Իմ հագուստները՝ քայլող պատմություն են. Աննա Հարությունյան

Մշակութային

Հայաստանի վաստակավոր նկարիչ, ֆեյշն-դիզայներ Աննա Հարությունյանը օրեր առաջ վերադարձել է Unique Fashion Show Paris (UFSP) Փարիզի նորաձևության եզակի ցուցադրությունից, ուր շուրջ 30 երկրների կողքին ներկայացրել է Հայաստանը, ում վստահվել էր ցուցադրության «grand final-ը»։

Միջոցառումը, որը բարձր նորաձևության շուրջ միավորել էր ավելի քան 800 բարձրաստիճան հյուրերի Փարիզի կենտրոնում, Էյֆելյան աշտարակի կողքին, հեղինակավոր պատմական վայրում ՝ Shangri-La Paris հյուրանոցում, առավել հիշարժան դարձրեց Աննա Հարությունյանը Հայաստանից։

Հավաքածուն «քայլող պատմություն» անվանող դիզայների հագուստներում պատկերված է հայկական սիմվոլիկան՝ ժայռապատկրներ ուրարտական դարաշրջանից, աշխարհի ստեղծումից մինչև մեր ժամանակներ։ Նրա «օտ կուտյուր» («Haute couture» ֆր․) հավաքածուն տրանսֆորմացիա է՝ կտավներից դեպի հագուստ, որի մի մասը՝ վերարկուները, կարող են հասանելի դառնալ նաև սովորական մարդկանց։

Հեղինակն ինքն է զբաղվում մոդելների քաստինգով, բեմադրությամբ-ռեժիսուրայով, աքսեսուարների պատրաստմամբ, դիմահարդարմամբ՝ ֆեյս-արտով։ Նորաձևության գործակալության կողմից տրամադրած տարբեր ազգերի մոդելներից առանձնացնում է սևամորթներին, ում վրա, կիսամութ տարածքում, առանձնակի շքեղությամբ էին նայվում հավաքածույում դոմինանտ ոսկեգույնը։ Եվ, իհարկե, մոդելի աչքերը, աչքերի արտահայտությունը, որին առանձնակի ուշադրություն է դարձնում Աննան։

Թատերականացված մեգա-ֆեյշնի կազմակերպիչները սիրով «ենթարկվել» են դիզայների պահնջներին՝ ստեղծել կիսամութ, սակրալ միջավայր, խորհրդավոր մթնոլորտ, մշակված միզանսցեն՝ մոդելների «ստոպ-կադրներով» բուխարու մոտ, ոտաբոբիկ դուրս գալու նախապայմանին։

«Իմ պատկերացմամբ, արխայիկ հագուստներով մոդելները, որոնք երկրի ու երկնքի մեջտեղում խորհրդանշում են մարդ-էակին, ի ծնե դատարկ ձեռքերով, բոբիկ ոտքերով, հողին կպած․․․նրանք չեն կարող կոշիկ կրել։ Դա խախտում է տիեզերական էներգիան ու գաղափարը», -ասում է Աննան։

Նա երախտագիտությամբ նշում է, որ բավականին մեծ ուղեբեռի առկայությամբ (16 հագուստ), մեկնել էր առանց իր «սթաֆի» (աշխատակազմի), բայց կազմակերպիչները ապահովվել էին անհրաժեշտ ամեն ինչով։ Չնայած մեծ հետաքրքրության, ներկայացված հագուստներից ոչինչ չի վաճառել, քանի որ սա ցուցադրություն էր, իսկ ահա Փարիզյան ցուցադրությանը մասնակցելու համար ստիպված է եղել վաճառել իր կտավներից, քանի որ պետությունը՝ ԿԳՄՍ-ն նորաձևություն չի ֆինանսավորում և դրանով փակում այդ հարցի էջը։

«Պետական կամ մասնավոր աջակցություն չկա, ինքս եմ անում ներդրումներ, թեև շատ դժվար է, բայց դա տալիս է ստեղծագործական և անհատական անկախություն», - նշում է Աննան եւ հավելում. «Եթե դու դուրս ես գալիս քո երկրից, պետք է հասկանաս, որ դու Հայաստանի մի մասնիկն ես, քո միջոցով մարդիկ ճանաչում են քո երկիրը։ Մարդկանց հետաքրքրում են քո արմատները։ Ազգայինի, էթնոյի հանդեպ հետաքրքրությունը միշտ կա, բայց մատուցման ձևերը փոխվել են, նախքին ավանդական տարազին եկել է փոխարինելու հինը՝ նոր ֆորմաներով»։

Ցուցադրության ապոֆեոզը դարձավ Աննա Հարությունյանի բեմելը հերոսներից մեկի՝ 1,85 հասակով սևամորթ մի մոդելի ուղեկցությամբ, ով մարմնավորել էր Մարդ-Աստծո կերպարը։ Աննա կարևորում է նման ցուցադրությունները, որոնք մի ուրիշ աշխարհ ու մթնոլորտ են ստեղծագործողի համար, տալիս են փորձառություն, բացում նոր հեռանկարներ։

Աննա Հարությունյանի ներշնչանքը՝ հնագույն Հայաստանի պատմությունն ու տիեզերական իմաստով հավատքն է առ Աստված։ Աշխարհի ցուցահնդեսներում ներկայացված նկարիչն այս հաջողությունը նոր աստիճան է համարում իր կենսագրությունում․ նրան և նրա «AH» բրենդը ճանաչեց Փարիզը, հեղինակավոր մասնագիտական լրատվամիջոցները գրոհում էին հարցազրույցներով, լավագույն «կոմլիմենտներից» մեկը համարում է «դուք իսկական եք, դուք ունիկալ եք» և Փարաջանովի հետ համեմատությունը, որը համեստորեն չի ընդունում։ Սա լուրջ քննություն էր, Փարիզի խստապահանջ հանդիսատեսի առջև, ով չի սիրում թերին, պլագիատը, նախապատվություն տալով բարձրաճաշակ արվեստին։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում