպես հրավիրատոմս բաշխված տոմսե՞րն են պատճառ դարձել նրա հեռացմանը, թե՞ կա ավելի խորքային հարց:

— Այո, դա մեր սուբյեկտիվ կարծիքն է:

— Այդ դեպքում, ըստ ձեզ, ո՞րն է միտումը:

— Եթե ես ունենայի այդ հարցի պատասխանը, ապա չէի ցանկանա հանդիպել քաղաքապետարանի աշխատակազմի հետ:

— Իսկ ո՞ւմ հետ էիք ցանկանում հանդիպել, եւ ի՞նչ պատճառաբանությամբ նրանք չհանդիպեցին Ձեզ հետ:

— Քաղաքապետարանից որեւէ ներկայացուցիչ՝ լինի փոխքաղաքապետ, մշակույթի եւ տուրիզմի վարչություն բաժնի պետ, ցանկացած մեկի, ով իրավասու կլիներ մեր հարցերին պատասխանել: Սակայն, մեր դիմում-խնդրանքները տեղ չեն հասնում՝ պատճառաբանվելով, որ Էմին Թորոսյանի ներկայությունը նրանք նպատակահարմար չեն գտնում: Այսինքն՝ նրանք պատրաստ են մեզ հետ հանդիպել առանց նախկին տնօրենի:

— Ողջ աշխատակազմը դե՞մ է նոր տնօրենին, թե՞ կան դերասաններ, ովքեր համակրում են Գոռ Մարգարյանին:

— Չէ, բնականաբար, թատրոնում աշխատող մարդիկ, բոլորը անհատականություններ են, եւ նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալ իր սեփական կարծիքը: Այդ իսկ պատճառով, հնարավոր է, որ կոլեկտիվում գտնվեն մարդիկ, ովքեր ցանկանան աշխատել հենց նոր տնօրենի հետ, ինչը համարում եմ շատ նորմալ, բայց, ամեն դեպքում, մենք ցանկանում ենք ստանալ մեր հարցերի պատասխանները, որպեսզի հետագայում որեւէ մեկիս առաջ չծառանա նույն խնդիրը, որ անհիմն պատճառաբանությամբ հեռացվեն աշխատանքից՝ միակողմանի պայմանագիր խզելով: Օրինակ կարող եմ բերել, որ չասեն՝ ներկայացումը պետք է սկսվի ժամը՝ 15:00-ին, դու պետք է լինես թատրոնում ժամը՝ 14:00-ին, սակայն այսօր եկել ես 14:10-ին, հետեւաբար՝ շնորհակալություն, ցտեսություն: Այսինքն՝ պատճառը պետք է լինի ավելին քան հիմնավոր: Եթե իմ ուշացումը եղել է նախատեսված ժամից 10 րոպե, բայց ներկայացումը կայացել է իր ժամանակին եւ չի տուժել իմ ուշացումից, չեմ կարծում, որ դա հեռացման հարց է: Նման անհեթեթ պատճառներով միակողմանի պայմանագրի խզումը ինձ մոտ առաջացնում է տպավորություն, որ դա վաղուց որոշված եւ պատրվակ հանդիսացող երեւույթ էր:

— Ի դեպ, քաղաքապետարանից ասել են, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է մեծացնել թատրոնի սուբսիդավորումը՝ շուրջ 150 մլն ՀՀ դրամով, որից 100 մլն ՀՀ դրամ կուղղվի աշխատավարձային ֆոնդի ավելացմանը, ինչը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել աշխատակազմի աշխատավարձը: Եվս 50 մլն ՀՀ դրամ նախատեսվում է հատկացնել նոր ծրագրերի և բեմադրությունների իրականացման համար: Սա քննարկե՞լ եք աշխատակազմում, այն չի՞ լիցքաթափել լարված իրավիճակը:

— Դեռեւս ամեն բան խոստումների փուլում է:

— Եթե, այնուհանդերձ, քաղաքապետարանը պահի իր խոստումը եւ բարձրացնի դերասանների աշխատավարձերը, գուցե որոշ դերասաններ հարմարվե՞ն նոր տնօրենի հետ:

— Չեմ կարծում, որ դերասաններն առհասարակ կաշառվելու կարիք ունեն, իսկ դա ես կաշառք եմ համարում: Ամեն դեպքում, չեմ կարող պատասխանել բոլորի անունից, ես միայն իմ անունից կարող եմ պատասխանել: Նույնիսկ, եթե աշխատավարձս հնգապատկվի, չի նշանակում, որ ես հարմարվում եմ կատարվող անարդարությունների հետ, որովհետեւ իմ կարծիքը որեւէ մեկը մինչ այսօր հաշվի չի առնում, եւ ինձ արտահայտվելու հնարավորություն չեն տալիս:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ


Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան