Ինչպե՞ս Հայաստանը կարող է դառնալ Հարավային Կովկասի լոգիստիկ հանգույց. փորձագիտական կարծիք

Տնտեսություն

Միջազգային «ATI.SU բեռնափոխադրումների բորսայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը կարծում է, որ Աշխաբադի համաձայնագիրը, որը Կենտրոնական Ասիան կապում է Պարսից ծոցի և Արաբական ծովի նավահանգիստների հետ, հնարավորություններ է բացում Հայաստանը Հարավային Կովկասի լոգիստիկ հանգույց դարձնելու համար:

Հայաստանը միացել է Կենտրոնական Ասիան ու Միջին և Մերձավոր Արևելքի երկրները միացնող միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման մասին Աշխաբադի համաձայնագրին՝ 2025 թվականի մայիսին վավերացնելով այն։

Պատուհան դեպի աշխարհ. ինչպես Հայաստանը կարող է «տեղավորվել» գլոբալ լոգիստիկայի մեջ

Պայմանավորված աշխարհագրական և քաղաքական գործոններով՝ Հայաստանը խիստ սահմանափակված է միջազգային լոգիստիկայի զարգացման գործում։ Բաց է միայն երկու ուղղություն` դեպի հյուսիս՝ Վրաստանով դեպի Ռուսաստան, և դեպի հարավ՝ Իրան և ավելի հեռու։

Հյուսիսային ուղղությունը բավական մշակված է. մեր խոշորագույն առևտրային գործընկերը մնում է Ռուսաստանը, երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 13,3 միլիարդ դոլար՝ 72%-ով շատ, քան 2023 թվականին։ Այդուհանդերձ, Մկրտչյանի խոսքով, ավտոմոբիլային հաղորդակցության հետ կապված դժվարություններ կան. ռուս-վրացական սահմանի մայրուղու և անցակետի թողունակությունը սահմանափակ է: Բայց Հայաստանը չի կարող ազդել իրավիճակի բարելավման վրա. ամեն ինչ կախված է վրաց-ռուսական միջանցքի վերակառուցման նախագծի իրականացումից։

Միաժամանակ ոչ պակաս խոստումնալից կարող է լինել հարավային ուղղությունը։ Ծավալներով Հայաստանի երկրորդ արտաքին առևտրային գործընկերը ԱՄԷ-ն է՝ 6 մլրդ դոլար ապրանքաշրջանառությամբ։

Իրանի հետ սահմանը կարող է դառնալ ծով տանող դարպաս և համապատասխանաբար համաշխարհային շուկաներ։ Եվ հենց հարավային ուղղությունն է գրավում պետության և բիզնեսի ուշադրությունը։ Մկրտչյանի խոսքով` Հայաստանի տնտեսության աճին օժանդակելու համար հատկապես կարևոր է լոգիստիկ ներուժի զարգացումը։

Միջազգային մակարդակի հասնելը լոգիստիկայի լուրջ վերափոխում կպահանջի: Խոսքը միայն անհրաժեշտ ենթակառուցվածքի մասին չէ. կարևոր է, թե որքան արագ և որակով է հնարավոր կազմակերպել բեռների առաքումը «Ա»-ից «Բ» կետ ինչպես երկրի ներսում, այնպես էլ այլ պետություններ: Այդ իսկ պատճառով, ըստ Մկրտչյանի, մեծանում է տեխնոլոգիաների դերը ինչպես բեռնափոխադրումների նկատմամբ պետական վերահսկողության ոլորտում, այնպես էլ յուրաքանչյուր առանձին վերցված ընկերության գործունեության մեջ։

«Թվային լոգիստիկան թափանցիկություն է ապահովում մատակարարման շղթայի բոլոր փուլերում և մեծացնում է դրա մասնակիցների միջև վստահությունը: Հայաստանի համար նույնպես կարևոր է շարժվել այդ ուղղությամբ՝ սկսելով բազային տեխնոլոգիաներից՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, սովորական գործընթացների ավտոմատացում, տրանսպորտի մոնիտորինգ», - նշում է փորձագետը։

«Mordor Intelligence» մարկետինգային ընկերության տվյալներով՝ թվային լոգիստիկայի համաշխարհային շուկայի ծավալը 2024 թվականին մոտեցել է 30 մլրդ դոլարի և կաճի տարեկան 16%-ով՝ 2029 թվականին հասնելով 63,55 մլրդ դոլարի։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում