«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սկանդինավիայի Հայերի Միությունը խստորեն դատապարտում է

Ներքաղաքական

Սկանդինավիայի հայերի միությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.

«Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը բացահայտ թշնամական քարոզարշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու, նրա մշակությային ժառանգության եւ հոգեւորականների նկատմամբ՝ օգտագործելով գարշելի ու փողոցային բառապաշար։ Բացի Եկեղեցուն վարկաբեկելուց, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, խախտելով ՀՀ Սահմանադրությունը, անօրինական կոչերով փորձել է միջամտել Եկեղեցու ներքին գործերին։ Այս վարչակարգի հարձակումը մեր 1700-ամյա հոգևոր հաստատության եւ նրա սպասավորների դեմ ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդի ինքնության, ազգային արժեքների դեմ ուղղված հարված ու հայ ժողովրդին բաժանելու ու եկեղեցու շուրջ միասնությունն ու հոգևոր հիմքերը խաթարելու հնարք:

Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը, հավատի, ազգային միասնության ու մշակութային ժառանգության պահապանը: Այն ոչ միայն հոգևոր հաստատություն է, այլև մեր հայրենիքի պատմության, ավանդույթների ու ազգային ինքնագիտակցության անբաժանելի մասը: Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է պետության հանձնառույթն իրականացնողը եւ այսօր էլ, հայ ժողովրդի ու Հայաստանի համար ճգնաժամային պայմաններում, շարունակում է հայ ինքնության, ազգային շահերի պաշտպանությունը՝ հակազդելով ներկայիս իշխանությանը։ Ավելին՝ ՀԱԵ Հայաստանում ամենաբարձր վստահություն ու վարկանիշ վայելող հաստատությունն է։ Այս ամենն ակնհայտորեն ցայտնոտի մեջ է գցում հայ ժողովրդի կողմից մերժված իշխանությանը։ Փաստ է նաեւ այն, որ Եկեղեցու դեմ այս հարձակումները ողջունվում են Հայաստանի թշնամի պետությունների կողմից։

Սկանդինավիայի Հայերի Միությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ այս հակազգային եւ հակաժողովրդական քաղաքականությունը։ Հայ Առաքելական Եկեղեցու եւ նրա հոգեւոր դասի դեմ Փաշինյանի ատելության քարոզը, հայ ինքնության ու արժեքների նվաստացումն անընդունելի են և միայն հաստատում են, որ այս իշխանությունը լծված է հայ ազգային արժեհամակարգը տարալուծելու եւ Ադրբեջանին ու Թուրքիային հաճոյանալու ամոթալի գործին։

Մենք կոչ ենք անում ազգային ուժերին, հայությանը եւ արտերկրի հայ ժողովրդի բարեկամներին համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ եւ միասնաբար պաշտպանել մեր սրբությունները՝ հավատքը, ազգային արժեքներն ու հայրենիքը»։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան