«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տիկ տոկ հարթակը պետք է վերահսկվի հատուկ կառույցների կողմից, եւ վերացվեն պոռնոգրաֆիա պարունակող էջերը. Մանուկյան

Մշակութային

Տեղեկատվական անվտանգության խնդիրը, հատկապես սոցցանցերում, շարունակում է մնալ բոլորովին չլուծված: Ավելին` գնալով սոցհարթակները վերածվում են ցածրորակ մի օնլայն միջավայրի եւ դրան նպաստում են վայ-հայտնիություն ձեռք բերած օգտատերերը:

Մասնավորապես՝ սոցցանցերում առաջատար համարվող «Տիկ Տոկ» հարթակը, որն ի սկզբանե նախատեսված է եղել կարճատեւ երաժշտական համարներ ստեղծելու, տարածելու համար, այժմ ծառայում է բոլորովին այլ նպատակով, ընդ որում՝ միայն Հայաստանում չէ այդպես:

«Իրավունք»-ը բազմիցս անդրադարձել է այսպես կոչված «բաթլ»-ների, որի շնորհիվ օգտատերը կարող է մեկ օրվա մեջ վաստակել առնվազն 200-300 դոլորին համարժեք դրամ: Դա իր հերթին փչացնում է երիտասարդության շրջանում աշխատելու, սովորելու եւ ավելիին ձգտելու նպատակասլացությունը, իսկ ավելի հասուն տարիքի մարդկանց շրջանում, առավել խորացնում է միայնակ մնալու, տարածքում փակվելու եւ կենդանի շփումից խուսափելու բնավորությունը:

Ամեն բան այսքան սարսափելի չէր լինի, եթե չլիներ եւս մեկ ու չափազանց կարեւոր հանգամանք. «Տիկ Տոկ» հարթակը քիչ-քիչ վերածվում է բացահայտ առեւրեւույթ խուլիգանության, ինտիմ հարաբերություններ առաջարկելու, կիսամերկ նկարներ տարածելու տարածքի, որտեղ օգտագործում են ոչ նորմատիվ լեքսիկոն՝ համեմված հայհոյանքներով: Էլ չասենք, որ թմրանյութեր, զենք-զինամթերք վաճառելու հարթակ է նաեւ «Տիկ Տոկ»-ը, որի համար ոչ ոք չի կրում պատասխանատվություն: Անշուշտ, դա միայն Հայաստանում չէ այսպես, սակայն այնպիսի փոքր պետությունը, ինչպիսին Հայաստանն է, որն իրեն կարող է ամեն օր թույլ տալ նման պիղծ եւ կործանարար քայլեր եւ այն էլ` հանրայնորեն, արդեն առնվազն պետք է ահազանգ լինի պատկան մարմինների համար: Այս լրջագույն խնդիրներով մտահոգություն է հայտնել նաեւ հայտնի տիկտոկեր, հումորիստ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ում հետ զրուցել է «Իրավունք»-ը:

— Դուք թերեւս առաջին տիկտոկերներից եք, ով ոչ մի պարագայում չի կարողանում աչք փակել այն իրականության առաջ, որը տիրում է այս հարթակի հայկական տիրույթում: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է լուծել այս արմատացող խնդիրները:

— Այո, ճիշտ եք ասում, արդեն արմատացող, քանի որ ամեն երկրորդն իրեն թույլ է տալիս «Տիկ Տոկում» հայհոյել, ուրիշի նկարներ տեղադրել՝ վրան հայհոյանք գրելով եւ այլն: Դրա համար ես բոլորովին վերջերս հանդիպեցի Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի եւ Սոնա Ղազարյանի հետ: Հանդիպմանս բուն նպատակը եղել է այն, որ պետք է երեխաններին հանել եւ զրկել «Տիկ Տոկից», վերացնել վատ էջերը, որոնք հայհոյանք են պարունակում իրենց մեջ, պոռնկության բացահայտ առաջարկներ են անում եւ այլն: Երկու տարի է, ինչ ինտենսիվ աշխատում եմ մարդկանց հետ՝ առանձին-առանձին գրելով, որ՝ մի՛ արա նման եթերներ: Նույնիսկ քիչ առաջ մի երեխայի սաստեցի, ընդունեց ասածս: Սակայն, կան նաեւ օգտատերեր, ովքեր չեն հասկանում նորմալ խոսքը, հետեւաբար համակարգում, կարծում եմ, կլինեն մարդիկ, ովքեր կգտնեն այս հարցի լուծումը: Պետք է առանձին վերահսկողություն նշանակվի, եւ նմանների էջերը փակվեն, ու նրանք կրեն պատասխանատվություն: Չեմ ուզում մարդիկ գնան դատվեն, իմ ցանկությունը մեկն է, պետք է վերջապես մարդիկ հասկանան, որ նման բան չի՛ կարելի անել, թե չէ կկանգնեն խնդրի առաջ՝ օրենքի շրջանակներում: Հիմնականում խոսքը վերաբերում է «Տիկ Տոկին», քանի որ «Ինստագրամ»-ում նման բան չկա, իսկ «Ֆեյսբուք»-ում էլ եթե կա, ապա ավելի շատ քաղաքական ենթատեքստով է:

—Իսկ արդյո՞ք «Տիկ Տոկ»-ով գումար վաստակելը չէ հիմնական պատճառը, որ ամեն մեկն իրեն թույլ է տալիս ուղիղ եթեր եւ «բաթլ», որն էլ իր հերթին առաջացնում է նախանձ եւ ատելության խոսք:

— Այո, դա պատճառներից մեկն է՝ նա քիչ աշխատեց, մյուսն ավելի շատ աշխատեց, դա էլ իր հերթին բերում է չարության եւ փոխադարձ հայհոյանքի: Հանդիպման ընթացքում ես նաեւ խնդրեցի, որ Հայաստանում միացվի մանիտիզացիան, որպեսզի մարդիկ «Տիկ Տոկ»-ում, «Յութուբ»-ում նորմալ նկարահանումներ տեղադրեն եւ որակի շնորհիվ կարողանան գումար աշխատել:

— Արամ, Ձեր պատերազմը թուրք բլոգեր Քյամրամի հետ ի՞նչ փուլում է:

— Կարող եմ ասել, որ անդրադարձերս որոշակի առումով տեղ են հասել: Հիմա ավելի զուսպ է, քան առաջ էր, եւ եթե առաջ անդադար ծաղրում էր մեր պատմությունն ու մշակույթը, հիմա ավելի շատ խոսում է իրենց պատմությունից եւ հազվադեպ անդրադառնում մեզ: Ամեն դեպքում, այս հարթակում շատ կան աշխատանքներ՝ թե՛ զտման, թե՛ մաքրման առումով:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան