Ու էս խելքին էլ ՔՊ-ականները որոշել են հոգեւոր հարցերով զբաղվե՞լ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԸ «զարմանահրաշ» հայտարարությամբ է հանդես եկել` մասնավորապես ընդգծելով. «Եվ մեր պատմության ոսկեդարը անցյալում չէ։ Մեր ոսկեդարը հիմա է, այսօր։ Երբեք, պատմության մեջ ոչ մի վայրկյան, հայ մարդն այս  նվիրական հողի վրա այնքան բարեկեցիկ չի ապրել, որքան այսօր, այնքան երկար չի ապրել, որքան այսօր, այնքան առողջ չի եղել, որքան այսօր, այնքան տեղեկացված չի եղել, որքան այսօր, այնքան շատ չի ճամփորդել աշխարհով, որքան այսօր, այնքան շատ իրավունքներ չի ունեցել, որքան այսօր, այնքան ազատ չի եղել, որքան այսօր, այնքան շատ  հասանելիություն չի ունեցել աշխարհին, որքան այսօր, այնքան մեծ հնարավորություն չի ունեցել փոխել սեփական կյանքը, որքան այսօր»։ Արձագանքնելով վերոնշյալին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Մե՞ր... Սա ձեր նման թուրքի դեմ ծնկած, թուրքի կոշիկ լիզող, «բոմժից»  իշխանավոր դարձածներիդ ու հարսատացածներիդ ոսկե դարն է... Սա Հայաստանի եւ հայության խայտառակության, նսեմացման, ստորացման դարն է... Ա՛յ ողորմելի, կարդա ադրբեջանաթուրքական մամուլն ու այդ երկրների ղեկավարների կարծիքը Հայաստանի եւ հայության մասին ու կիմանաս, թե ում ոսկե դարն է... »:

ՔՊ-ական պատգամավոր ՀԱՅԿ ՑԻՐՈՒՆՅԱՆՆ էլ  ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել մի հոգեւորականի հետ, ում ներկայացրել է որպես Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք՝ Նորին Սրբություն Դանիել։ Սակայն, որքան էլ դժվար է հավատալ, պարզվում է՝ ոչ միայն անձին է շփոթել, այլեւ ամբողջ եկեղեցական պատկանելությունը։ Պատգամավորը լուսանկարվել է ոչ թե ուղղափառ պատրիարքի, այլ կաթոլիկ բարձրաստիճան հոգեւորականի հետ։ Լուսանկարում պատկերված անձը իրականում Ռումինիայի կաթոլիկ արքեպիսկոպոս Աուրել Պերքանն է՝ Բուխարեստի կաթոլիկ արքեպիսկոպոսության առաջնորդը, որը 2019 թվականին նշանակվել է այդ պաշտոնում Հռոմի պապի կողմից։ Ուրեմն՝ ՔՊ պատգամավորի «թեթեւ ձեռքով» ուղղափառը դարձավ կաթոլիկ, պատրիարքը՝ արքեպիսկոպոս։ Ու էս խելքին էլ ՔՊ-ականները որոշել են հոգեւոր հարցերով զբաղվե՞լ:

Իսկ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ եւ 5-րդ գումարումների պատգամավոր ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ նորից սկսել է մեղադրանքներ հնչեցնել ՀՀԿ-ի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին: Ով է նա, ուշագրավ մանրամասներ է հիշեցնում ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդերասյանը. «Ծիծաղելի է՝ սա այն Ռուբենն է, ով բաց նամակով Նիկոլին քծնողներից առաջինն էր, երբ գլուխը բարձր ասում էր՝ կեցցե՛ս Նիկոլ, դու հաղթեցիր։ Զառամյալ վիճակում, մարդիկ հիշողությունը կորցնում են, ես չեմ զլանա, կհիշեցնեմ քեզ՝ Ռուբեն, քո բաց նամակի բովանդակության եւ Սերժ Սարգսյանին դեմ լինելու մասին։ Դու ու քո նմանները մոռացել եք, ոնց էիք Նիկոլին քծնել ու միշտ նախագահի դեմ աշխատել, եթե չեմ սխալվում, տղադ էլ, միշտ Սերժ Սարգսյանի դեմ աշխատող Անդրանիկ Թեւանյանի ֆրակցիայից է։ Այս ամենն արդեն ամեն ինչի պատասխանը տալիս է։ Սերժ Սարգսյանի թևերի տակ ոչ մեկը ձմերուկ չի կարող դնել , բայց քո նմանները Սերժ Սարգսյանի խոսքերից պատրաստ են անդադար կախվել, որ իրենց քաղաքական հայրերի ցանկությունները բավարարեն։ Ամո՛թ է , ո՛չ տարիքիդ է հարիր, ո՛չ էլ բարոյական է»։ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ հիշել է, թե ինչպես էին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում երկրի ու ԱՊՀ օրակարգի հետ կապված հարցերը թողած՝ ամեն գիշեր Ռուբիկ Հակոբյանին խմած, թեւերը մտած բերում: Ի՞նչ ասես, ապշել կարելի է:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում