«Փաստ». Քաղաքական հաշվեհարդարը Գյումրիում նոր թափ է ստանում

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին Գյումրիում մեծ արձագանք է ստացել թոշակառու 72-ամյա բնակչուհի Արմենուհի Համբարյանի հետ տեղի ունեցածը։ Տիկինն, օրերս այցելելով պոլիկլինիկա, պարզել է, որ իր նպաստը «կտրել են», և ինքն այլևս չի կարող անվճար դեղորայք ստանալ։ Փորձելով հասկանալ, թե որն է խնդիրը, նա դիմել է Գյումրու միասնական սոցիալական ծառայություն, որտեղ իրեն կոպտել են, հարցրել, թե ում օգտին է քվեարկել վերջերս Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններում: Ստանալով իրենց համար ոչ ցանկալի պատասխան՝ հորդորել են գնալ ու նպաստ պահանջել իր նախընտրելի թեկնածուից՝ Մարտուն Գրիգորյանից։

Լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նշել են, որ, ըստ սահմանված կարգի, իրականացվել է անապահովության գնահատման գործընթաց, որի արդյունքում պարզվել է՝ անապահովության միավորը ցածր է եղել սահմանված շեմից։ «Հարկ է նկատի ունենալ, որ միավորը ծրագրում ձևավորվում է ինքնաշխատ եղանակով, այսինքն՝ որևէ կերպ աշխատակիցները չեն կարող ազդեցություն ունենալ գործընթացի վրա», - նշել է նախարարության մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանը։
Սա նշանակում է, որ փաստը, թե ում օգտին է քվեարկել Արմենուհի Համբարյանը, որևէ նշանակություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ նրա՝ նպաստ ստանալ/ չստանալու հանգամանքի վրա։ Բայց, փաստորեն, դա չի խանգարել համապատասխան ծառայության ներկայացուցիչներին քաղաքացուն ուղղորդել ընդդիմադիր գործչի դեմ, այսինքն՝ քաղաքական երանգ տալ։ Ինչո՞ւ է նման բան արվում:

Ստացվում է՝ վաղն էլ կարող են մարդու՝ օրինական կերպով հասանելիք նպաստը կամ կենսաթոշակը ձևակերպելը մատուցել որպես իշխանությունների կողմից մեծ լավություն: Զուգահեռաբար, մեր տեղեկություններով, «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանի կողմնակիցները հետապնդվում են Գյումրիում կայացած ընտրություններից հետո։ Այսպես, աշխատանքից հեռացվել է նրա հորեղբոր որդին՝ Արկադի Գրիգորյանը։ Վերջինս Գյումրու ավտոկայարանի տնօրենն էր։ Երկու օր առաջ ավտոկայարանի աշխատակիցներին է ներկայացվել նոր տնօրենը, և հիմա Գրիգորյանները այլևս որևէ առնչություն չունեն Գյումրու ավտոկայարանի հետ։

Մինչ այդ աշխատանքից հեռացվել էր Մարտուն Գրիգորյանի մեկ այլ թիմակից՝ ծերանոցի տնօրեն Գինուշ Զատիկյանը։ Շարունակվում են նաև Գրիգորյանի հոր, որդու և յոթանասունն անց 4 կին թիմակիցների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները։ Հիշեցնենք նաև ՔՊ-ի կողմից «Մեր քաղաքը» խմբակցության մանդատը խլելու փորձը, ինչը չհաջողվեց նրանց։ Այսպիսով, ինչպես խոսում են Գյումրիում, իշխանությունները հետևություններ են արել Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից և որոշել մինչ խորհրդարանական ընտրությունները ընդդիմադիր պատգամավորի, նրա թիմակիցների և այլ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներով «իրավիճակ շտկել» քաղաքում։ Նաև՝ այդպես «պատրաստվել» խորհրդարանական ընտրություններին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում