«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Հնարավոր են լուրջ բացահայտումներ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ներկայում բավական բարդ իրավիճակ է ստեղծվել շինարարության, վերանորոգման ու կահույքագործության նյութերի ներմուծման և վաճառքի ոլորտում: Բանն այն է, որ հիմնական առաջատար ընկերությունները կանգնած են լուրջ դժվարությունների առջև, իսկ պատճառն անբարեխիղճ մրցակցությունն է:

Խնդիրը վերաբերում է նրան, որ մի շարք ընկերություններ փաստացի շրջանցում են օրենքները, ներմուծումն իրականացնում են ոչ թե իրական, այլ նվազեցված կեղծ գներով, մյուս կողմից՝ կան տեղեկություններ, որ ՀԴՄ կտրոն չեն տրամադրում կամ տրամադրում են ոչ ամբողջական արժեքի արձանագրմամբ: Իրական եկամուտները թաքցվում են նաև կանխիկ շրջանառության մեծ ծավալներով: Արդյունքում նրանք ապահովում են ոչ տրամաբանական անհամեմատ ցածր գին, որի հետ այս պարագայում դժվարանում են մրցակցել օրինական դաշտում գործող կազմակերպությունները:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեմայի հետ կապված ոչ միայն լուրջ ուսումնասիրություններ են սկսվել ՊԵԿ-ում, այլև նույնիսկ Քննչական կոմիտեում նախաձեռնված է քրեական վարույթ: Կան տեղեկություններ, որ հարցը կարող է քննարկվել նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում: Այնպես որ, առաջիկայում կարող են հետաքրքիր բացահայտումներ լինել: Ի վերջո, այս պարագայում տուժում են ոչ միայն օրինապաշտ ընկերությունները, այլև պետությունը՝ չստացված բավական լուրջ հարկերի առումով:
ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության