«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Ինչո՞վ կավարտվի Հայաստանի իշխանության գրոհը Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի նախագահի լիազորությունները 2025 թվականի մայիսի 21-ին ավարտվել են, և Արցախի խորհրդարանը պետք է նոր նախագահ ընտրի: Ըստ Արցախի Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի, նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ այդ օրվանից ոչ շուտ, քան 7 օր, և ոչ ուշ, քան 10 օր հետո։ Այսինքն, այսօր լրանում է տասնօրյա ժամկետը, երբ ԱՀ Ազգային ժողովը պետք է նիստ հրավիրի:

Երեկ մենք դիմեցինք ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին, ով ասաց, որ «այս պահի դրությամբ» հստակ որևէ բան չի կարող ասել: «Ցավոք, այդ ամենը կախված չէ միայն ինձանից՝ որպես պատգամավոր, կամ միայն մեր խմբակցությունից, որը, ըստ էության, փոքր խմբակցություն է։ Հնարավոր է, որ կլինի հայտարարություն, հնարավոր է, որ կլինի այլ գործընթաց, որի մասին հաստատ տեղեկացված կլինեք»։

Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ իշխանությունները ոչ միայն հրապարակավ, այլև տարբեր խողովակներով խստագույնս զգուշացրել են և ամեն ինչ անում են, որ հանկարծ ընտրություն չլինի: Ըստ էության, իշխանությունը գործընթացը տանում է Արցախի սահմանադրական կարգը տապալելու և նախագահի ինստիտուտը լուծարելու ճանապարհով:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայում Արցախի խորհրդարանը ակտիվ քննարկումներ է տանում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու և դրությունը փրկելու համար: Թե ինչով կավարտվի իշխանության գրոհը, և արդյոք արցախցիները կուլ կտան հերթական հարձակումը, պարզ կդառնա օրերի, գուցե նաև ժամերի ընթացքում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության