«ԱՆՁՆՎԻՐԱԲԱՐ ԿՌԻՎ Է ՄՂԵԼ ՈՍՈԽԻ ԴԵՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՇՈՒՆՉԸ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԹՈՐԳՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ

Հասարակություն

 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմում ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ԹՈՐԳՈՄ ԱՐԶՈՒՄԱՆԻ ՍԱՅԱԴՅԱՆՆ էր։ Մայիսի 22-ը նրա ծննդյան օրն է, կդառնար 24 տարեկան։ Անմահ հերոսի շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Անմահ հերոսի բարեկամուհին, Iravunk. com -ի հետ զրույցում նշեց.

- Թորգոմը ծնվել է Արարատի մարզի Վերին Դվին գյուղում, բազմազավակ ընտանիքում։ Նա 12 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց ՌԴ բնակություն հաստատելու։ Դեռ փոքրուց Թորգոմը շատ էր սիրում մեքենաներով խաղալ, իսկ երբ մեծացավ, որոշեց, որ աշխատանքը պետք է մեքենաների հետ կապված լինի, սովորեց ու սկսեց մեքենաներ նորոգել։ Թորգոմը համեստ, աշխատասեր ու ազնիվ անձնավորություն էր։ Նա 19 տարեկան էր, երբ վճռեց վերադառնալ հայրենիք պարտադիր զինվորական ծառայության անցնելու նպատակով։ Նրան միացավ ավագ եղբայրը Արթուրը։ Սայադյան ընտանիքում մեծ խնջույք կազմակերպեցին ու երկու եղբայրներին ուրախությամբ բանակ ճանապարհեցին։ Եղբայրները սիրով ծառայում էին հայրենիքին։ Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմի ծանր ու դժնդակ օրերին Թորգոմը մորը հորդորում էր չվհատվել ու նրանից թաքցնում էր, որ պատերազմին է մասնակցում։ Թորգոմը գնդացրորդ էր։ Երբ նենգ թշնամին անսպասելի հարձակում է գործում, անվախ Թորգոմը նետվում է մարտի ու անձնվիրաբար կռիվ մղում ոսոխի դեմ մինչև վերջին շունչը։ Հարազատ եղբոր աչքի առաջ թշնամու փամփուշտը խոցում է Թորգոմի սիրտը։ Եղբայրը շտապում է գրկել Թորգոմին։ Ավաղ, Թորգոմն անմահանում է եղբոր գրկում իր կյանքի գարունները նվիրելով հայրենիքի պաշտպանության Սուրբ գործին։ Հերոսաբար զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10֊ին, Մատաղիսում, ԱՀ «Արիության համար» մեդալակիր է։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում