ՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Վերլուծություն

­Ներ­կա գլո­բալ սուր զար­գա­ցում­նե­րի ֆո­նին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=314878&l=am), շա­րու­նա­կում են հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն վատ­թա­րա­նալ նաեւ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Բա­նը հա­սել է տնտե­սա­կան փո­խա­դարձ հար­ված­նե­րի, թեեւ հաս­կա­նա­լի է, որ դրա տակ շատ այլ բա­ներ կան:

Այս­պես, ի պա­տաս­խան ադր­բե­ջա­նա­կան գյուղմ­թերք­նե­րի մուտ­քը ՌԴ ար­գե­լե­լուն, Ադր­բե­ջա­նում ոչն­չաց­րին Ռու­սաս­տա­նից ե­կող խտաց­րած կա­թի մեծ խմբա­քա­նակ: Բա­ցատ­րութ­յամբ, թե դրա­նում ինչ-որ հա­վե­լում­ներ կան, ո­րոնք տե­ղա­կան օ­րենսդ­րութ­յունն ար­գե­լում է օգ­տա­գոր­ծել:

Ի­րա­կա­նում, ինչ­պես նաեւ ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­ներն են շա­րու­նա­կում նույն ո­ճի մեջ գնա­հա­տել. «Խ­տաց­րած կա­թը կես խնդիր է, ռազ­մա­կան ո­լոր­տում ա­վե­լի հե­տաքր­քիր բա­ներ են ծա­վալ­վում: Ադր­բե­ջա­նը ա­վե­լի ու ա­վե­լի է հե­ռա­նում Ռու­սաս­տա­նից եւ մո­տե­նում ՆԱՏՕ-ի կա­ռույց­նե­րին։ Բա­քուն հայտ­նեց, որ երկ­րի զին­ված ու­ժե­րը հա­մա­տեղ վար­ժանք­ներ են անց­կաց­նում ՆԱՏՕ-ի ու­ժե­րի հետ»։

Իսկ ա­հա ռու­սա­կան քա­ղա­քա­գի­տա­կան դաշ­տում այն ըն­կա­լումն է, որ Բա­քուն ոչ թե այս պա­հին է սկսել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շում ընտ­րել, այլ այդ ընտ­րութ­յու­նը վա­զուց է կա­տար­ված: Այն է՝ «Այ­սօր Բաք­վի չե­զո­քութ­յան մա­սին խո­սելն ան­գամ ա­նի­մաստ է. Թուր­քիա­յի եւ ՆԱՏՕ-ի հետ մեր­ձե­ցու­մը տե­ղի է ու­նե­նում եր­կար ժա­մա­նակ եւ հետ­եւո­ղա­կա­նո­րեն»: Կամ, օ­րի­նակ, քա­ղա­քա­գետ Գե­նա­դի Պոդ­լես­նու գնա­հատ­մամբ. «Ադր­բե­ջա­նը ա­վե­լի ու ա­վե­լի քիչ է հի­շեց­նում Ռու­սաս­տա­նի դաշ­նա­կի­ցը, եւ­ ա­վե­լի ու ա­վե­լի է նման­վում Թուր­քիա­յի եւ ՆԱՏՕ-ի ար­բան­յա­կին: Ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կը մարզ­վում է Թուր­քիա­յում: Ադր­բե­ջան­ցի սպա­նե­րը, նույ­նիսկ Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան դպրոցն ու ա­կա­դե­միան ա­վար­տե­լուց հե­տո, սո­վո­րում են Թուր­քիա­յի ռազ­մա­կան քո­լեջ­նե­րում եւ­ ա­կա­դե­միա­նե­րում: Հի­շեց­նեմ, որ Թուր­քիան ՆԱՏՕ-ի ան­դամ է»:

Ի­հար­կե, առն­վազն «տա­րօ­րի­նակ» է, որ ռու­սա­կան քա­ղա­քա­գի­տա­կան հան­րութ­յու­նը նոր է միայն սկսել տես­նել, թե ի­րա­կա­նում ինչ կեր­պար ու­նի Ա­լիե­ւը: Բայց հարցն այս պա­հին այլ է. ա­սենք տե­սան, հե­տո՞: Դ­րա դեմ Մոսկ­վան ու­նի՞ գոր­ծուն քայ­լեր: Ժա­մա­նա­կին Ա­լիե­ւին «ռամ­կա­նե­րի» մեջ էին պա­հում` Ար­ցա­խի գոր­ծոնն օգ­տա­գոր­ծե­լով: Բայց այդ գոր­ծոնն ար­դեն չկա: Կամ, օգ­տա­գործ­վում էր Հա­յաս­տա­նի՝ ՀԱՊԿ ան­դա­մութ­յան հան­գա­ման­քը, ո­րը եւս լուրջ զսպա­շա­պիկ էր Ա­լիե­ւի հա­մար: Իսկ ա­հա Նի­կո­լը զրո­յաց­րել է ՀԱՊԿ-ի հետ առն­չութ­յուն­նե­րը, այն է՝ այդ գոր­ծի­քը եւս Մոսկ­վան այս պա­հին փաս­տա­ցի չու­նի:

­Մեկ էակ­ան խա­ղա­թուղթ, ա­յնո­ւա­մե­նայ­նիվ, Մոսկ­վան դեռ պահ­պա­նում է՝ Ի­րա­նի հետ դա­շին­քի գոր­ծո­նը: Հաշ­վի առ­նե­լով, որ Թեհ­րա­նը միան­գա­մայն հստակ է գնա­հա­տում Հա­յաս­տա­նի դերն ու հե­տե­ւանք­նե­րը, ե­թե Ս­յու­նիքն անց­նի թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի վե­րահս­կո­ղութ­յան տակ: Գու­մա­րած այն շար­ժը, ո­րը Պա­կիս­տանն է ցու­ցա­բե­րում Ադր­բե­ջա­նի ուղ­ղութ­յամբ, այդ թվում վեր­ջին փաս­տի՝ Լա­չի­նում օ­դա­նա­վա­կա­յան բա­ցե­լու տես­քով: Եվ այն, որ դրան հա­ջոր­դեց Ի­րա­նի եւ Պա­կիս­տա­նի հա­րա­բե­րութ­յու­ննե­րում լար­վա­ծութ­յան նոր փուլ, խո­սում է այն մտա­վա­խութ­յուն­նե­րի մա­սին, ո­րոնք կան Թեհ­րա­նում՝ կապ­ված կով­կաս­յան ուղ­ղութ­յան հետ:

Այս­պի­սով այն, որ Մոսկ­վա­յի հա­մար ա­ռաջ­նա­յին է Ի­րա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան դիր­քե­րի հե­տա­գա ամ­րապն­դու­մը, դա միան­շա­նակ է: Այս հար­ցում, ի­հար­կե, էա­կան դե­տալ է դառ­նում փաս­տը, որ Թ­րամ­փը, ըստ էութ­յան, պաշ­տո­նա­պես Մոսկ­վա­յին հրա­վի­րեց միջ­նոր­դա­կան մաս­նակ­ցութ­յուն ու­նե­նալ Ի­րա­նի հետ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին: Թե սրա տակ ինչ շար­ժա­ռիթ­ներ կան, ա­ռան­ձին խո­սակ­ցութ­յան թե­մա է, ո­րը տա­նում է այն մտքին, որ մեծ պայթ­յուն Ի­րա­նի շուրջ, ո­րը չի շրջան­ցի նաեւ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը, եւ ո­րին հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն փոր­ձում է հաս­նել Իս­րա­յե­լը, ԱՄՆ-ի հա­մար գո­նե այս պա­հին ցան­կա­լի չէ: Ըն­դա­մե­նը փաս­տենք, որ Մոսկ­վա­յի մաս­նակ­ցութ­յու­նը, ի­հար­կե, կա­րող է Ի­րա­նին մղել ինչ-որ զի­ջում­նե­րի, ե­թե դրա դի­մաց, ի­հար­կե, ո­րո­շա­կի նոր ա­ռա­ջարկ­ներ եւ ե­րաշ­խիք­ներ ստա­նա: Եվ մյուս կող­մից, երբ Թ­րամփն այդ հրա­վե­րով Մոսկ­վա­յին ներ­կա­յաց­նում է, որ­պես «հարց լու­ծե­լու ու­նակ» ու­ժի, դա նաեւ նման­վում է Վա­շինգ­տո­նի կող­մից պատ­րաս­տա­կա­մութ­յան՝ իր հեր­թին ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ կոնկ­րետ զի­ջում­նե­րի գնա­լու հա­մար:

­Կարճ ա­սած, սա կա­րող է ռեալ շանս դառ­նալ, որ Թեհ­րանն ու Վա­շինգ­տո­նը ո­րո­շա­կի բա­լան­սա­յին վի­ճա­կի կկա­րո­ղա­նան գալ, ընդ ո­րում՝ բա­վա­կա­նին ա­րագ, քա­նի որ Թ­րամ­փին անհ­րա­ժեշտ է «շատ կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում վերջ­նա­կան պա­տաս­խան»: Թե­րեւս, քա­նի դեռ Իս­րա­յելն ինչ-որ քայլ չի ա­րել, ո­րից հետո, մի­գու­ցե, կրա­կը մա­րե­լը դառ­նա շատ դժվար: Բայց դա, ի­հար­կե, նաեւ Թեհ­րա­նում են հաս­կա­նում, եւ որն ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է դարձ­նում Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յան դեպ­քում ո­րոշ զի­ջում­նե­րի գնա­լը: Եվ ե­թե հա­ջող­վի ստեղ­ծել այդ բա­լան­սը, ա­պա դա նաեւ Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի հա­մար է լուրջ ազ­դակ դառ­նա­լու՝ նոր ի­րո­ղութ­յուն­նե­րի մա­սին: Ա­մեն դեպ­քում, որ ա­ռա­ջի­կա մեկ-եր­կու շա­բաթ­նե­րը վճռո­րոշ են դառ­նա­լու, դա հաս­տատ է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում