Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են 2025 թվականի Fellowship ծրագրի մասնակիցներին

Տնտեսություն

Ucom-ը և «Իմփաքթ Հաբ Երևանը» հպարտությամբ ներկայացնում են 2025 թվականի «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի ընտրված մասնակիցներին՝ տասը նորարարական թիմեր, որոնք մշակում են շրջանաձև տնտեսության սկզբունքներին համահունչ լուծումներ։ Ծրագիրը մեկամյա ինկուբացիոն նախաձեռնություն է՝ ուղղված Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացմանը։ 2025 թվականին ուշադրության կենտրոնում են շրջանաձև տնտեսության սկզբունքներն՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև նորաձևություն, հիմնված «7R» փակ ցիկլի մոդելի վրա՝ հրաժարում, վերաիմաստավորում, նվազեցում, վերաօգտագործում, վերանորոգում, վերամշակում և վերականգնում։

Նախագծի մեկնարկը նշանավորվեց հանդիսավոր միջոցառմամբ, որը համախմբեց ձեռնարկատերերի, ոլորտի մասնագետների և «Իմփաքթ Հաբ Երևանի» համայնքի անդամների։ Միջոցառումը ներառում էր ինտերակտիվ աշխատարան՝ նվիրված շրջանաձև տնտեսության հիմունքներին, ինչպես նաև փորձառու տեղական ձեռնարկությունների ներկայացուցիչների ելույթներ, որոնք ներկայացրին իրենց նորարարական լուծումները և անձնական փորձը շրջանաձև տնտեսության ոլորտում։

Բացման խոսքերով հանդես եկան Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Իմփաքթ Հաբ Երևանի» գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

«Կանաչ տեխնոլոգիաները և կայուն մոտեցումները բիզնեսում Ucom-ի համար կարևորագույն արժեքներից են, որոնք մենք խորապես գնահատում ենք, և ուրախ ենք աջակցել այս նախագծին՝ խրախուսելու տեղական ստարտափներին մտածել կանաչ: Կարևոր է, որ հայ ձեռնարկատերերը հավատան՝ կայուն ու անվտանգ մոտեցումները կարող են լինել նաև շահութաբեր, միաժամանակ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը և համայնքային զարգացմանը», - ընդգծեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շրջանաձևությունը միտում չէ. այն Հայաստանի տնտեսության կայուն ու հեռանկարային ուղին է։ Այս տարվա Ֆելլոուշիփ ծրագիրը, Ucom-ի հետ համագործակցությամբ, նպատակ ունի նորարարներին տրամադրել անհրաժեշտ գործիքներ՝ թափոններն արժեքի վերածելու և գաղափարները մասշտաբային բիզնեսի վերածելու համար», - հավելեց Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:

2025 թվականի «Ucom Ֆելլոուշիփ» ծրագրի 10 ընտրված մասնակիցներն են՝

Eco Habit․ վերամշակելով նեյլոնե հնամաշ զուգագուլպաները՝ ձեռքով ստեղծում է դիմացկուն գորգեր՝ միաժամանակ ապահովելով աշխատանք խոցելի խմբերի համար։ Զրո-թափոն մոտեցմամբ՝ նախագիծն օգնում է նվազեցնել տեքստիլ թափոնները՝ առանց քիմիական նյութերի կիրառման։

SeElabUS․ արհեստական բանականության վրա հիմնված ուսուցման հարթակ՝ ՓՄՁ-ների համար, որը մատուցում է խաղայնացված ուսուցում և միավորում ձեռնարկատերերին ներդրողների և շուկաների հետ։

Bee Green․ արտադրում է բազմակի օգտագործման մեղրամոմե սննդի փաթեթավորման միջոցներ՝ նվազեցնելով մեկանգամյա պլաստիկի օգտագործումը։ Լիովին կենսաքայքայվող արտադրանքը փակ ցիկլի կայունություն է դրսևորում և ունի մեկ տարվա օգտագործման ժամկետ:

BioHumus․ գյուղատնտեսական թափոնները վերածում է օրգանական պարարտանյութի՝ օգտագործելով վերմիկոմպոստացման մեթոդը։ Այս շրջանաձև գործընթացը բարելավում է հողի առողջությունը՝ միաժամանակ կանխելով գյուղատնտեսական թափոնների հայտնվելը աղբավայրերում:

SunHome Stepanavan․ կայուն տուրիզմի էկո-հյուրատուն Ստեփանավանում, որը կիրառում է արևային էներգիա, անձրևաջրերի հավաքում և թափոնների վերամշակում՝ տեղական արտադրողների ներառմամբ։

Zenith Academy․ վերապատրաստում է մասնագետներին վերականգնվող էներգիայի ոլորտում՝ օգտագործելով հնացած սարքավորումներ և գործնական ուսուցման մոդել։ Նրանց խելացի էներգետիկ լաբորատորիաները ցուցադրում են շրջանաձևության սկզբունքները՝ արդյունաբերական թափոններից էներգիա արտադրելու նախագծերի միջոցով:

Grant Legacy․ օգտագործում է կոմպոստացված թափոններ՝ բուժիչ խոտաբույսերի մշակումում, ինչի արդյունքում ստացվում են թեյեր, օճառներ և մոմեր։ Արևային էներգիայով չորացումը և սերմեր ստանալուց մինչև վաճառքի ամբողջ գործընթացը ապահովում են զրո-թափոն արտադրական ցիկլ:

By Botany․ եղինջի մանրաթելից պատրաստում է կենսաքայքայվող տեքստիլ, իսկ բրենդի որոշ հագուստներ նույնիսկ ներառում են սերմեր, որոնցից հետո բույսեր են աճում։

4Green․ մշակում է արհեստական բանականությամբ օպտիմիզացված HVAC համակարգեր՝ շենքերի էներգասպառումը մինչև 30% կրճատելու և սարքավորումների կյանքը երկարացնելու նպատակով։

A-nush Textile․ ստեղծում է կրթական տիկնիկներ՝ տեքստիլի արտադրամասերի մնացորդներից՝ աջակցելով կանանց ձեռքի աշխատանքին և կանխելով թափոնների կուտակումները։

Այս 12-ամսյա ծրագրի ընթացքում մասնակից թիմերը կստանան փորձագիտական մենթորություն և դասընթացներ՝ շրջանաձև գործընթացների և տեխնոլոգիաների, ինչպես նաև բիզնես մոդելավորման, արհեստական բանականության և կանաչ ֆինանսավորման վերաբերյալ: Նրանք նաև կմիանան աշխարհի 100-ից ավելի քաղաքներում ներկայություն ուենցող «Իմփաքթ Հաբ» ցանցին։ Ծրագրի ավարտին առավել խոստումնալից երեք նախագծերը կստանան մինչև 400 000 ՀՀ դրամի չափով ֆինանսավորում։

**Իմփաքթ Հաբ Երևանը, որը հիմնադրվել է 2016 թվականին, ամբողջ աշխարհում գործող 110+ Իմփաքթ Հաբ ցանցի ներկայացուցիչ է։ Այն իր անդամ ձեռնարկատերերին և նորարարներին տրամադրում է համայնքային նորարարական ռեսուրսների, կրթական ծրագրերի և միջոցառումների լայն շրջանակ՝ բոլորը շատ խթանող և հզորացնող աշխատանքային տարածքում: Impact Hub-ը նաև սոցիալական նորարարությունների ինկուբատոր է և ունի ինկուբացիոն և արագացվող ծրագրերի նախագծման և իրականացման երկար տարիների փորձ: Իր հիմնադրումից ի վեր Impact Hub Yerevan-ը նախագծել և իրականացրել է 40+ ծրագիր, ավելի քան 500 կրթական դասընթացներ և միջոցառումներ, և այժմ հյուրընկալում է ավելի քան 350 անդամների, որոնք իրականացնում են ավելի քան 100 ծրագրեր, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում