«Փաստ». Փաստորեն Արգամիչը ճիշտ էր

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շատ տարիներ առաջ մի արտահայտություն էր արել, որն այն ժամանակ բառիս բուն իմաստով փոթորկել էր հանրությանը: Չնայած՝ ինչո՞ւ միայն այն ժամանակ, հետագայում դա յուրատեսակ թևավոր խոսք դարձավ: Նա մասնավորաբար ասել էր, թե բիզնեսի համար խելք պետք է, իսկ, այ, քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ՝ նկատի ունենալով, որ շատ պատգամավորներ գնում են ԱԺ ու փաստացի ոչինչ չեն անում:

Այն ժամանակ շատերը քննադատեցին, ոմանք ծիծաղեցին, ոմանք համաձայնեցին: Բայց ոչ մեկս չգիտեր, որ հետո լինելու է 2018 թիվը, մանիպուլ յացիայով փիառվող Փաշինյանը, նրա ՔՊ-ն: Հատկապես՝ ՔՊ-ն: Ու հիմա, որ նայում ես Փաշինյանի շրջապատը, վերոմեջբերյալ արտահայտությունը երևակվում է որպես համարյա թե... մարգարեական: Չէ, այնպես չէ, որ այն ժամանակ օդից էր վերցված այդ արտահայտությունը, այն ժամանակ էլ կային «օդիոզներ», անհասկանալի կերպարներ, բայց, դե, դա զանգվածային բնույթ չէր կրում: Իսկ հիմա՞...
Տեսեք, ԱԺ-ում տաքուկ նստած են մեծամասամբ կյանքի ու գործունեության ընկալելի հետագիծ չունեցող, որոշ դեպքերում՝ կիսատ-պռատ կրթությամբ կամ այն չունեցող, ընդամենը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները կատարող, նրա «sms»-ներով ԱԺ ամբիոնին մոտեցող ու շեֆին դուր գալու մրցույթի մեջ մտնող, խորհրդարանի դահլիճում իրենց փողոցային խուլիգանի պես պահող մարդիկ, ովքեր կոպերֆիլդյան հրաշքով դարձել են պատգամավոր: Մեծ մասը դասական իմաստով քաղաքականությամբ չի զբաղվում ու չի էլ կարող զբաղվել, պարզապես կոճակ սեղմողների բազմություն է, որը բացարձակ անիմաստ կերպով հարկատուների հաշվին ահռելի աշխատավարձեր ու ոչ պակաս պարգևավճարներ է ստանում: Ոչինչ չանելու, միայն վնասելու պարգևավճարներ:
Ու գրեթե «զրոյից» մարդիկ տնով-տեղով, ընտանիքով, ազգուտակով հանկարծ դարձել են մեծահարուստներ: Ընդամենը յոթ տարում: Մինչդեռ հեղափոխություն կոչվածի օրերին մարդիկ կարծում էին, որ իշխանության են եկել ազնիվ, համեստ հագուկապով, հասարակ, ժողովրդի հոգսը հասկացող, ժողովրդի մեջից բուսնած մարդիկ, բայց դարձան ժողովրդից կտրված, մերօրյա յուրահատուկ նոր «բդեշխներ» և «օդիոզախումբ»։

Դառը «մարգարեություն» էր, իրոք. քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ: Փաստորեն, հարստանալու համար էլ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում