«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ոչ ոք չի մոռացել Արման Բաբաջանյանի մասին այն, ինչ հայտնի է բոլորին

Ներքաղաքական

Ուշագրավ գրառմամբ է հանդես եկել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ: Նա մասնավորապես նշել է. «Որպես նախկին ճեմարանական՝ քչերը կարող են իմանալ այն, ինչ ինձ հայտնի է։ Քչերն ունեն պատկերացում, թե ինչ է իրականում կատարվում եկեղեցու ներսում. ով ում քեռու կամ քեռու կնոջ հետ է քնում ու արթնանում։ Ինձ հայտնի են այսօրվա բարձրաստիճան հոգեւորականներից շատերի աշխարհիկ կյանքի մանրամասներ, որոնց մեծ մասին հասարակությունը երբեք չի տեղեկանա»։ «Աղոթասեր», «գրեթե սրբակենցաղ» Բաբաջանյանի խոսքերից կարելի էր նույնիսկ հուզվել, սակայն սոցցանցում սկսեցին հեգնել նրան, թե Նիկոլ Փաշինյանի հիշատակած քեռակինն «աչքիս դու ես»: Կատակը կատակ, բայց, իսկապես, զարմանալի է, որ Բաբաջանյանն է խոսում եկեղեցու ներսում տիրող իրավիճակի մասին, երբ ամենաղմկոտ սկանդալը հոգեւոր պատերի ներսում հենց իր պատճառով է եղել: Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմը ժամանակին հաղորդագրություն էր տարածել Արման Բաբաջանյանի մասին։

«Պաշտոնապես հայտնում ենք Թեմի համայն հավատացյալ ժողովրդին, որ Գլենդելում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը (նախկին սարկավագ), ծնված լինելով Հայաստանում, զինվորական ծառայությունից խուսափել է։ Արման Բաբաջանյանն իր սարկավագության կարգը եւ հոգեւոր ծառայությունը շահագործելով՝ կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը եւ Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ստորագրությունը։

Նկատի ունենալով իր կարգի եւ կոչումի համար ամոթալի եւ անպատվաբեր վերոհիշյալ արարքները, Հայ Եկեղեցու Արեւմտյան թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը կարգալույծ է հռչակում Արման Բաբաջանյանին՝ նրան զրկելով սարկավագի բոլոր ծառայություններից եւ իրավունքներից»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչ վերաբերում է բաբաջանյանական դիտարկումներին Եկեղեցու իբրեւ աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին, սա էլ ավելի հատկանշական է, երբ հիշում ենք դեռեւս 2012 թ. փետրվարի 27-ին WikiLeaks-ի հրապարակած Համաշխարհային հետախուզական ֆայլերը՝ հինգ միլիոն էլեկտրոնային նամակներ, ուղարկված «համաշխարհային հետախուզական» Ստրատֆոր ընկերությունից, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Տեխասում: Էլ. նամակների ամսաթվերը 2004թ. հուլիսից մինչեւ 2011թ. դեկտեմբերի վերջը ընկած ժամանակահատվածում են եւ բացահայտում են այն անհատների ցանկը, որոնք աշխատել են այդ ընկերության համար: Ընկերությունը, որը ներկայանում է որպես հետախուզական հրատարակչություն, սակայն իրականում մատուցում է գաղտնի հետախուզական ծառայություններ, այնպիսի հսկայական կորպորացիաների ինչպիսին Bhopal's Dow քիմիական ընկերությունը, Lockheed Martin, Northrop Grumman, Raytheon, ինչպես նաեւ պետական մարմինների, ներառյալ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության դեպարտամենտը, ԱՄՆ Ծովային ուժերը եւ ԱՄՆ Պաշտպանության հետախուզությունը: Էլ.նամակները բացահայտում են Ստրատֆորի ինֆորմատորների ցանցը, նրանց վճարման համակարգը, փողի լվացման մեխանիզմները եւ օգտագործվող հոգեբանական մեթոդները: Այսպիսով՝ WikiLeaks-ը այս հրապարակմանը կցել էր մի ցուցակ, որը ներառում է այն բոլոր մարդկանց անուն ազգանունները եւ էլ. հասցեները, որոնք եղել են Ստրատֆոր ընկերության գործակալները եւ շարունակաբար գաղտին տեղեկատվություն են տրամադրել նրան: Նրանց ցանկում է նաեւ նախկին ճեմարանական Արման Բաբաջանյանը՝ մարդ, որին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անգամ պատգամավոր դարձրեց:

Եվ վերջապես՝ հոգեւոր ճանապարհի կեսից շեղված Բաբաջանյանը, երբ հայտարարում է, թե քչերը կարող են իմանալ այն, ինչ իրեն է հայտնի ու սկսել է եկեղեցու վարք ու բարքի մասին դատողություններ անել, այն պատգամավորն էր, որը հայտարարում էր. «Պետությունը պետք է երաշխավորի բոլորի՝ այդ թվում նաեւ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը, ինչը չի իրականացվել նախկին իշխանությունների ժամանակաշրջանում»։

Ի դեպ, այս համատեքստում չենք կարող չասել՝ ականջը կանչի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի, որը տարիներ առաջ հայտարարում էր, որ նույն Բաբաջանյանի անձնական կյանքի մասին ոչ պակաս հետաքրքիր մանրամասների է տիրապետում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան