ԻՐԱԿԱՆՈՒՄ Է՞Լ ԹՐԱՄՓԸ «ՇԱՏ ԴԺԳՈՀ Է» ՊՈՒՏԻՆԻՑ

Վերլուծություն

Այն, որ Հա­րա­վա­յին Կով­կա­սում ռուս-ա­մե­րիկ­յան հա­կա­մար­տութ­յան մեղ­մա­ցու­մը նպաս­տում է Ռու­սաս­տա­նի դիր­քե­րի կտրուկ ա­ճին, ան­վի­ճե­լի է (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=314069&l=am): Ամ­բողջ հարցն այն է, թե արդ­յոք ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կշա­րու­նա­կե՞ն մնալ ներ­կա­յիս դի­նա­միկ զար­գաց­ման մեջ, ո­րը բխում է Պու­տին-Թ­րամփ վեր­ջին հե­ռա­խո­սազ­րույ­ցի տրա­մա­բա­նութ­յու­նից: Ա­ռա­վել եւս` Հա­րա­վա­յին Կով­կա­սի մա­սով, որ­տեղ, ինչ խոսք, կա նաեւ Իս­րա­յե­լի գոր­ծո­նը:

Իս­րա­յե­լի հետ կապ­ված, թե­րեւս, այս կա­րե­ւոր դե­տալն աչ­քա­թող ա­նել պետք չէ: Այն է` հոկ­տեմ­բե­րի վեր­ջին Եվ­րո­պա­կան ռաբ­բի­նե­րի հա­մա­ժո­ղո­վը (CER)՝ ռաբ­բի Պին­խաս Գոլդշ­միդ­տի գլխա­վո­րութ­յամբ, Ադր­բե­ջա­նում կանց­կաց­նի խո­շոր ե­ռօր­յա մի­ջո­ցա­ռում, ո­րի նպա­տակն է ամ­րապն­դել կա­պերն Ադր­բե­ջա­նի, Իս­րա­յե­լի եւ­ ողջ հրեա ժո­ղովր­դի միջեւ, հա­ղոր­դում են ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը: Հան­դի­պու­մը կհա­մախմ­բի աշ­խար­հի տար­բեր երկր­նե­րից հար­յու­րա­վոր ան­վա­նի եւ հար­գար­ժան ռաբ­բի­նե­րի՝ նե­րառ­յալ Իս­րա­յե­լի գլխա­վոր ռաբ­բի­նե­րին:

­Մի կող­մից, վեր­ջին պա­հին չե­ղարկ­ված Նե­թան­յա­հո­ւի ադր­բե­ջա­նա­կան այ­ցը ե­կավ հու­շե­լու, որ պաշ­տո­նա­կան Թել Ա­վի­վը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, չի կա­րող օ­րա­կար­գից դուրս թող­նել փաս­տը, որ ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յամբ ծայ­րա­հեղ ակ­տի­վա­ցու­մը լուրջ խնդիր­ներ է ստեղ­ծե­լու Մոսկ­վա­յի հետ, ա­ռա­վել եւս, երբ կա նաեւ ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րի գոր­ծո­նը: Մ­յուս կող­մից էլ, Եվ­րո­պա­կան ռաբ­բի­նե­րի հա­մա­ժո­ղո­վը, ե­թե ան­գամ դրան մաս­նակ­ցեն իս­րա­յել­յան ռա­բի­նե­րը, ա­մե­նե­ւին էլ պար­տա­դիր չէ, որ գոր­ծեն նույն դաշ­տում, ինչ պաշ­տո­նա­կան Թել Ա­վի­վը: Այս եր­կու­սը, մի­գու­ցե շատ դեպ­քե­րում փոխլ­րաց­նող խա­ղեր են ա­ռաջ տա­նում, բայց նաեւ հա­ճախ ու­նեն գա­ղա­փա­րա­կան հա­կա­սութ­յուն­ներ: Ա­մեն դեպ­քում, Եվ­րո­պա­կան ռաբ­բի­նե­րի հա­մա­ժո­ղովն ա­վե­լի շատ գոր­ծում է եվ­րո­պա­կան լի­բե­րա­լիզ­մի ուղղ­վա­ծութ­յամբ` «գլո­բալ որ թեւն էլ հաղ­թի, շա­հո­ղը հրեա­ներն են լի­նե­լու» սկզբուն­քով: Մի խոս­քով, այս­տեղ շատ նյո­ւանս­ներ կան:

Ա­մեն դեպ­քում, ե­թե պաշ­տո­նա­կան Թել Ա­վի­վը ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յամբ ո­րո­շա­կի զսպվա­ծութ­յուն ու­նի, դա եւս նշա­նա­կում է, որ Պու­տին-Թ­րամփ գոր­ծըն­թա­ցի մա­սով այս­տեղ առն­վազն սպա­սե­լու խնդիր տես­նում են:

Մ­յուս կող­մից էլ, ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ վեր­ջին սրա­ցում­նե­րի` շա­րու­նա­կա­կան օ­դա­յին հար­ված­նե­րի ֆո­նին Թ­րամ­փը հայ­տա­րա­րեց, թե`«Ինձ դուր չի գա­լիս այն, ինչ ա­նում է Պու­տի­նը։ Նա մարդ­կանց է սպա­նում, չգի­տեմ՝ ինչ է պա­տա­հել նրա հետ…»: Ա­վե­լին, նաեւ չբա­ցա­ռեց, որ կա­րող է խոսք գնալ պատ­ժա­մի­ջոց­նե­րի մա­սին:

­Բայց մյուս կող­մից, Թ­րամ­փը պա­կաս դժգոհ չէ նաեւ Զե­լենս­կուց. «Զե­լենս­կին իր երկ­րին ոչ մի օ­գուտ չի տա­լիս՝ այդ­պես խո­սե­լով։ Ն­րա ա­սած յու­րա­քանչ­յուր բառ խնդիր­ներ է ստեղ­ծում…»:

Ի­հար­կե, կա նաեւ այն հար­ցը, թե ին­չո՞ւ Թ­րամ­փը նույն­քան դժգոհ չէ, երբ Իս­րա­յե­լը հո­ղին է հա­վա­սա­րեց­նում Գա­զան: Կամ երբ ա­մե­րիկ­յան ա­վիա­ցիան հար­վա­ծում է Ե­մե­նի խա­ղաղ քա­ղաք­նե­րին: Սա­կայն խնդիրն այս­տեղ կար­ծես թե «մի փոքր» այլ է. ե­թե Թ­րամ­փը դժգոհ է ինչ­պես Պու­տի­նից, այն­պես էլ` Զե­լենս­կուց, դա լավ ա­ռիթ չէ՞ ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նից առ­հա­սա­րակ «ձեռ­քե­րը լվա­լու» հա­մար: Ու մնա­ցածն ա­ռաջ կգնա կան­խա­տե­սե­լի սցե­նա­րով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում