Լոս Անջելեսում ամբոխը հարձակվել է միգրացիոն ծառայության վրա՝ բողոքելով արտաքսումների դեմ (Տեսանյութ)
Մամուլի տեսությունԼոս Անջելեսում ամբոխը հարձակվել է միգրացիոն ծառայության վրա՝ բողոքելով արտաքսումների դեմ:
Լոս Անջելեսում իսկական անկարգություն է սկսվել: Մոտ հազար մարդ շրջապատել է դաշնային ներգաղթի շենքը, ապա ներխուժել ներս և սկսել ջարդեր. նրանք ոչնչացրել են անվտանգության կետերը և սարքավորումները: Ցուցարարների թվում կան միգրանտներ և տեղացի «ակտիվիստներ»:
Նաև հաղորդվում է, որ Կալիֆոռնիայից հետո Նյու Յորքում բախումներ են սկսվել արտաքսման դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանության միջև:

