«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ գնացել էր ԱԺ, որպեսզի հերթական առիթն օգտագործի ու ինքնագովազդով զբաղվի, ձեռքի հետ էլ ներկայացնի բյուջեի կատարման հաշվետվությունը: Ու ինքնագովազի մրցույթում նորանոր ռեկորդներ սահմանեց, բնականաբար: Նրա ասելով՝ երկիրը աներևակայելի տնտեսական սրընթաց թռիչքի մեջ է: Բյուջեի մուտքերը ռեկորդային ցուցանիշների են հասել, աշխատավարձերը կրկնապատկվել են, մարդկանց կյանքը վերջին տարիներին մի այլ կարգի լավացել է, մի խոսքով՝ մի դրախտ, մի հրաշք վիճակ:

Այդպես էլ ուզում ես ասել՝ «իյա՜, իրո՞ք»:

Եվ մեկ էլ, հոպ, նման բախտավոր ու վարդագույն պատկերներ նկարող Նիկոլ Փաշինյանը տրտնջում է, որ եթե նույնիսկ պետական ողջ համակարգը մեկ ամիս աշխատավարձ չստանա, թոշակն ընդամենը 1500 դրամով կարող են բարձրացնել:

Բայց հարցը նույնիսկ դա չէ: Լավ, բա եթե ամեն ինչ այդքան «լավ է ու վարդագույն», այդքան «չալաղաջ է ու բախտավոր», ապա ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ, դժբախտ, վտանգված ու սևաթույր: Ինչո՞ւ է նման հզոր տնտեսություն ունեցող երկիրը միայն վերջին 7 տարվա մեջ մոտ 7 միլիարդ դոլարի պարտք կուտակել: Ինչո՞ւ է նման սրընթաց աճող տնտեսություն ունեցող երկրի կառավարությունը համատարած հարկային տեռոր իրականացնում՝ գործնականում սպանելով փոքր ու միջին բիզնեսը: Ինչո՞ւ ոչ մի լումա թոշակ ու նպաստ չեն բարձրացնում: Վերջապես՝ ինչո՞ւ մեր բնակչության գերակշիռ մասը չի զգում, որ իր կյանքը համարյա հինգ անգամ լավացել է, այլ ընդհակառակը՝ զգում է, որ ավելի է վատացել, շատ ավելի:

Չէ, կան անձինք, որոնց կյանքի նյութական մասը բազմապատիկ լավացել է, ավելին՝ դարձել ճոխ, չաղ ու բախտավոր: Բայց այդ մարդկանց կարելի է մի քանի էջանոց ցուցակում «հաշվել», քանի որ լավացել է բացառապես Փաշինյանի ու նրա քպականների կյանքը: Ու վերջ: Իսկապես վերջ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության