Հայաստանի ժուռնալիստների միությունը հիմնում է «Արմեն Դուլյան» մրցանակ

Հասարակություն
Հայաստանի ժուռնալիստների միությունը հիմնում է «Արմեն Դուլյան» մրցանակ՝ խրախուսելու բարձր պրոֆեսիոնալ լրագրությունը:
Մրցանակը՝ պատվոգիր, մրցանակային արձանիկ և հանրային դրամահավաքի միջոցներով գոյացած առնվազն 500 հազար դրամական պարգև, կշնորհվի այն լրագրողին, որի՝ մրցույթին ներկայացված հրապարակախոսական աշխատանքը (տեքստային կամ լսողական կամ տեսալսողական) մրցութային հանձնաժողովը կհամարի լավագույնը։
«Արմեն Դուլյան» մրցանակի դափնեկրի թեկնածու կարող է լինել առնվազն տասը տարվա մասնագիտական փորձ ունեցող և ցանկացած տարիքի հրապարակախոս-լրագրողը։
Մրցանակի հանձնման արարողությունը 2026 թվականից սկսած կանցկացվի ամեն տարվա մայիսի 26-ին՝ լրագրող, հրապարակախոս, ռադիոհեռուստատեսային մեկնաբան Արմեն Դուլյանի ծննդյան օրը։ Մրցույթի անցկացման կարգի, մյուս պայմանների, այդ թվում՝ հայտերը ներկայացնելու ժամկետների մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը կծանուցի առաջիկա ամիսներին։
Արմեն Դուլյանն ավելի քան չորս տասնամյակ աշխատել է հայաստանյան և օտարերկրյա լրատվամիջոցներում՝ «Սնարք», «Սպուտնիկ Արմենիա», «Ազատություն», Հայաստանի հանրային, «Ռադիո Ռոսիի» ռադիոկայաններում, Հայաստանի հանրային, «Շանթ», «Կենտրոն» հեռուստակայաններում, «Արմենպրես» լրատվական գործակալությունում, հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել Հայաստանի բազմաթիվ տպագիր և առցանց լրատվամիջոցներում։
1990-ականների առաջին կեսին գործընկերոջ հետ հիմնադրել է Հայաստանում առաջին անկախ «Սնարք» գործակալությունը։
1992-1993 թվականներին եղել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։ 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում