«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայուհիները մի քիչ ամաչկոտ են, բայց դա էլ իր էֆեկտն ու սթայլն ունի. Սեկու

Մշակութային

Երեւանում վերջերս կայացավ «Հայաստանի դեմք 2025» համազգային մոդելային մրցույթը, որը վերածվեց նորաձեւության եւ ընդհանրապես մշակույթի յուրօրինակ տոնի։ Տարբեր տարիքի երեխաներ Հայաստանի մարզերից, ինչպես նաեւ Արցախից բռնի տեղահանված,  հնարավորությունն ունեցան փայլելու բեմում:

Մրցույթը ոչ միայն նորաձեւության միջոցառում էր, այլեւ՝ ազգային ինքնության ու միասնության յուրահատուկ արտահայտում։ Մասնակիցները ներկայացրեցին ինչպես հայկական ավանդական տարազներ, այնպես էլ շքեղ տոնական զգեստներ՝ արտացոլելով ժամանակակից գեղագիտության եւ ազգային ոճի միահյուսումը։

Ժյուրիի կազմում ընդգրկված էին թե՛ տեղական, թե՛ միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ, այդ թվում՝ հատուկ հյուրեր Վրաստանից։ Միջոցառման հաղթողները հնարավորություն ստացան ներկայացնելու Հայաստանը միջազգային տարբեր գեղեցկության եւ մոդելային մրցույթներում։

Ժյուրիի կազմում էր նաեւ երգիչ ՍԵԿՈՒՆ (Sekou King), ում հետ առիթ ունեցավ զրուցելու «Իրավունք»-ը:

— Հեշտությա՞մբ կարողացաք ընտրություն կատարել, թե ովքեր կարող են հավակնել «Հայաստանի դեմք 2025»-ի տիտղոսին:

— Այո, իրականում բոլորն էլ շատ լավն էին իրենց հայկական ոճով: Ինքս, որպես ժյուրիի անդամ, ավելի շատ ամենաբարձր միավորը՝ 10-եր եմ նշանակել:

— Փաստորեն, խիստ ժյուրի չէիք:

— Չգիտեմ, գուցե, բայց սա է իմ ճիշտը, որով առաջնորդվում եմ՝ տեսնել գեղեցիկը:

— Ձեր գնահատմամբ՝ մասնավորապես հայուհիներն ինչո՞վ են տարբերվում այլ երկրների գեղեցկուհիներից:

— Հայուհիները մի քիչ ամաչկոտ են, բայց դա էլ իր էֆեկտն ու սթայլն ունի:

— Ի՞նչ ստեղծագործական նորություններ սպասենք Ձեզնից առաջիկայում:

— Վերջերս հանդիսատեսի դատին հանձնեցի նոր տեսահոլովակ՝ «Նինաո» վրացական երգի հիման վրա:  Այս երգը սարքել ենք ռեմիքս՝ կեսը հայերեն է, կեսը՝ ֆրանսերեն, իսկ երաժշտությունը վրացական է։ Այս երգը նվիրում եմ բոլոր հայերին:

— Դուք բավական երկար ժամանակ է Հայաստանում եք ապրում, հարմարվե՞լ եք մեր իրականությանը:

— Աո, արդեն հարմարվել եմ, ես սիրում եմ Հայաստանը, շատ հանգիստ երկիր է ու ամենից կարեւորը, որ մարդիկ են շատ լավը:

— Իսկ ո՞րն է գաղտնիքը, որ Ձեզ հաջողվեց շահել նաեւ մեծ թվով հայերի սերը:

— Բոլորը դա են ասում: Ինքս էլ չգիտեմ, բայց շատ շնորհակալ եմ բոլոր հայերին դրա համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան