Կառավարությունը նախատեսում է կենսաթոշակները բարձրացնել հետվճարային մեխանիզմի ընդլայնմամբ

Հասարակություն

Հայաստանում կենսաթոշակների բարձրացման քաղաքականությունը կառավարությունը նախատեսում է իրականացնել հետվճարային մեխանիզմի ընդլայնմամբ։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։

«Մենք այսպիսի մի մոտեցում ունենք։ Նախ՝ կառավարության ծրագրով սահմանված պարենային զամբյուղի և նվազագույն կենսաթոշակի հարաբերակցությունը 9,3 տոկոսով գերազանցում է՝ չհաշվարկած նաև անկանխիկ վճարումների դեպքում հետվճարային համակարգը։ Քանի որ հետվճարի դեպքում տեսանք, որ չնայած քննադատություններին և որոշակի հոռետեսությանը, առաջին ամիսներին ծրագիրը այդքան էլ լավ չէր աշխատում, սակայն ընթացքում լուսաբանումների ու քննարկումների արդյունքում շահառուների թիվը մեծացավ»,– նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ այժմ կառավարության նպատակը հետվճարի ինստիտուտի զարգացումն է. այդ թվում՝ կենսաթոշակների բարձրացումը նախատեսվում է իրականացնել հենց այդ մեխանիզմով։ Հետվճարի տոկոսը 10-ից արդեն բարձրացվել է մինչև 12 տոկոս։

 

«Մենք փորձելու ենք հետվճարի մեխանիզմը ներդնելով բարձրացնել կենսաթոշակները։ Կլինեն նաև նոր խթանիչներ, որպեսզի շահառուների թիվն ավելանա։ Ապրիլ ամսվա տվյալներով ունենք 321 հազար շահառու՝ մոտ 60 տոկոս ներգրավվածություն։ Հուսով ենք՝ մինչև տարեվերջ մաքսիմալ ներգրավվածություն կապահովենք և կհայտարարենք՝ ինչպես ենք բարձրացնելու կենսաթոշակները»,– նշեց նախարարը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում