«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Ինչի՞ համար է պետբյուջեից տրամադրվել 300 միլիոն դրամ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ ԿԳՄՍՆ-ն նախաձեռնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների մեկնարկն այն դեպքում, երբ կառավարության որոշմամբ համապատասխան ֆինանսավորում դեռ հատկացված չէ: Ավելին, հոբել յանական միջոցառումների բացումն արդեն իսկ տեղի է ունեցել մայիսի 14-ին՝ դաշնակահար Յուջա Վանգի մասնակցությամբ մեծ համերգային ծրագրով: Ժամանակին մենք նշել էինք, որ միայն դաշնակահարուհու հոնորարը, մեր տեղեկություններով, կազմում է մոտ 80 հազար դոլար (ԿԳՄՍՆ-ն դա գաղտնիք էր համարել), իսկ պետական ֆինանսավորում ենթադրող միջոցառման տոմսերն ուղղակի աստղաբաշխական էին:

Եվ, ահա, կառավարության համապատասխան որոշումը եղել է մայիսի 29-ին: Ըստ այդմ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների անցկացման նպատակով պետբյուջեից կհատկացվի լրացուցիչ 300 մլն դրամ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, տրամադրված ֆինանսական աջակցությունը կուղղվի հոբելյանական տարվա բացման և փակման միջոցառումների անցկացմանը, «Ֆիլհարմոնիկը մարզերում» նախագծի իրականացմանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերի կազմակերպմանը և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է» բրենդբուքի պատրաստմանը:

Ճիշտ է, պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ փակման համերգային ծրագիրը կղեկավարեն Վալերի Գերգիևը և Դենիս Մացուևը, այդուամենայնիվ, ինքնին երկու համերգի համար (կառավարության որոշման մեջ պարզ գրված է՝ Հոբելյանական տարվա բացման և փակման միջոցառումներ) 147,7 մլն դրամը կամ շուրջ 384 հազար դոլարը յուրատեսակ ճոխություն է: Նույնը վերաբերում է նաև մարզերում 12 համերգին, որոնց համար նախատեսված է տրամադրել մոտ 140 հազար դոլար: Զարմացնում է նաև հյուրախաղերի կազմակերպումը Իրանում: Չէ, ինքնին Իրանում հյուրախաղերը վատ բան չեն, սակայն հարցն այն է, թե ինչո՞ւ միայն Իրանում, կամ ինչո՞ւ հենց Իրանում: Դե, իսկ այս ամենի գլուխգործոցը վերաբերում է վերջին կետին, այն է՝ միայն բրենդբուքի համար նախատեսված է տրամադրել մոտ 56 մլն դրամ կամ մոտ 146 հազար դոլար: Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ գիրք են հրատարակելու, որ նման կարգի գումար է նախատեսվում ծախսել պետբյուջեից:

Համեմատության համար նշենք, որ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբել յանական բոլոր միջոցառումների համար կհատկացվի 62 մլն 781 հազար դրամ կամ 160 հազար դոլար: Դե, մի բրենդբուքից մի քիչ ավելի...

Որքանո՞վ է արդարացված հոբել յանական միջոցառումների համար նման կարգի գումարներ տրամադրելը: Այս հարցով դիմեցինք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, ով մասնավորաբար ասաց. ««Կոլեգիալ մշակույթն ինձ համար շատ կարևոր է, և հենց կոլեգիալության տեսանկյունից ուրախ եմ, որ պետությունը կարևորություն է տալիս մեր գործընկերներին: Այս տարի սեպտեմբերից սկսվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյա հոբելյանական համերգաշրջանը։ Եթե մեր կոլեգա նվագախմբին տրամադրում են պետական մեծ գումար, ակնկալիք ունեմ և վստահ եմ նաև, որ Սիմֆոնիկ նվագախումբը նույնպես կունենա այդ մասշտաբային աջակցությունը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության