Երբ Սորոսի բեմից հարձակում են գործում Սուրբ Սեղանի վրա

Մշակութային

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ հոգեւորականների դեմ արդեն օրեր շարունակ իրականացվող իշխանական «դիվերսիային», որն ուղեկցվում է զրպարտություններով, վիրավորանքներով, միացավ նաեւ Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավի «դասախոս», Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ: Դե, իհարկե, որտեղ մի կեղտոտ թեմա, կրակին յուղ լցնողը Բաբայանը պետք է լինի, դրա համար էլ թերեւս Փաշինյան ընտանիքին պատկանող լրատվականի «սիրելի հերոսն» է:

Ի՞նչ է ասում նա: Խելացի դեմքի արտահայտությամբ հայտարարում է, թե եկեղեցու դերը մարդու ճանապարհը դեպի Աստված ցույց տալն է, մինչդեռ այսօր նույն եկեղեցին զբաղված է հազարումի գործով, բայց ոչ այս առաքելությամբ:

Վերջին օրերին այնքան զրպարտչական քարեր են նետվել եկեղեցու ուղղությամբ, որ անգամ նման բովանդակությամբ ելույթներին հակադարձելն է դարձել անիմաստ: Բայց չենք կարող չանդրադառնալ նրան, թե ով ինչից է խոսում, եւ ինքն իր գործունեությամբ ինչով է զբաղված:

Նույնիսկ եթե արհեստական բանականությանը հարցնես, կասի, որ Տիկնիկային թատրոնի առաքելությունը երեխաներին ծանոթացնելն է արվեստին, օգնելը ձեւավորել ճաշակ, պատկերացումներ բարու եւ չարի մասին, այն հաճախ պետք է բեմադրի ազգային հեքիաթներ ու ժողովրդական պատմություններ՝ դաստիարակելով հայրենասիրություն ու պահպանելով մշակութային ինքնությունն ու ավանդույթները։ Իսկ ի՞նչ ունենք իրականում` մի մշակութային օջախ, որտեղ գեղարվեստական ղեկավարը զբաղված է հազարումի գործով, բայց ոչ իր բուն առաքելությամբ: Կամ էլ իր հազարումի գործն այնքան ցցուն է, որ բուն առաքելությունն էլ մնում է աննկատ ու լուսանցքում:

Այսպիսով՝ եկեղեցականների վարքն ու բարքն է այսօր քննում մի անձ, որը 2019 թվականին Տիկնիկային թատրոնի տանիքի ներքո որոշել էր թույլ տալ, որ գեյ-շոու ցուցադրվի, «Պարադա» համասեռամոլների մասին պատմող ֆիլմը ներկայացվի: Այնուհետեւ մեծ աղմուկ բարձրացավ, որ նույն թատրոնում որոշել էին հարթակ տրամադրել սատանիստական թեմատիկայով եւ հակակրոնական ատրիբուտներով հայտնի մի խմբի՝ համերգի համար: Ժամանակին նույնիսկ մշակութային կուլիսներում կատակում էին. «Այս անգամ է՞լ Բաբայանը չի ուսումնասիրել, թե ում է դահլիճ տրամադրում»: Ամեն անգամ պատճառաբանությունը նույնն էր, Բաբայանն էլ` անուղղելի:

Նույն Ռուբեն Բաբայանն էր մեծ ոգեւորությամբ սատարում «Ոսկե ծիրան» կինոփառատոնում տեղ գտած համասեռամոլների մասին պատմող երկու ֆիլմերին: Էլ չասենք, թե նա ժամանակին ինչպիսի մտքեր է արտահայտել թուրքին ու ադրբեջանցուն ներելու մասին: Եվ, ի վերջո, նա էր տարիներ շարունակ Սորոսի պետականաքանդ գործունեությունն արդարացնող ու գովերգող առաջամարտիկը եւ Սորոսի Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տնօրենների խորհրդի անդամը՝ մինչեւ 2020 թվականը ներառյալ: Իսկ արդեն 2022 թվականից Սորոսի հիմնադրամի հենքի վրա ստեղծված՝ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» (ԺԶՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Ի դեպ, վերադառնալով Ռուբեն Բաբայանի կողմից եկեղեցու հասցեին հնչեցրած դատողություններին՝ անդրադառնանք նրա այն մտքին, թե՝ եկեղեցին քահանայի սեփականությունը չէ, որ չընդունի այս կամ այն անձին, նույնն է՝ բժիշկը ասի՝ «նիկոլականին» չեմ ընդունում: Հիմա հարց՝ իսկ եթե այդ «նիկոլականը» հայհոյի, քարեր նետի բժշկի վրա, նրան մեղադրի սրբապղծության եւ մանկապղծության մեջ, ի՞նչ պետք է անի Հիպոկրատին երդում տվածը: Կամ՝ լավ, հոգեւորականն ու բժիշկն էլ մի կողմ, որքան էլ Տիկնիկային թատրոնն իր սեփականությունը չէ, Բաբայանը թույլ կտա՞ թատրոն ներխուժել դերասանին հայհոյողին ու վիրավորողին, ներկայացման բնականոն ընթացքը խաթարողին: Իսկ գուցե պետք չէ՞ լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Թեպետ այս ամենում Բաբայանը մեղք չունի, ինչպես ասում են՝ «կուզիկին միայն գերեզմանը կուղղի», մեղավորը թատերական հանրույթն է, որն իր շարքերում հանդուրժում է իրեն, չի հակադարձում, լռում է…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում