ԱՅՍՕՐ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇԵՑ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ

Հասարակություն

 Այսօր, մայիսի 29֊ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ տոնը։ Զատկից ուղիղ 40 օր հետո նշվում է Համբարձման տոնը, որը ժողովուրդն անվանում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի տոն։ Այս տոնի օրը նշվեց նաև Արագածոտնի թեմի Ծաղկեվանքի ուխտի օրը։

Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ևս մասնակցել է Սուրբ պատարագին։ Բազմաթիվ ուխտավորներ էին եկել Հայաստանի տարբեր շրջաններից։ Ծաղկեվանքը քարանձավում փորած վանք է, Արա լեռան լանջին, գտնվում է Արագածոտնի մարզում, կույս Վարվառայի մահարձանն է։ Վանքի մեջ կա մի աղբյուր, որն ասվում է թե առողջարար հատկություններ ունի, հատկապես օգնում է տեսողությանը։ Ջրում ցինկի նշանակալի մակարդակը օգնում է տեսողության վերականգնմանը, ինչպես նաև ազատում հոդերի և մկանների ջղաձգությունից։ Պատահական չէ, որ տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։ Ավանդույթի համաձայն, ջուրը կույս Վարվառայի արցունքներն են, որ օգնում են անպտղություն ունեցող կանանց։ Նշենք, որ երեկ մայիսի 28֊ի երեկոյան, Ծաղկեվանքում կատարվել է Համբարձման տոնի նախատոնակ ու Սուրբ պատարագ մատուցվել, սա արդեն ձևավորված ավանդույթ է։ Այսօր, մայիսի 29֊ին, Ծաղկեվանքում Սուրբ պատարագ մատուցեցին Արագածոտնի թեմի քահանաները և Արթիկի թեմի քահանա Տեր Եղիշեն։  Շատ ակտիվ էին հատկապես Արթիկի տարածաշրջանի բնակիչները, այս համայնքից բազմաթիվ ուխտավորներ էին եկել Ծաղկեվանք, նրանք Սարալանջ, Հայրենյաց, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Տուֆաշեն գյուղերից էին։ ՀՌԻՓՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով Հայրենյաց գյուղից էր եկել ուխտի, Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց.

- «Շատ մեծ հավատքով եմ եկել Ծաղկեվանք, մասնակցեցի Սուրբ պատարագին, հոգևոր հանգստություն ունեցա։ Շատ հրաշք տեղ է, ջուրն էլ ինչպես գիտեք բուժիչ հատկություններով է օժտված է։ Մի քանի տարի առաջ էլ էի եկել այստեղ, սակայն կրկին  ցանկություն էր առաջանում գալ, շատ ուրախ եմ, որ բախտ վիճակվեց կրկին գալ այստեղ ուխտի։ Լսել եմ, որ շատ ջահել կանայք, ովքեր երեխաներ չեն կարողացել ունենալ, գալով այստեղ ուխտի, ստացել են Ծաղկեվանքի զորությունը և զավակներ ունեցել։ Ցավոք, շատերը հիմա կորցրել են իրենց հավատը, խորհուրդ կտամ, որ հաճախ այցելեն եկեղեցի, մասնակցեն պատարագների, ժամերգությունների ու նման ուխտագնացությունների։ Եթե մեծ հավատք ունենանք, ապա որևէ փորձության չենք հանդիպի այս կյանքում, հավատքը զորեղ է, աղոթքը բուժիչ է»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում