«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ձոն չուլանին» թե՞ «Զոհ չուլանի»` ընթերցողը կորոշի...

Մշակութային
Գինեմոլ է, թե՞ մոլլա է պաշտում թաքուն,
Այսօր ինքը հոժարակամ խոստովանեց
Ազգիս առաջ ՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ`
Անվանելով հազարադար եկեղեցիս
Իր արեւին, իբրեւ թե թուրք «չուլան» բառով...
Լավ իմացիր, ա՛յ անգրագետ, թուրքի «լեզուն»
Գողացված է... «Չուլան» բառն էլ գողացված է,
Աղավաղված, նենգափոխված, խեղաթյուրված`
Հազար ու մի բառերի պես... Դասը սերտիր,
Այ կիսաուս, որպես նվեր դիպլոմ ստացած.
Ավան, Սեւան, Նախիջեւան բառերի մեջ
Վերջին «ան»-ը ցուցանիշն է ինչ-որ վայրի...
Իսկ «ՉՈՒԼ-ան»-ում, ուր անցել է` հավանաբար,
Ոչ երջանիկ մանկությունդ, պահել են միշտ
Անպետք իրեր, ՉՈՒԼ ու փալաս... Օրինակ, քե՛զ...
 
Այնտեղից են խնդիրներդ, տո՛ այ թշվառ...
Ունեիր-չունեիր մի հատ սպիտակ տաբատ ունեիր...
Սակայն թուրքին ՔՈ՛ տաբատը չտվեցիր`
Նվիրեցիր ՄԵ՛Ր Արցախը, այ խեղճ ու կրակ,
Այ երիտթո՛ւրք, հային դարձյալ սարքիր տնանկ...
Ա՜խ, անեծքս տեղ չի հասնում այդ թրքամոլ
ՀԿ-ների՛ն, դիվահարված ցավագարի՛ն,
Ալիեւի-էրդողանի պոչից կապված
ԹՐԻՔԱԿԱԼԻ՛Ն` մոլեգնածուփ ԹՐՔԱՍԵՐԻՆ...
Քպ-ական սագ ու ղազեր ղրղրոցով,
Բզկտեցին-բաժանեցին ՀԱՅԱՍՏԱՆՍ...
Ոչինչ... Ոչինչ... «Սա էլ կանցնի», - Սողոմոնի
Ձայնն է լսվում հավերժության հեռուներից...
Օդն է կտրում կիսափտած ատամների կռճտոցը
Ու գեշ-տգեղ, зато լաչառ, կնանիքի ճղճղոցը...
 
Տիրոջ Կամոք` Լույսի Շողով, Սուրբ Գրիգորին
Մատնանշվեց հենց ա՛յս վայրը... Հենց ա՛յդ պահից
Միահյուսվեց աշխարհիկն ու հոգեւորը...
Թագավորն ու գուբից ելած իր զինվորը`
Նրա նախկին հավատարիմ զինակիցը,
Երկրի վրա կառուցեցին Եկեղեցի...
Հենց Մեծ Հայքի արքայանիստ Վաղարշապատ
Քաղաքի մեջ ՀՐԱՇՔ ՏԵՍԻԼՔԸ` Տաճարն Աստծո,
Կերտվեց-նյութվեց... «Էջմիածին», անշուշտ, կոչվեց,
Քանզի Աստված բարեհաճեց երկնից «իջնել»
Ու երեւալ Իր ընտրայալին, ով տասներեք
Ձիգ տարիներ փոսում փակված, չսասանվեց
Ու չշեղվեց իր աղոթքից Աստծուն ուղված...
Եւ մինչ օրս ո՜ղջ աշխարհի ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ
Վայելում է Աստծո Նվեր Մայր Տաճարը...
 
ՄԱՐԴԿՈՒԹՅՈ՛ՒՆԸ... Բայց ո՛չ տարրեր` սատանային
Մեկ արծաթով հոգին ծախած... Դրանց համար
Նույնիսկ պալատն արքայանիստ միշտ կկոչվի
«Չուլան» բառով... Էհ, ինչ ասես` դա՛ են տեսել...
Մանկությունից, հավանաբար, ծեծից հետո,
Պահել են միշտ կողպեքի տակ ու «գրանցել»
«Չուլան»-ի մեջ` լի սարդերով ու մկներով...
Այժմ նրանք` մկների պես թալանում են
Բյուջեն ՀԱՅՈՑ... Նմանությամբ սարդոստայնի
Խզբզում են պատերը տան... Իրար ուտում
Банка-յի մեջ закат արած սարդերի պես
Ու մորմերի... Մարդկայնորեն` մեղքս են գալիս...
Կարելի է (բախտը գիտի) ՄՈՒԹ ՉՈՒԼԱՆԻՑ
ԴՈՒՐՍ ԳԱԼ աշխարհ... Բայց ՉՈՒԼԱՆԸ իր սեփական
Խավարապաշտ տարրի մեջից ԴՈՒՐՍ ՀԱՆԵԼԸ
 
ԱՆՀՆԱ՛Ր է: Հավատացեք, ԱԶԳՍ վկա՛:
 
Ալլա Հակոբյան

29.05.2025 թ.

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան