Գիտնականները պարզել են, որ օծանելիքներն ու լոսյոնները ոչնչացնում են օրգանիզմի բնական պաշտպանությունը. Science Advances

Հասարակություն

Փենսիլվանիայի համալսարանի ամերիկացի գիտնականները մտահոգիչ հայտնագործություն են արել. պարզվում է՝ սովորական անձնական հիգիենայի միջոցները խաթարում են մարդու օրգանիզմի բնական պաշտպանական մեխանիզմը։ Պարզվում է, որ օծանելիքներն ու լոսյոնները փոխում են մեր մարմնի շուրջ օդի քիմիական կազմը՝ թուլացնելով վնասակար օզոնի դեմ բնական պատնեշը։ Հետազոտությունը հրապարակվել է Science Advances (SciAdv) բժշկագիտական  հանդեսում։

Գիտնականների թիմը պարզել է, որ յուրաքանչյուր մարդ շրջապատված է անտեսանելի «օքսիդացման դաշտով»՝ քիմիական ռեակցիաների ամպով, որը տեղի է ունենում, երբ մաշկի յուղերը շփվում են օզոնի հետ։ Այդ բնական վահանն հիդրօքսիլային ռադիկալներ է արտադրում, որոնք չեզոքացնում են վտանգավոր օզոնը, նախքան այն կհասցնի շնչառական ուղիներ ներթափանցել։

Փորձարկումները ցնցող արդյունքներ են ցույց տվել։ Սովորական, անհոտ լոսյոն քսելուց հետո մարդու շուրջ պաշտպանիչ ռադիկալների կոնցենտրացիան նվազել է 140%-ով, իսկ դրանց ռեակտիվությունը՝ 170%-ով։ Օծանելիքն ավելի ուժեղ, բայց կարճատև ազդեցություն է թողել։

«Մենք մոմերի նման ենք. մեր ջերմությունը մարմնի շուրջը յուրահատուկ քիմիական միջավայր է ստեղծում։ Սակայն կոսմետիկ արտադրանքը խախտում է այդ նուրբ հավասարակշռությունը», - պարզաբանել է հետազոտության համահեղինակ Դոնգհյոն Ռիմը։

Առանձնապես մտահոգիչ է այն փաստը, որ մարդիկ իրենց ժամանակի մինչև 90%-ն անցկացնում են փակ տարածքներում, որտեղ օզոնը կարող է կուտակվել փողոցից ներս մտնելիս։ Բնական պաշտպանության խաթարումը կարող է մեծացնել առողջության ռիսկերը, թեև դրա ճշգրիտ հետևանքները դեռևս լրացուցիչ հետազատության կարիք ունեն։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում