Վրաստանն արգելել է, որ վրացական գրանցմամբ ինքնաթիռը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին տանի Կոսովո

Հասարակություն

Վրաստանի ԱԳՆ–ն հրաժարվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա արտագնա խաղերի համար վրացական գրանցմամբ օդանավին թույլտվություն տալ իրականացնելու չարտերային չվերթ դեպի Կոսովո։ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ են փաստաթղթեր, որոնցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է՝ «նախատեսված ուղղություններով (Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա և Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցա) չարտերային թռիչք իրականացնելու կապակցությամբ դիվանագիտական թույլտվությունը Վրաստանի ԱԳՆ կողմից բացակայում է»։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հունիսի 6-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Կոսովոյի հավաքականի, իսկ 9-ին՝ Մոնտենեգրոյի հետ։ Նախատեսվում է, որ հավաքականը չարտերային թռիչքով կմեկնի նախ Պրիշտինա, այնտեղից՝ Պոդգորիցա, ապա կվերադառնա Երևան։ Քանի որ Վրաստանը հրաժարվել է համապատասխան թույլտվություն տալ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված է եղել վերանայել չարտերային չվերթի ծախսերը. եթե նախկինում հավաքականի տեղափոխումն իրականացնող «Սքայ ընդ մոր» ընկերությունն այդ ծառայությունը պետք է մատուցեր 82.7 մլն դրամով, պայմանագրային փոփոխություններից հետո գումարը կազմել է 91 մլն դրամ։
Հայաստանի հավաքականի փոխադրումները «Սքայ ընդ մոր» -ն իրականացնելու է եվրոպական՝ լիտվական KlasJet ընկերության Boeing 737 և բրազիլական Embraer 190 տեսակի օդանավերով, դրանք սպասարկելու են 55 ուղևորների։ «Սքայ ընդ մոր»-ը հիմնադրվել է 2021-ի հոկտեմբերին, այժմ ընկերության բաժնետերը Մալաթիա-Սեբաստիայում գրանցված Էդգար Մովսիսյանն է, սակայն 2022-2024 թվականներին ընկերության մեծամասնական բաժնետեր է եղել Գևորգ Խաչատրյանը, որն այժմ «Սքայ ընդ մոր»-ի փոխտնօրենն է։ Նա նախկինում եղել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն։
«Սքայ ընդ մոր»-ի կայքից տեղեկանում ենք, որ այն նորաստեղծ տուրօպերատոր է Հայաստանում, որի թիմը գրեթե 10 տարվա փորձ ունի ավիացիոն ոլորտում և ծառայություններ է մատուցում զբոսաշրջության ու ավիացիայի ոլորտում, կազմակերպում չարտերային թռիչքներ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, անդրադառնալով թեմային, «Ազատությանը» պատասխանել է, թե «Վրաստանի արտգործնախարարությունը երբեք չի մերժել հայկական կողմին Վրաստանի օդային տարածքով չարտերային թռիչք իրականացնելու հարցում»։ ՀՖՖ ուղարկված երկրորդ հարցման մեջ մեջբերել էինք իրենց իսկ կնքած պայմանագիրը, ըստ որի՝ Վրաստանի արտգործնախարարության կողմից համապատասխան թույլտվություն չկա, նաև խնդրել էինք բացատրել՝ ինչո՞ւ է ՀՖՖ-ն փոխել ավիափոխադրման արժեքը։ Ֆեդերացիան այդ՝ երկրորդ հարցմանն այդպես էլ չի արձագանքել։

«Սքայ ընդ մոր» ընկերությունը, արձագանքելով «Ազատության» հարցերին, տեղեկացրել է, որ վրացական գրանցումով օդանավը չի կարողացել ստանալ Վրաստանի ԱԳՆ դիվանագիտական թույլտվությունը դեպի Կոսովո թռիչքի համար։ «Չվերթները իրականացվելու են եվրոպական գրանցումով օդանավով, ինչը ազդել է գնի փոփոխության վրա»,- տեղեկացրել են ընկերությունից։

Վրաստանը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, չկան դիվանագիտական հարաբերություններ, և ենթադրաբար սա է թռիչքի թուլտվության մերժման հիմքը։

Վրաստանի արտգործնախարարությունից «Ազատության» հարցերին չեն պատասխանել։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում