«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Որ ասում են Էդմոն Մարուքյանը երկրորդ Նիկոլ Փաշինյանն է՝ ինչ-որ առումով ճշմարտություն կա, բայց․․․ Հովիկ Աղազարյանը նոր մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

 «Պատիվ ունեմ» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածուի մասին շատ լավ կարծիք ունեմ, բայց ոչ ես, ոչ պարոն Ասլանյանը չենք պատրաստվում կողմ քվեարկել իր օգտին,- ասաց ԱԺ պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ, հավելելով․

-Ավելին ասեմ ես վստահ եմ, որ ՔՊ-ի պատգամավորներ կլինեն, ովքեր կմիանան Էդմոն Մարուքյան-Հովիկ Աղազարյան- Հակոբ Ասլանյան եռանկյունուն, քան  «Պատիվ ունեմ» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածուին։ Եվ այդ դեպքում,  Մարուքյանը կդառնա  ՀՀ վարչապետ 7 ամսով, եվ այդ վիճակը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին էլ։ Ինչո՞ւ որովհետեւ այսօր վարչապետը սպառվել բարոյապես, հոգեպես, ֆիզիկապես եւ մի փոքր հանգստանալը, նորից ռեստարտի գալը նրան չէր խանգարի, որովհետեւ կարեւորագույն որոշումների փուլում ենք գտնվում։ Թող գնա մի փոքր հանգստանա, հետո 2026թ-ին իր ծրագրերով ներկայանա ժողովրդին։ Նույնը ընդիմադիր ֆրակցիաներին եմ խորհուրդ տալիս, գնացեք 7 ամիս հանգստացեք, վերադիրքավորվեք եկեք մասնակցեք ընտրություններին, մենք տալիս ենք այդ հնարավորությունը։ Յոթ ամսվա ընթացքում Էդմոն Մարուքյանը չի կարող չէ՞ ուռումպացնել իշխանությունը, հետեւաբար մենք կունենանք արդար, մաքուր ընտրություններ։ Թե ինչու չեն համաձայնվում, ա՛յ այստեղ լիքը մտածելու հարցեր կան։

-Այդ հարցի պատասխանը կա պարոն Աղազարյան, չեն վստահում, ասում են՝  Դուք եւ Ձեր թեկնածուն իշխանության պրոյեկտն եք։

-Իրավունք ունեն այդպես մտածել, բայց 7 ամսվա ընթացքում մենք ի՞նչ կարող ենք անել, այն դեպքում, մենք լուծում ենք շատ կարեւոր հարց։ Առաջինը Փաշինյանը զրկվում է վարչական ռեսուրսներից, երկրորդ՝ պետականության իմաստով շատ ավելի կարեւոր հարց ենք լուծում, որովհետեւ Փաշինյանը այսօր գտնվում լուրջ ճնշումների տակ եւ չի բացառվում, որ այդ ճնշումների տակ այնպիսի փաստաթուղթ ստորագրի, որը ճակատագրական լինի։ Ահա խնդրեմ, այս երկու հանգամանքները բավարար չէ՞, որ այս տարբերակին համաձայնեն ընդդիմադիրները։ Թե՞ այնուհանդերձ ես ճիշտ եմ, որ իրենք ուզում են հետ բերել հին ու բարի ժամանակները, ընտրություններն էլ հին ու բարի ժամանակներին համահունչ անցկացնել։

-Իսկ, Դուք վստահ ե՞ք, որ ՔՊ-ից Ձեր թեկնածուին ձայն տվողներ կլինեն։

-Բա իհարկե, հակառակ դեպքում մենք հո պատահական չենք ընտրել Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, որովհետեւ Մարուքյանը իր սկզբունքներով առավել ընդունելի թեկնածու է։ Որ ասում են Էդմոն Մարուքյանը երկրորդ Նիկոլ Փաշինյանն է՝ ինչ-որ առումով ճշմարտություն կա, որովհետեւ Մարուքյանը բոլոր հեղափոխական արժեքների կրողն է եղել այն գլխից, բա բնականաբար, ինչ կա զարմանալու։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան