«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ֆրանսիական երեսպաշտությունը նոր նշաձող է սահմանել. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մամուլում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահը ապտակ ստանում կնոջից՝ ԲՐԻՋԻՏ ՄԱԿՐՈՆԻՑ՝ այն պահին, երբ բացվում է ինքնաթիռի դուռը։ Վիետնամ պաշտոնական այցով մեկնած Ֆրանսայի ղեկավարն ապտակից հետո տարուբերվում է եւ շփոթված մի քանի վայրկյան մնում է բաց բերանով կանգնած։ Բայց զարմանալին միայն ընկեր Բրիջիտի պատիժը չէ իր նախկին աշակերտ Էմանուելին, այլ այն, թե ինչպես է փորձել սկանդալը կոծկել Ելիսեյան պալատը: Անդրադառնալով միջադեպին՝ Ելիսեյան պալատը հայտարարել է. «Տեսագրության մեջ հայտնվել է այն պահը, երբ նախագահն ու նրա կինը վերջին անգամ լիցքաթափվում էին ուղեւորության մեկնարկից առաջ՝ կատակելով»։ Այստեղ են ասել՝ ձեր կատակը ձեր գլխին կպնի: Բա որ տեսախցիկների առաջ ապտակում է, ուրեմն՝ տանը խոշտանգում է, իսկը ընտանեկան բռնության օրինակ արեւմտամետների համար: Մինչդեռ այս ամենի մեջ «Վեր կաց, Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Նիկոլա Դյուպոն-Էնյանն այլ նրբերանգներ է տեսնում: Նա պարզապես հեգնել է այր եւ կին Մակրոններին. «Քանի կար, Ելիսեյան պալատը մեղադրում էր սկանդալի համար արհեստական բանականությանը եւ ռուսական հատուկ ծառայություներին, իսկ այժմ խոսում է «լարվածության թուլացման պահի» մասին։ Կարո՞ղ է հետո էլ ասեն՝ Բրիջիտը ռուս լրտես է»:

Որքան խառն են Բրիջիտի եւ էմանուելի հարաբերությունները, նույնքան անհասկանալի են ԵՄ-ից հնչող իրարամերժ հայտարարությունները: Ի զարմանաս մեզ՝ Սլովենիայի նախագահ ՆԱՏԱՇԱ ՊԻՐՑ-ՄՈՒՍԱՐԸ հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն տեղեկացրել է իրեն՝ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ շփումների վերականգնման նախապատրաստական աշխատանքների մասին: Սլովենիայի ղեկավարի խոսքով՝ ֆոն դեր Լեյենը Բրյուսելում ասել է, որ «աշխատում են այդ ուղղությամբ»: Պիրց-Մուսարը ճիշտ է համարում ուղղակի բանակցությունների վերականգնումը եւ ընդգծում է. «Եվրամիության սխալներից մեկն այն էր, որ մենք դադարեցինք երկխոսությունը Ռուսաստանի հետ»: Նա կոչ է արել ԵՄ-ին իրականացնել «լուռ դիվանագիտություն», որը կարող է դառնալ ուղիղ շփումների վերականգնման մեկնակետ։ Եվ մինչ անկեղծանում է տիկին Նատաշան, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա: Ա՜խ, կանայք, կանայք…

Ի դեպ,Երեւանում ֆրանսիական երեսպաշտության նոր նշաձող է սահմանել Ֆրանսիայի արտգործնախարար ԺԱՆ-ՆՈԵԼ ԲԱՐՈՆ։ Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է. «Ֆրանսիան շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների, ինչպես նաեւ Հայաստանի կողքին»: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշում է, որ ֆրանսիացիների անբարոյականությունը անսահմանափակ է. «Ֆրանսիան այն երկիրն է, որի նախագահ Մակրոնը Նիկոլի հետ համատեղ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրել էր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստաթուղթը , ու հիմա, երբ իրենց պատճառով երկու տարում 150 հազար արցախցի դարձել են փախստական եւ հայրենազուրկ, այդ երկրի արտգործնախարարը լկտիաբար հայտարարում է արցախցիների կողքին է Ֆրանսիան...Նույն տականքությունն այդ երկիրն արել է նաեւ 1921 թ., երբ Կիլիկիան, ուր վերադարձել էին բազմաթիվ հայ փախստականներ, Փարիզը նվիրեց Թուրքիային` կրկին հայերին  ցեղասպանության ենթարկելով ու խախտելով Սեւրի պայմանագիրը...Բայց հայերը դա չեն հիշում... Փարիզի հույսը հիմա էլ այն է, որ հայությունը չի հասկանա, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Նիկոլի հանցակիցը Մակրոնն ու եւս մեկ տականք՝ ֆրանսիացի Միշելը... »:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան